Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը


«Տուն կա՝ թշնամու դիրքերից 200 մետր հեռավորության վրա է, տուն կա՝ 300-500 մետր. միշտ էլ մտահոգություններ կան». Արգամ Հովսեփյան

Հարցազրույց

Մայիսի 9-ին Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում խոսել էր Տեղ համայնքում տիրող իրավիճակի մասին և փոխանցել, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները մխրճվել են Հայաստանի տարածքից  5 կմ ներս:

«Ռուսական բանակը, խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, ադրբեջանական զինուժը մխրճվել է։ Այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում, հիմա երկու կողմերը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»,- շեշտել էր նա։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն իր զարմանքը հայտնեց  նախկին մարզպետի երեկ լրագրողներին փոխանցած տեղեկությունների առնչությամբ:

«Որքան պետք է եղել՝ ադրբեջանական կողմն իրականացրել է այդ ինժեներական աշխատանքները, հայկական կողմն էլ է կատարել։ Բանակն իր պարտականությունը կատարել է, չեմ հասկանում, թե ինչու է նախկին մարզպետը նման բան ասել, չեմ հասկանում, խրամատները փորված է, դիրքերը դրված է և՛ իրենց կողմից, և՛ մեր»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

 

Նրա դժվարացավ  ասել, թե բնակիչներն այս պահին ինչ տրամադրություն և մտավախություններ ունեն:

«Տուն կա՝ թշնամու դիրքերից 200 մետր հեռավորության վրա է, տուն կա՝ 300-500 մետր, հիմա այս մարդկանց վիճակն ինչպե՞ս պետք է լինի։ Վերջապես մարդ են, ճիշտ է, իրենց առօրյա կյանքով ապրում են, բայց միշտ էլ մտահոգություններ կան։ Իրենց անասունների 80 տոկոսը վաճառել են արոտի պատճառով, դրանց մեծ մասը թշնամու հսկողության տակ են։ 3-4 օր առաջ է թշնամին կրկին կրակել, բայց որևէ վնաս չենք ունեցել»,- հավելեց Ա. Հովսեփյանը։

Կան գյուղացիներ, որոնց դաշտերը մնացել են թշնամու հսկողության տակ, և մեր հարցին՝ նրանք փոխհատուցում ստացե՞լ են, Արգամ Հովսեփյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ առայժմ որևէ փոխհատուցում չեն ստացել։

«Ես տեղյակ եմ, որ որևէ բան մինչև այժմ չի արվել, գուցե արվելու է։ Գիտեմ, որ Տեղ համայնքի բնակիչը գնացել է, որպեսզի իր ցորենի արտին պարարտանյութ տա, մեր կողմի ոստիկաններն ասել են՝ վտանգավոր է, առաջ մի գնա, թույլ չեն տվել»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ  Ադրբեջանի զինուժն այդ գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները,  Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Դրանից հետո՝ ապրիլի 23-ին, Ադրբեջանը զավթել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և այնտեղ մաքսակետ տեղադրել։ Իսկ Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանական «էկոակտիվիստներին» փոխարինել էին ադրբեջանական ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները։

Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