Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել


«Մեզ մոտ տպավորություն է, որ Իսրայելը բանակում է, ու յուրաքանչյուր պահի սպասում ենք, որ դեռ գալու է». Իսրայել Ակինյանն անմահացել է Ջրականում և տուն «վերադարձել» զոհվելուց մոտ 2,5 ամիս անց․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Տղաների մասին նյութեր պատրաստելիս մի պարզ բան եմ ֆիքսել՝ սովորաբար որդիների մասին մայրիկներն են խոսում, բավականին ծավալուն զրույցների ընթացքում պատմում են նրանց մանկության, պատանեկության մասին, չեն ուզում որևէ բան մոռանալ կամ բաց թողնել: Մայրիկներին «օգնության» են գալիս տղաների քույրիկները: Այս անգամ էլ տղաներից Իսրայելի մայրիկին «օգնության եկավ» Արմինեն: Նրա և եղբոր տարիքային տարբերությունը 14 տարի է:

«Իսրայելը շատ աշխույժ էր, քանի որ նաև հաճախում էր կարատեի և ակրոբատիկայի խմբակներ: Ճկուն, ճարպիկ երեխա էր: Մեր շատ երկար սպասված եղբայրն էր, երկու քույր էինք՝ 13 և 14 տարեկան, շատ երկար էինք սպասել իրեն, չափազանց շատ էինք սիրում, նաև դա էր նպաստում, որ էլի ակտիվ ու աշխույժ լինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմինեն՝ Իսրայելի քույրիկը: Քույրիկի խոսքով, դպրոցական տարիներին Իսրայելը յուրահատուկ սեր ուներ ռուսաց լեզվի հանդեպ:

«Մաթեմատիկայի հանդեպ էլ սկզբնական շրջանում մեծ հետաքրքրություն ուներ, բայց հետագայում սպորտի հանդեպ սերն այնքան մեծացավ, որ դասերը կարծես երկրորդ պլան էին մղվել: Սպորտին էր շատ մեծ ուշադրություն դարձնում, արդեն հաջողություններ էր գրանցում, սև գոտի ուներ, մարզչի օգնականն էր: Իր կյանքը սպորտին էր նվիրել: Այսպես ասենք՝ սովորում էր, բայց ոչ գերազանց»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսրայելը սովորել է Տեխնոլոգիական քոլեջում, սակայն բանակում ծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ. «Ուներ նաև մարզիչի միջազգային հավաստագիր, որոշել էր սովորել և իր հետագա գործունեությունը հենց սպորտի ոլորտում շարունակել»: Նա հասցրել է բազմաթիվ մրցույթների մասնակցել, պատվոգրեր ու մեդալներ ունի. «Տարիներ առաջ Վրաստանում միջազգային մրցույթի է մասնակցել, այդ ժամանակ իր մրցակիցն ադրբեջանցի մարզիկ էր, Իսրայելը հաղթանակ էր գրանցել և առաջին տեղը գրավել: Այդ հաղթանակն իր հպարտությունն էր»: Իսրայելը ժամկետային զինծառայության է զորակոչվել է 2020 թ. հունվարի 23-ին:

«Տրամադրվածությունը շատ դրական էր, ինչ-ինչ առողջական խնդիրներ ուներ, երբ մայրիկն ասում էր՝ արի գնանք բժշկի, գուցե քեզ չի կարելի ծառայել, անգամ, երբ փորձում էր նրա հետ ինչ-որ բուժզննումների գնալ, թույլ չէր տալիս: Երբ ծանուցումը ստացել էր, գնացել ու ասել էր՝ որևէ խնդիր չունեմ, ու զորակոչվել էր ծառայության: Այսինքն՝ հնարավոր է, որ իրեն չէր կարելի ծառայել, բայց ինքը թույլ չէր տալիս, որ միջամտենք, միշտ ասում էր՝ ես պետք է գնամ բանակ»: Իսրայելը զորակոչվելու հենց առաջին օրվանից ծառայել է Որոտանում:

«Այն, ինչ մենք գիտեինք իր ծառայության օրերից, միայն դրականն էր: Եթե անգամ ինչ-որ խնդիրներ է ունեցել, չենք էլ իմացել դրանց մասին: Միայն ասում էր՝ հանգիստ եղեք, ես շատ լավ եմ»: Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը: «Երբ պատերազմն սկսվեց, իրենք Ջրականում էին՝ զորավարժությունների էին մասնակցում: Հենց առաջին օրվանից մասնակցել է ռազմական գործողություններին: Հոկտեմբերի 2-ին ստանում է վիրավորում՝ ձեռքի մեջ բեկոր էր մտել: Իրեն տեղափոխում են հոսպիտալ՝ սկզբում տանում են Խնձորեսկ, հետո բերում Մասիս: Ասում են՝ պետք է վիրահատել և բեկորը հանել, որովհետև ձեռքը չէր կարողանում շարժել: Ինքն ասում էր՝ ոչ մի բան պետք չէ անել, հետ եմ գնում ընկերներիս մոտ: Բժիշկները համառում էին, որ պետք է հեռացնել բեկորը՝ պատճառաբանելով, որ եթե անգամ հետ գնա ռազմի դաշտ, ուղղակի պիտանի չի լինի այդ ձեռքով»:

