Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ


Իշխանությունների արածը Երևանի իշխանազավթում է, և դրան դեմ չգնացող ուժը հանցակից է․ Մանե Թանդիլյան

Հարցազրույց

«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Առավոտ» օրաթերթը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ զրուցել է Երեւանի արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի իրավաչափության եւ նպատակների մասին։

-Տիկի՛ն Թանդիլյան, լրատվամիջոցներով բավականին ակտիվ քննարկվում է ձեր հայտարարությունները, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, եւ եթե կառավարությունն անգործության մատնվի, արտահերթ ընտրություններ չնշանակի, դատարան է դիմելու։

Իշխող ուժի հռետորաբանությունից ենթադրվում է, որ արտահերթ ընտրությունների մտադրություն չունեն։ Օրենքի որ պահանջով է դա նախատեսված, կարո՞ղ եք հստակեցնել։

- Երեւանի արտահերթ ընտրությունների մեր պահանջը բխում է օրենքից, որի կիրառման նախադեպը մենք արդեն ունեցել ենք դեռեւս 2018 թվականին Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Այն ժամանակ այսօրվա իշխանություններին առավել նպատակահարմար էր արտահերթ ընտրությունները եւ որեւէ րոպե «չմտահոգվեցին» ընդդիմության պատրաստ լինելչլինելու մասին, ու 2-շաբաթյա ժամկետում նոր քաղաքապետ չընտրվելուց հետո 17 օր անց կառավարությունը կրճատեց ավագանին եւ արտահերթ ընտություններ նշանակեց։

Այսօր, սակայն որոշ մարդիկ, իշխող ուժը, օրենքի մի կետն են որպես իրենց անգործության հիմնավորում բերում, որ Երեւանի ավագանին լուծարվում է, եթե ընտրություններից անմիջապես հետո չի կարողանում քաղաքապետ ընտրել։ Այլ ժամանակամիջոցի վերաբերյալ կարգավորում իբրեւ թե այստեղ չկա։ Այնինչ, թեթեւ օրենսդրական անգրագիտության վերացումը՝ լիկբեզը, կստիպի իշխանություններին եւ իշխանամերձ կառույցներին դադարեցնել սեփական մեկնաբանությունները եւ նպատակահարմարությունը օրենքի փոխարեն կիրառելուց։

Անհրաժեշտ է մի փոքր լավ ուսումնասիրել օրենսդրական դաշտը. եթե Երեւանի մասին օրենքով այս հարցը չի կարգա- վորվում, ապա կարգավորվում է ՏԻՄ օրենքով (Երեւանի մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Երեւանում տեղական ինքնակառավարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին)։ Իսկ ՏԻՄ օրենքը նման իրավիճակների համար ունի լուծում. կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն։

Այնպես որ մեր պահանջը բխում է իրավական, այլ ոչ թե՝ պատկերացումներով պետություն ունենալու տեսլականից. կատարել օրենքի պահանջը։ Երեւանը պետք է օր առաջ ազատվի չընտրված, երեւանցուց երբեւէ քվե չստացած մարդու կամայականությունները թույլ տվող ավագանուց։ Երեւանցին տվել է քվե ավագանուն, որպեսզի իրացնի իր իշխանությունը՝ ընտրի քաղաքապետ։ Դա չանելը եւ շարունակել գոյությունը նշանակում է իշխանազավթում։ Մենք դա չենք հանդուրժելու՝ հանուն երեւանցու արժանապատվության եւ իրավական պետության կայացման։

-Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուն հայտ ներկայացրած այլ ուժերից էլ ենք նկատում որոշ դժգոհություններ։ Կա կարծիք, որ ընդդիմությունը պատրաստ չէ արտահերթի։ Դուք ի՞նչ կասեք նման հայտա- րարություններ անողներին։

- Կասեմ՝ այդ դեպքում թերեւս օրենսդրական փոփոխություն առաջարկեք եւ գրեք, որ «արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ երկրում գործող 80-ից ավելի կուսակցությունները հայտարարեն իրենց պատրաստ լինելու մասին»։ Դա ի՞նչ անհեթեթ փաստարկ է։ Եթե քաղաքական ուժի համար Երեւանի ավագանու ընտրությունը սիրողական քայլարշավ չէ, ապա այս ընտրություններին պետք էր պատրաստվել վերջին պաշտոնաթող քաղաքապետի նշանակման օրը։ Իսկ որ դա ոչ թե ընտրություն էր, այլ բեմադրություն՝ դաշտը ազատելու ՔՊ «ապագա»-ի համար, իրեն հարգող որեւէ քաղաքական ուժ կասկած ունենալ չէր կարող։

Ցավոք, նման հայտարարություններ անողները, հանուն իրենց քաղաքական շահի, պատրաստ են քայլել օրենքների վրայով եւ արհամարհել մարդկանց ընտրությունը։ Երեւանն արժանի չէ նման վերաբերմունքի։ Քննարկման ենթակա չէ այն, որ Երեւանը, թեկուզ այս հինգ ամիսների ընթացքում, պետք է կառավարի ընտրված ավագանու անդամ։

Իշխանությունների արածն անօրինականություն է, կրկնեմ՝ Երեւանի իշխանազավթում, եւ դրան աջակցողն ու դրան կողմ արտահայտվողը, ավելին՝ դրան դեմ չգնացող ուժը, հանցակից է։ Դա երեւանցին տեսնում է, զգում է, եւ ժամանակը կգա, իր գնահատականը կտա՝ ավագանու ընտրությունները դարձնելով իշխանության անվստահության հանրաքվե եւ պատժելով իշխանազավթման փորձ անողներին եւ յուր աջակիցներին։

Ի վերջո, այնպես արեք, որ վաղն էլ ձեզ օրենքով դատեն, ոչ թե՝ պատկերացումներով կամ ըստ քաղաքական նպատակահարմարության»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԻնչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան