Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու


«Հոգատար հայր էր, նվիրված ընտանիքին, նույն հոգատարությունը նաև զինվորների հանդեպ ուներ». Նվեր Գալստյանը զոհվել է Շուշիի մատույցներում՝ նոյեմբերի 7-ին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Նվեր Գալստյանը ծնունդով Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է: Մանկությունը Հադրութում է անցել, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Բանակում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո հետագա կյանքը կապել է զինվորական գործի հետ: Շուրջ քսան տարի ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ Հադրութի զորամասում, եղել է ավագ ենթասպա: Հայրիկի մասին դուստրն է պատմում՝ Ալիսան:

«Նա շատ ընկերասեր էր, նվիրված ընտանիքին, իր համար առաջնայինն իր ընտանիքն ու երեխաներն էին: Պատերազմի սկսվելուն պես ինքն արդեն զորամասում էր, բայց ամեն րոպե զանգում էր՝ ի՞նչ արեցիք, ո՞ւր եք, ո՞նց եք, նկուղ գնացե՛ք, դուրս չգա՛ք, ամբողջ ուշադրությունը մեր կողմն էր: Շատ նվիրված հայր էր: Մենք չորս երեխա ենք: Եղբայրս նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին: Ավագը եղբայրս է՝ մեկ եղբայր և երեք քույր ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալիսան:

Զինվորական հայրիկի մասին հիշողություններն անսպառ են, յուրաքանչյուրը՝ շատ կարևոր դստեր համար: Ալիսան հպարտությամբ է խոսում հայրիկի զինվորական լինելու մասին: «Զինվորների հանդեպ միշտ շատ ուշադիր էր, պատերազմի օրերին այդ ուշադրությունն ավելի մեծացավ, իր հեռախոսը միշտ տալիս էր, որ տղաները զանգեին տուն: Պատերազմի օրերին ծանոթացանք տղաների ընտանիքների հետ, զանգում էին մեզ՝ դուք մեր որդուն այդքան լավ եք նայում, մենք էլ ուզում ենք ձեր ընտանիքին օգտակար լինել: Սա զինվորի հանդեպ հայրիկի ուշադրության արդյունքն էր»: Պատերազմի ողջ ընթացքում ընտանիքը կապի մեջ է եղել Նվերի հետ:

«Ամեն օր մենք խոսել ենք իր հետ, մինչև նոյեմբերի 7-ը: Առօրյա հարցերից էր խոսում՝ հաց ենք ուտում, այս կամ այն արեցինք, ամեն ինչ լավ է, եթե անգամ ամեն ինչ վատ էր, պատերազմից չէր խոսում: Նոյեմբերի 7-ի առավոտյան 10 անց կես խոսել ենք իր հետ: Այդ ժամանակ արդեն Հադրութը տվել էին, գյուղերը տվել էին, մնացել էր Շուշին: Մայրիկի հետ խոսելիս ասաց, որ հրաման են տվել, որ զորքը՝ 300 զինվոր, դուրս բերենք Շուշիից: Մենք դա գիտենք՝ այդքանն ասաց ու անջատեց հեռախոսը: Սկսեցինք զանգել իրեն, բայց զանգերն անպատասխան մնացին: Յոթ օր փնտրել ենք հայրիկին, նոյեմբերի 14-ին իր մարմինը գտել ենք Շու շիի մատույցներում՝ Քարինտակի հատվածում: Զինվորներին ասել է՝ փախեք, 300 զինվորից շատերը զոհվել են, շատերը ողջ մնացել: Տղաներից մեկի մայրիկի հետ խոսեցինք, որի հետ ծանոթացել ենք պ ա տ ե րազ մի օրե րին: Մայ ր ի կ ի ն է ր պատմել՝ Նվերը բոլորիս ասաց՝ փախե՛ք, բայց ինքը մնաց: Տղաներից ով ինչպես կարողացել է, փախել է, ոմանք անտառների միջով են դուրս եկել, ոմանք՝ այլ ճանապարհներով, շատերը զոհվել են: Մեզ փրկված զինվորներն են պատմել հատկապես այդ վերջին օրվա մասին, իրենց ըն տ ա նիք ն ե ր ի հ ե տ կ ա պ կ ա , շփվում ենք»:

Պատերազմից մեկ տարի առաջ, որպես զինվորական, Նվերի ընտանիքը Հադրութում տուն ստացավ, մեկ տարի ապրեցին այդ տանը, Ալիսայի խոսքով՝ մեկ տարի վայելեցին այն: Պատերազմի հետևանքով հայրիկին, տունն ու հայրենիքը կորցրեցին: Պատերազմից հետո Նվերի ընտանիքը բնակություն հաստատեց Հայաստանում՝ Աբովյան քաղաքում: «Ապրում ենք ապրելու համար, հաց ենք ուտում, որ սոված չլինենք, քնում ենք, քանի որ պետք է քնել: Այս իրավիճակն է: Որևէ կերպ չի մոռացվելու այն, ինչի միջով մենք անցանք: Սկզբում որևէ բան ուժ չէր տալիս կյանքը շարունակելու համար: Մտքումս միշտ ասում էի՝ վերջ, ամեն ինչ վերջացած է: Բայց հետո, երբ նայում ես շուրջբոլորդ ու տեսնում, որ միայն դու նման ցավ չունես, շատ բան է փոխվում: Հադրութի մեր շենքի հարևանը տնից երեք զոհ ունի: Ու նայում ենք իրար, մեկս մյուսին ուժ ենք տալիս, մեկս մյուսով փորձում մխիթարվել: Ուրիշ տարբերակ չկա: Ժամանակի ընթացքում խոսում էլ ենք, ծիծաղում էլ, բայց, միևնույնն է, վերջում վերադառնում նույն կետին»:

Հ. Գ. - Ավագ ենթասպա Նվեր Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԻնչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»