Բայց Իսրայելն ավելի համառ է գտնվում: «Ասում էր՝ պետք է գնամ ու ընկերներիս կողքին լինեմ: Չորրորդ օրն էր, ինչ Մասիսի հոսպիտալում էր: Չգիտեմ, թե այդ պրոցեսն ինչպես է եղել, իրեն Մասիսից տարել են Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և հետո՝ մարտի դաշտ: Ձեռքը չէր շարժվում, բայց ինքը կրկին մարտի դաշտում էր: Երբ այդ ժամանակ փորձեցի պատասխանատուների հետ խոսել, ինձ ասացին, որ Իսրայելին մարտի դաշտ չեն տանի, քանի որ ինքը «պիտանի» չէ: Բայց երբ հետ է գնում, չգիտեմ, թե ինչպես, հայտնվում է մարտադաշտում: Իսկ հոկտեմբերի 15-ին Ջրականում զոհվում է: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ, բայց ասում են, որ զոհվել է արդեն իսկ թշնամու կողմից գրավված գոտում»: Արմինեն նշում է՝ իրականում բավականին երկար կարելի էր զրուցել այս ամենի մասին, բայց ժամանակը բավարար չի լինի: Ինչպես ես եմ հաճախ ասում, մեր թերթի էջերը չեն հերիքի պատմելու, թե ինչ է տեղի ունեցել մարտադաշտում, բոլորովին պատահական չէ, որ տղաներից յուրաքանչյուրի մասին կարելի է մի գիրք գրել: Իսրայելը տուն է «վերադարձել» զոհվելուց մոտ 2,5 ամիս անց:

«Ասում էին, որ կորել է: Հրամանատարը յոթ տղաներին թողել է այնտեղ, ինքը վերադարձել: Տղաները զոհվել են հոկտեմբերի 15-ին, բայց մեզ ասում էին, որ իրենք կորել են: 2,5 ամիս փնտրել եմ իրեն Արցախի ամբողջ տարածքում, բայց ապարդյուն: Իրենք արդեն գրավված գոտում էին, ուղղակի չէինք կարողանում այնտեղ մուտք գործել»: Արմինեն ասում է՝ եղբոր մարմինը «գտել» են սեփական ուժերով: «Բոլորով հավաքվեցինք և սկսեցինք փնտրել: Պետական մարմիններից և որևէ մեկը չի օգնել մեզ: Գտնելու օրը, երբ փրկարարները պետք է մտնեին այդ տարածքներ, ծնողներից մեկը հրամանատարին բավականին խիստ տոնով ասում է՝ պետք է գաս ու ցույց տաս, թե տղաներին ուր ես տարել: Հրամանատարը ստիպված գալիս, ցույց է տալիս այն տեղը, ուր տարել է տղաներին: Նրանց հենց այդտեղից էլ գտել են»:

Ի՞նչն է ուժ տալիս ծնողներին ու քույրիկներին Իսրայելի ֆիզիկական բացակայության օրերին. «Անասելի կապ ենք ունեցել եղբորս հետ: Հնարավոր չէ նկարագրել այդ կապը: Իր համար էինք ապրում, ինքը սովոր էր այդ ուշադրությանը, այն իրենն էր: Չասեմ, թե ինչպես է անցել առաջին տարին՝ դեպրեսիաներ, հոգեբաններ: Մենք Իսրայելին չենք տեսել, ու հիմա մեզ մոտ տպավորություն է, որ ինքը դեռ բանակում է ու յուրաքանչյուր պահի սպասում ենք, որ դեռ գալու է: Մենք դեռ սպասում ենք, ուրիշ կերպ չենք կարողանում ընկալել այս իրականությունը: Իր չլինելու փաստը որևէ կերպ հնարավոր չէ ընկալել: Այս զգացողությունները բառերով նկարագրել որևէ մեկս չի կարողանա»: Երբ վերջում, սովորության համաձայն, հարցնում եմ, թե ինչ մեդալներ ունի Իսրայելը, քույրն ասում է՝ պատերազմից հետո մեկ մեդալ է ստացել: «Այն տաքսիով են ուղարկել, զանգահարել են, ասել՝ դուրս եկեք, ձեզ մեդալ են բերել, ստացեք: Իրականում դա շատ ցավոտ է, չնայած, որ հիմա նաև շատ երկրորդական մի բան է»:

Հ. Գ. - Իսրայել Ակինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արին Բերդում՝ ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԻնչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»