Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Քաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին


Ինչո՞ւ կյանքի չկոչվեց միջուկային ռեակտորով ավտոմեքենայի գաղափարը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Գիտական ֆանտաստիկայի սիրահարները մեկ անգամ չէ, որ գրքերում կարդացել են տիեզերանավերի և միջուկային վառելիքով աշխատող այլ տրանսպորտային միջոցների մասին: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ անցյալ դարի 50-ականներին իրական կյանքում ստեղծվել է ավտոմեքենա, որն ունեցել է միջուկային ռեակտոր: Դա արել է ամերիկյան «Ford Motor» ավտոմոբիլային ընկերությունը: Մի փոքր անդրադառնանք այս պատմությանը: Անցյալ դարի կեսերը կարելի է բնութագրել որպես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում գիտության արագ զարգացման ժամանակաշրջան: Հայտնվել է «խաղաղ ատոմ» հասկացությունը:

Ոգեշնչվելով այդ մտքով՝ «Ford Motor» ընկերությունը որոշել է ստեղծել բոլորովին նոր ավտոմեքենա, որը, կարծես, դուրս է եկել ֆանտաստիկ վեպի էջերից: Այս ավտոմեքենայի հիմնական առանձնահատկությունը եղել է այն, որ ունեցել է միջուկային ռեակտոր: Մեքենան աչքի է ընկել իր անհավատալի տնտեսմամբ և մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների բացակայությամբ (ճիշտն ասած՝ չեն հաշվարկվել առաջացած միջուկային թափոնները): Բացի այդ, քանի որ ավտոմեքենան չունի ներքին այրման շարժիչ, ուստի այն չի ստեղծում ավտոմեքենաներին յուրահատուկ սովորական աղմուկը: «Ford Motor» ընկերության ինժեներներն իրենց առջև դրել էին բավականին հավակնոտ խնդիրներ:

Նոր ավտոմեքենաների մասսայականացմամբ նախատեսվում էր գործարկել համապատասխան լցակայանների ցանց, որտեղ հնարավոր էր փոխանակել հին միջուկային ռեակտորը նորի հետ: Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ ռեակտորով հնարավոր է իրականացնել մոտ ութ հազար կիլոմետր վազք: Որպես ռեակտոր նախատեսվում էր օգտագործել ատոմային սուզանավերի վրա տեղադրվող միջուկային ռեակտորները: Աշխատանքի սկզբունքը հետևյալն էր. օգտագործելով միջուկային տրոհման արդյունքում ստացվող էներգիան՝ ստանալ հովացման հեղուկի տաքացում, որն էլ պետք է աշխատեցներ տուրբինային համալիրը, հիմնական տուրբինը մեքենան էր շարժման մեջ դնում, իսկ օժանդակն օգտագործվել էր սարքերը էլեկտրականությամբ ապահովելու համար:

Այն բանից հետո, երբ հովացնող հեղուկը իր էներգիան փոխանցելու էր տուրբիններին, այն, խտանալով և սառչելով, մտնելու էր ռեակտոր, և այդպիսով ստացվելու էր փակ ցիկլով աշխատող շարժիչ: Այնուամենայնիվ, «Ford Nucleon» անվանումը ստացած այդ ավտոմեքենան այդպես էլ մնացել է միայն թղթի վրա, անգամ չի ստեղծվել մեկ փորձնական մոդել: Այդ ժամանակ միջուկային էներգիան անվնաս էր համարվում, մարդիկ քիչ պատկերացում ունեին «խաղաղ ատոմի» առաջացնող վտանգների մասին: Հետագայում Չեռնոբիլի աղետը, որը տեղի է ունեցել «Ford Nucleon» ավտոմեքենայի վրա աշխատանքներ սկսելուց 28 տարի անց, ստիպել էր աշխարհին մտածել միջուկային էներգիայի օգտագործման նպատակահարմարության մասին: Ի վերջո, պարզապես պատկերացրեք, թե ինչ հետևանքներ կարող էին լինել, եթե նման ավտոմեքենան վթարի ենթարկվեր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում