Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ


«Այս պահի դրությամբ կան զարգացումներ, որոնք որևէ կերպ չեն բխում Հայաստանի շահերից»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հինգ օր շարունակ Վաշինգտոնում հանդիպումներ կունենան։ Մինչ այս տեղի ունեցած քննարկումների մասին շատ տեղեկություն չկա, բայց կան որոշակի արտահոսքեր։ Հաշվի առնելով դրանք՝ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է մեր շահերից չբխող գործընթացի մասին։

«Մենք ականատես ենք լինում «Քի Վեսթ - 2»-ին։ Այն ժամանակ ԱՄՆ-ի հովանու ներքո մի քանի օր բանակցություններ անցկացվեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և, կարծես թե, ինչ-որ համաձայնություն էր կայացվել, բայց չաշխատեց, քանի որ Ադրբեջանը հրաժարվեց։ Հիմա ԱՄՆ-ը, կարծես, վերցրել է մի ուղղություն, որով նպատակ ունի ամեն գնով, «ափալ-թափալ» ստորագրել ինչ-որ պայմանագիր՝ իրագործելու Արցախի, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված իր մյուս նպատակները։ Ըստ էության, այն, ինչ այս օրերին Վաշինգտոնում քննարկվում է, մեծ հաշվով, չի բխում մեր շահերից։ Այս գործընթացը ոչ միայն որևիցե արդյունք չի տալու խաղաղության ապահովման տեսանկյունից, այլ նոր պատերազմ է բերելու։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ին հիմա շատ արագ պետք է ինչ-որ բան ստորագրել, որը, ըստ իրենց նպատակների, նախ՝ ՌԴ-ի հանդեպ հիասթափության է հանգեցնելու, հետո վերածվելու է 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից, իսկ ռուս խաղաղապահներին՝ Արցախից դուրս բերելու պահանջի։ Այդ ամենի վերջնարդյունքում էլ Հայաստանին վերջնականապես դեպի պրոարևմտյան ուղղություն թեքելու նպատակ կա»,- ասաց միջազգայնագետը՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ի գերնպատակը ՌԴ-ին Հարավային Կովկասից վերջնականապես դուրս մղելն է։

«Այլ հարց է՝ կհաջողվի, թե ոչ, բայց այն, որ բանակցությունները 5 օր են տևելու, վկայում է այն մասին, որ այնտեղ Հայաստանին, կարծես, նետել են անկյուն և պատվիրակությանը պարտադրում են ցանկացած պարագայում ինչ-որ բան ստորագրել, որից հետո նոր միայն կկարողանան վերադառնալ Հայաստան։ Նման տպավորություն է ստեղծվում, քանի որ միջնորդական առաքելությամբ կամ միջնորդների միջոցով բանակցությունները 1, առավելագույնը 2 օր են տևում։ ԱԳ նախարարին իր երեք տեղակալների հետ այդքան երկար այնտեղ պահելը վկայում է այն մասին, որ նախապատրաստվում կամ պարտադրվում է ստորագրել լուրջ պայմանագիր, որը չի բխելու մեր շահերից։ Այս պահի դրությամբ մեր բանակցային դիրքերը բավականին թույլ են, քանի որ այս իշխանությունները բանակցային ճակատում հրաժարվեցին մինչև 2017 թվականն ունեցած ձեռքբերումներից, որտեղ հստակ շեշտվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին»,-ասաց Բալասանյանը՝ շեշտելով, որ այժմ բավական բարդ իրավիճակ ունենք։

