Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ» Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ» «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»


Ռեակտիվ ինքնաթիռ. գաղափար, որ գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռեակտիվ ինքնաթիռը օդանավ է, որը թռչում է ռեակտիվ շարժիչների կիրառմամբ: Դրանք կարող են լինել տուրբոռեակտիվ, ուղիղ հոսքի, իմպուլսային տիպի, հեղուկային։ Նաև ռեակտիվ ինքնաթիռները կարող են ունենալ հրթիռային շարժիչներ։ Ժամանակակից աշխարհում ռեակտիվ շարժիչով ինքնաթիռները բոլոր ժամանակակից ինքնաթիռների մեծ մասն են կազմում: Հետաքրքիր է, որ ինքնաթիռի վրա ռեակտիվ շարժիչ տեղադրելու գաղափարը գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում: Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա. այս բոլոր երկրների գիտնականները 1865-1880 թվականների ժամանակային միջակայքում փորձել են ստեղծել ռեակտիվ ինքնաթիռներ: Սակայն այն ժամանակ այդ գաղափարի իրականացումը տեխնիկապես անհնարին էր, և դրան ավելի ուշ են վերադարձել։

Աշխարհում ռեակտիվ ինքնաթիռների պատմության սկիզբը համարվում է 1910 թվականը, երբ ռումինացի ինժեներ Անրի Կոնադան ինքնաթիռ է ստեղծել մխոցային շարժիչի հիման վրա։ Ստանդարտ մոդելներից տարբերությունն այն է եղել, որ օգտագործվել է թիակային կոմպրեսոր, որը շարժման մեջ էր դնում մեքենան: Հետպատերազմյան շրջանում այդ ինժեները սկսել է հատկապես ակտիվորեն պնդել, որ իր ապարատը հագեցած է եղել ռեակտիվ շարժիչով, թեև ի սկզբանե նա բացարձակ հակառակն էր ասում։ Ուսումնասիրելով Կոնադայի առաջին ռեակտիվ ինքնաթիռի կառուցվածքը՝ կարելի է մի քանի եզրակացություն անել: Նախ՝ մեքենայի կառուցվածքի առանձնահատկությունները ցույց են տալիս, որ առջևում տեղադրված շարժիչը և դրա արտանետվող գազերը կսպանեին օդաչուին:

Իրադարձությունների զարգացման երկրորդ տարբերակը կարող էր լինել ինքնաթիռի հրդեհը։ Եվ իրոք, առաջին փորձարկման ժամանակ ինքնաթիռի պոչի հատվածը ոչնչացել էր հրդեհից։ Ինչ վերաբերում է ռեակտիվ ինքնաթիռներին, որոնք արտադրվել են 1940-ականներին, ապա դրանք ունեցել են բոլորովին այլ կառուցվածք, երբ շարժիչը և օդաչուի նստատեղը հեռացված են միմյանցից, որի արդյունքում ապահովված է անվտանգությունը: Այնտեղ, որտեղ շարժիչի բոցը շփվում է ֆյուզել յաժի հետ, տեղադրված է հատուկ ջերմակայուն պողպատ, որպեսզի վնասվածք չհասցվի օդաչուին կամ վնաս չպատճառվի ինքնաթիռի կորպուսին։ He 178 անվանումով գերմանական ծագման առաջին ռեակտիվ շարժիչով ինքնաթիռը օդ է բարձրացել դեռ 1939 թվականին: 1941 թվականին էլ բրիտանացի կոնստրուկտորների նմանատիպ Gloster E.28/39 կոչվող ապարատն է բարձրացել երկինք:

Ճապոնական «Օկա» օդանավը՝ Ցու-11 շարժիչով, նախատեսված է եղել մեկանգամյա օգտագործման համար, քանի որ այն ռումբ ինքնաթիռ էր, որի մեջ գտնվում էր կամիկաձե օդաչուն։ Ֆրանսիայից փոխառված տեխնոլոգիայի շնորհիվ ամերիկացիները կարողացել են ստեղծել սեփական ռեակտիվ շարժիչով ինքնաթիռը՝ Bell P-59–ը: Այդ մեքենան ուներ երկու ռեակտիվ շարժիչ։ Առաջին անգամ այն թռիչքուղուց օդ է բարձրացել 1942 թվականի հոկտեմբերին։ Հարկ է նշել, որ այդ մեքենան բավականին հաջողված էր, և իրականացվել է դրա սերիական արտադրություն։ ԽՍՀՄ-ում առաջին ռեակտիվ ինքնաթիռը ՄիԳ-9-ն էր։ Այն իր առաջին թռիչքը իրականացրել է 1946 թվականին: Ընդհանուր առմամբ, գործարաններից դուրս է եկել նման 602 ինքնաթիռ։ Ներկայում աշխարհի տարբեր երկրներում արտադրվում են արդեն գերձայնային արագություն զարգացնող ռազմական ռեակտիվ ինքնաթիռներ:

Քաղաքացիական ավիացիայում ստեղծվել է գերձայնային արագությամբ թռչելու ունակությամբ միայն երկու մարդատար ռեակտիվ ինքնաթիռ։ Առաջինն արտադրվել է ԽՍՀՄ տարածքում 1968 թվականին. դա Տու144–ն է։ Այդ ինքնաթիռներից ընդամենը 16 օրինակ է արտադրվել, սակայն մի շարք վթարներից հետո մեքենան շահագործումից հանվել է։ Այդ տեսակի երկրորդ մարդատար ինքնաթիռը արտադրվել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից 1969 թվականին. դա Կոնկորդն է։ Ընդհանուր առմամբ ստեղծվել է 20 նման ինքնաթիռ, որոնք շահագործվել են 1976-2003 թվականներին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին