Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել


«Այս ամենը միամտություն ու պատահականություն չէ, ծրագրված է ու չափազանց վտանգավոր»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային արժեքների դեմ կռվի հետևողական ծրագրի հերթական դրվագին ականատես եղանք. հասել ենք մի կետի, երբ Հանրային հեռուստաընկերությամբ կարող է ասվել, թե, իբր, «մուղամը հայկական է», նույն եթերով անթույլատրելի մտքեր հնչեցնել Կոմիտասի մասին։ Կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այս ամենը բացարձակ պատահականություն չէ։

«Նախանցած տարի Ամանորի ուղերձներից անմիջապես հետո Հ1-ով մուղամ հնչեց, ինչին անդրադարձել էի՝ ասելով, որ նման որոշում կայացնողը գործակալ է, արարքը՝ հատուկ դիվերսիա։ Ինչպես այդ դեպքն էր, ըստ իս, ոչ պատահական, վերոնշյալն էլ միամտության արդյունք չէ։ Սա ծրագիր է, այս դեպքում՝ հատուկ մուղամը պրոպագանդելու ծրագիր։ Նախանցած տարի Աամանորին փորձեցին, չստացվեց, հիմա ուրիշ ճանապարհներ են փնտրում։ Այսօր ադրբեջանա-թուրքական կլկլոցներով են երգում, ստադիոններ են լցնում, ինչը մեր ողբերգությունն է, ու դա նորություն չէ։ Հենց Կոմիտասի ժամանակից է գալիս։ Կոմիտասը հոդված ունի, ուր գրել է. «Հայ ամիրաները հովանավորում են Պոլսի տիրացուներին, որ մեր ազգին այլասերելու համար պատարագն աղավաղեն, որ այն երգեն մուղամի նման, որովհետև դա իրենց դուր է գալիս»։ Սա աղետ էր, որն այսօր էլ շարունակվում է, և որի դեմն առնել չկարողացանք»,-ասաց նա՝ շեշտելով, որ մանկապարտեզից, դպրոցից պետք է սկսեինք, բայց նման պետական ծրագիր այդպես էլ չեղավ։

«Մենք երկու՝ ֆիզիկական ու հոգևոր, մշակութային հայրենիք ունենք ։ Վահան Տերյանն ասում էր՝ «եթե հոգևոր, մշակութային հայրենիքը հանձնես, այլևս ֆիզիկական հայրենիք գոյություն չի ունենա, եթե անգամ լինի՝ այլևս պետք չի գա»։ Եթե մեր հայրենիքի սահմանները մեր զինվորները պաշտպանում են, ապա հոգևոր հայրենիքի սահմաններից թշնամին վաղուց ներս է խուժել ու նաև մեր մշակութային, հոգևոր հայրենիքում է տարածքներ գրավել: Սա ազգային անվտանգության հարց է։ ԱԱԾ-ն լրտես է բռնում, որի տված վնասն այնքան մեծ չէ, որքան սրանց տված վնասը, ըստ որի՝ մեր նոր սերնդի, մեր ժողովրդի հոգին են ուզում պղտորել՝ տարածելով իրենց այլասերված երգերը։ Նույն մարդիկ, խոսելով մուղամից, անգամ չգիտեն, թե ինչ է մուղամը։ Մուղամ ասելով՝ իրենց կլկլոցներն են հասկանում»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով, պետական հեռուստատեսությամբ երբեք նման բան թույլ չի տրվել։ «Մեր հոգևոր սահմանները վաճառող, մեր մշակութային սահմանները վաճառող լրտեսների հետ գործ ունենք։ Եթեր են բերում այդ տղային, նրա խոսքերն առանց մոնտաժելու հեռարձակում են այն դեպքում, երբ ինձ կանչում են Հ1, խոսում եմ Կոմիտասից ու, երբ ուզում եմ մի երգ երգել, ձեռքով «չէ» են անում՝ հուշելով, թե՝ «պարոն Շանհնազարյան, շուտ վերջացրեք, հանկարծ շատ չերգեք»։ Միշտ մտածել եմ՝ ինչի են սրանք վախեցած, երևի հանձնարարություն ունեն։ Հենց այս պատճառով եմ ասում, որ այս ամենը ծրագրված է։ Տպավորություն է, որ այնտեղ ինչ-որ գործակալ է նստած, որը երևի Թուրքիայից գումար է ստանում, որ թուրքական, ադրբեջանական կլկլոցները տարածեն ու նման պրոպագանդա անեն։ Նոր սերնդի, ժողովրդի ականջին ամեն տեսակի այլասերվածություն, կլկլոց տարածելը, հայոց լեզուն աղավաղելն ամենավտանգավորներից է։ Կոմիտասն ասում էր՝ եթե խոսքը ժամանակ է ուզում, որպեսզի հասարակությունն այն մարսի, ապա երաժշտության ձայնը մի բան է, որն, անկախ քեզանից, մտնում է ականջիդ մեջ ու քեզ փոխում՝ ազդելով քո ենթագիտակության վրա։ Սա, ի դեպ, ամենավտանգավոր զենքն է»,- նկատեց մեր զրուցակիցը։

Արթուր Շահնազարյանի կարծիքով, Կոմիտասն այն ազգային արժեքների շարքում է, որը թշնամու համար իրական վտանգ է։ «Ժամանակին «Կոմիտասը՝ «կոնտրոլի» տակ» վերնագրով հոդված էի գրել, նշել էի անուններ, որոնք Կոմիտասի գործը «կոնտրոլի» տակ պահելով՝ փորձել էին այնպես անել, որ հանկարծ այն չտարածվի։ Ինչո՞ւ, որովհետև Կոմիտասը մի ուժ է, որը եթե տարածվի, ազգը կվերափոխվի։ Իր ներքին էությունը, արմատները, հայի տեսակը երգով մեջտեղ կբերի, որովհետև, ինչպես նշեցի, երգը միանգամից ազդում է ենթագիտակցության վրա ու փոխում է մարդուն։ Իսկ հայն ունի ներքին ձայն. երբ իրեն հարազատն ես տալիս, իր մեջ այդ ներքին ձայնն արթնանում է։ Սա է պատճառը, որ Կոմիտասը վտանգ է գործակալների ու թշնամիների համար։ Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «գերեզմանոց» են դարձրել, այն դեպքում, երբ այն պետք է լիներ մի օրրան, որը պատերից դուրս գալով՝ ժողովրդի մեջ Կոմիտասի երգը պետք է տարածեր, բայց փակված՝ իրենց հարցերն են լուծում։ Նորից եմ շեշտում՝ այս ամենը միամտություն ու պատահականություն չէ, ծրագրված ու չափազանց վտանգավոր բան է»,-եզրափակեց Ա. Շահնազարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԻնչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