«Հիմա ցանկության դեպքում անգամ բանակցային գործընթացում հնարավոր չէ ոչ միայն հաղթողի դիրքերից հանդես գալ, այլ, առհասարակ, նույնիսկ հավասարություն ապահովել։ Ըստ այդմ, չեմ կարծում, որ այդ բանակցությունները հօգուտ մեզ են լինելու, կամ առնվազն կարող է, այսպես ասած, ոչ ոքի գրանցվել։ Սա մեկ դարպասով ֆուտբոլ է հիշեցնում։ Այսինքն, անընդհատ մեր դարպասին է գոլ խփվելու, ու այս պարագայում ոչ շահեկան պայմաններ են ստեղծվելու մեզ համար»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Վաշինգտոնի հանդիպումներից առաջ հանդիպման պայմանավորվածություն կար Մոսկվայում, որը, սակայն, դեռ չի կայացել, բայց սպասվում է, միջազգայնագետը նշեց. «Ես նույնիսկ թերահավատ եմ, որ Մոսկվայում բանակցություններ կլինեն, որովհետև Մոսկվա այցը կարող է ոչինչ չորոշել։ Եթե իրենք պետք է գնան Մոսկվա ու հայտարարեն, թե «արդեն ստորագրել են պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը և Արցախը ճանաչում են Ադրբեջանի անբաժանելի մաս», այս պարագայում ՌԴ գնալը նաև Մոսկվայի համար է անիմաստ։ Մոսկվան, ըստ էության, այդպիսով կարող է դառնալ քավության նոխազ։ Սլաքները կարող են ուղղել Մոսկվայի դեմ՝ ասելով՝ «տեսե՛ք, Մոսկվայում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց», մինչդեռ, ըստ առկա արտահոսքերի, այդ պայմանավորվածությունը կարծես արդեն ձեռք է բերվում հենց Վաշինգտոնում։ Այս պարագայում Մոսկվայի համար ոչ միայն անիմաստ, այլև վտանգավոր է դառնում այս խաղի մասնիկը դառնալ այն դեպքում, երբ ոչինչ այս հարցում կա՛մ չի որոշելու, կա՛մ շատ դժվար է լինելու ինչ-որ բեկում մտցնել»։

Ըստ մեր զրուցակցի, իրավիճակը հնարավոր է փոխվի միայն արագ զարգացումների դեպքում, որով, օրինակ՝ Մոսկվան հանդիպում կպահանջի, բայց արդեն պայմանագրի վաշինգտոնյան տարբերակից հրաժարվելու, մոսկովյան տարբերակով նոր հարցեր քննարկելու համար. «Մոսկովյան տարբերակով Արցախն այս պահին Ադրբեջանի մաս չէր համարվում, ու Արցախի հարցի քննարկումը թողնում էին հետագային։ Այսինքն, Հայաստանի համար մանևրելու տեղ են թողնում, որ մի փոքր շտկվելուց, տնտեսապես զարգանալուց, բանակն ամրապնդելուց հետո նոր հնարավորություն տան Հայաստանին կրկին զբաղվել Արցախի հարցով՝ այս անգամ հօգուտ մեզ։ Հիմա Վաշինգտոնը շտապեցնում է, որ շատ արագ պայմանագիր ստորագրվի, որովհետև իրենց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ է պետք։ Հիմա հակառուսական տրամադրությունների հիանալի հնարավորություն է ստեղծվել, որի վերջնարդյունքում Հայաստանին կարող են վերջնականապես դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, և Հայաստանը կմիանա ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներին։

Եվ եթե հաշվի առնենք ՀՀ-ի միջոցով դեպի ՌԴ վերաարտահանումները, ապա պատժամիջոցներին միանալը լրջագույն հարված է լինելու նաև ռուսական տնտեսությանը։ Մեր տնտեսությունն էլ վերջնականապես կործանվելու է, ինչի մասին չենք էլ հասցնի գլխի ընկնել. ցանկացած պատժամիջոցի միանալը կնշանակի Հայաստանի տնտեսության վախճան։ ԱՄՆ-ին, սակայն, նման սցենարը հետաքրքիր չէ։ Իրենք երբևէ չեն փայլել փոքր ժողովուրդների մասին հոգ տանելու վարքագծով։ Իրենց պետք է իրենց իսկ շահերի առաջխաղացում, որն այս պահի դրությամբ, կարծես թե, կարողանում են անել։ Կկարողանա՞ն ավարտին հասցնել, այլ հարց է, բայց այս պահի դրությամբ կան զարգացումներ, որոնք որևիցե կերպ չեն բխում Հայաստանի շահերից»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը