Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում


«Հույզեր, կոչեր կան, բայց մենք անընդհատ նահանջում ենք»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում արժեքների, ազգային արժանապատվության դեմ պայքարի, կարմիր գծերի հատման շարունակական գործընթացի այս փուլում կրկին հարվածներ են հասցվում եկեղեցուն, բացի այդ, քննարկման առարկա են դառնում թեմաներ, որոնք ստվերում են կարևոր հիմնախնդիրները։ Վերոնշյալ գործընթացի այս փուլում մենք ականատես ենք լինում նաև երևույթի, երբ զոհված զինծառայողի ծնող է կալանավորվում, ատելություն է գեներացվում բոլոր այն ծնողների նկատմամբ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։

Մինչ մեր իրավիճակին անդրադառնալը, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը շատ ավելի վաղ ժամանակահատվածից մի օրինակ բերեց. «1930-ականների կեսերին աշխարհում սկսվեց մի ծրագիր, որի նպատակը մարդկանց կրոնից, հայրիշխանությունից, ընտանիքից և, ընդհանրապես, բոլոր արժեքներից հեռացնելն էր։ Վերջնարդյունքում նպատակ ունեին ստանալ մարդու, որին հեշտ կլիներ կառավարել։ ԱՄՆ-ում 1950-ականներին այդ ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ, հետո եկավ Եվրոպա, որին ևս գցեցին այդ տրամաբանության մեջ։ Հետո ներթափանցեցին նաև Հայաստան, իսկ արդեն 2018-ին մեր երկրի բոլոր դռներն իրենց առջև բացվեցին, և հիմա այդ ծրագիրը այստեղ լայն թափով է իրականացվում։ Սա համաշխարհային գործընթաց է, որն ունի իր պատվիրատուն։ Հայաստանում այդ ծրագիրն իրականացվում է ներկա իշխանությունների ձեռքով։ 2018-ին տեղի ունեցածը հենց նշված նպատակի համար էր, նրա համար, որ գան մարդիկ, ովքեր կկատարեն այն, ինչը որոշված էր»։

Մեր զրուցակցի խոսքով, ծրագիրը վտանգավոր է բոլորի համար. «Եթե ժողովուրդները կարողանում են զգալ ու դիմակայել դրան, հասնում են ինչ-որ հաջողության, եթե ոչ, ապա ամբողջությամբ դեգրադացվում են։ Հիմա մեզ մոտ այդ գործընթացն է, ու հարց է՝ մենք կկարողանա՞նք ինքնակազմակերպվել ու դիմակայել։ Հիմա դրված չէ Արցախի ու Հայաստանի խնդիրը, հիմա տեսակի՝ հայի տեսակի պահպանության հարցն է դրված։ Եթե այդ տեսակը վերանա, այլասերվի, չեն լինի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի Հանրապետությունները»։

Ա. Պեպանյանի խոսքով, վերոնշյալ ծրագրի իրականացման համար հատուկ տեխնոլոգիաներ են կիրառում, որպեսզի ժողովուրդը չհասցնի ուշքի գալ, մտածելու, վերլուծելու ժամանակ չունենա։ «Իրենց նպատակների համար անընդհատ լարված իրավիճակներ են ստեղծում։ Մենք հիմա այդ գործընթացի մեջ ենք։ Իսկ եթե դրան գումարում ենք խնդիրը, ըստ որի, իրական էլիտա չունենք, ապա նմանվում ենք մի հոտի, որը ո՛չ հովիվ ունի, ո՛չ էլ հոտապահպան շներ, և որին ով ոնց ասես կհոշոտի։ Տխուր է, բայց մենք նման իրավիճակում ենք»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը։

Խոսելով դիմադրության հնարավորությունների մասին՝ նա նկատեց. «Եթե հաշվի առնենք այդ ծրագիրն իրականացնող ուժերին ու նայենք մեր իրապես անհանգիստ հատվածի ռեսուրսներին, կտեսնենք, որ շատ տխուր վիճակում ենք։ Ընդ որում, անհանգիստ հատվածն ինքնակազմակերպման ձևը չգիտի։ Իրենք ընկած են իրադարձությունների հետևից և չունեն սեփական մարտավարություն։ Մի բան կլինի՝ կհուզվեն, դուրս կգան փողոցներ, կոչեր կանեն։ Իհարկե, ցանկալի է, որ ի հայտ գա նվիրյալների մի խումբ, որը նշվածի շուրջ վերլուծություններ կանի ու կփորձի հասկանալ, թե ինչ քայլերով է հնարավոր դիմադրության օջախներ առաջացնել։ Հիմա այդ առումով զրոյական վիճակ է։ Հույզեր, կոչեր կան, բայց մենք, մեծ հաշվով, անընդհատ նահանջում ենք։ Իրականում հաճախ դժգոհությունները գեներացվում են հենց նրանց կողմից, ովքեր ուզում են, որ մենք խելքի չգանք։ Եթե այդ ամենը չլինի, գուցե մարդիկ սկսեն մտածել, բայց որպեսզի մարդիկ մտածելու, վերլուծելու ժամանակ չունենան, հարկավոր է պարբերաբար գրգռիչ իրադարձություններ մոգոնել։ Այս երևույթը հաճախ նաև ինքնաբերաբար է առաջանում։ Այդուհանդերձ, գիտական կենտրոններ են աշխատում, որտեղ լավ գիտեն՝ ինչպես ազդել հասարակության վրա, իսկ մեր ժողովրդի խելքն ուտելը հեշտ է»։

Նա շեշտեց, որ մեր իրականության մեջ չկա այն անհրաժեշտ քաղաքական խելքը, ըստ որի, կդրվեն գոյաբանական հարցեր, դրանք լուծելու հնարավորություններ. «Եթե մի հոգի էլ փորձ է անում նման թեմաներ առաջ տանել, ընկալող չկա։ Անգամ կարող են վատաբանել՝ ասելով՝ «երկիրը կործանվում է, իսկ դուք բարդ բաներից եք խոսում»։ Սա նոր երևույթ չէ, դեռ Թումանյանն էր ասել՝ «վայ նրան, ով այս իրականության մեջ կխոսի խորքային երևույթներից»։ Մինչդեռ պարզ ու պրիմիտիվ բաները բոլորը մարսում են։ Իրականում կան շերտեր, որոնք գիտակցում են իրավիճակը, բայց ճիշտ գործել չի ստացվում։ Մի դեպքով պայմանավորված հուզումի տակ կարող է փողոց դուրս գան, իրենց անհանգստությունը ցույց տան, բայց լուրջ ստրատեգ չկա, որը հաշվի կառնի ստեղծված վիճակը, դրան համարժեք քայլեր կձեռնարկի։ Արդյունքում մենք տարեցտարի նահանջում ենք՝ տալով թե՛ մեր տարածքները, թե՛ արժեքները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»