Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին


«Ասացի՝ Հրա՛չ, խնդրում եմ, հետ կգաս, պատասխանեց՝ անպայման կգամ». Հրաչյա Պողոսյանը զոհվել է Ջրականում՝ հրամանատարի կյանքը փրկելիս. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրաչյան քույրիկից ութ տարով է փոքր: «Իմ պահած եղբայրն է: Հայրիկս շուտ է մահացել, Արցախյան առաջին պատերազմից հետո պայթել է ականի վրա, մայրիկս ամբողջ օրն աշխատում էր, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվում, Կոռնիձորում էինք ապրում, իսկ ես եղբորս էի խնամում: Ծանր տարիներ էին»,-«Փաստի» հետ զրույցում հիշում է Հրաչյայի քույրը՝ Հասմիկը:

Նրա խոսքով, փոքր տարիքից էր երևում, որ եղբայրը սիրում է զենքը: «Զենքի խանութների մոտով երբեք անտարբեր չէր կարողանում անցնել: Փոքրուց երազում էր զինվորական դառնալու մասին: Սրտի հետ կապված խնդիր ուներ, ստուգեցին, նկատեցին խնդիրը: Բացի դա, տան միակ զավակն էր, և իրեն բանակ չտարան: Բայց գնաց, բոլոր փաստաթղթերը լրացրեց և մեկնեց ծառայության»: Հրաչյայի ժամկետային զինծառայությունն անցել է Դիլիջանում՝ տանկային զորամասում: Երկու տարվա ընթացքում արժանացել է շնորհակալագրերի, խրախուսանքների.

«Մեր պարծանքն էր, միշտ փայլում էր: Բանակից զորացրվել էր, համազգեստը չէր ուզում հագից հանել: Միշտ ասում էր՝ համազգեստով ինձ լավ եմ զգում: Որևէ այլ մասնագիտության մասին չի էլ մտածել, ցանկանում էր բարձրաստիճան զինվորական դառնալ, ծառայել հայրենիքին: Հրամանատարական կազմը մշտապես գոհ է եղել իր ծառայությունից»: Զորացրվելուց հետո Հրաչյան ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում: Քույրիկն ասում է՝ չնայած տարիքով փոքրը Հրաչյան էր, բայց հոգ էր տանում ընտանիքի մասին:

«Երբ ուսանող էի և վարձով էի բնակվում, աշխատում էր, իմ վարձի գումարը տալիս, ինձ հագուստ գնում: Ամեն հարցում իմ կողքին կանգնած էր: Հրաչի մասին խոսելիս չեմ կարողանում ինձ զսպել, շատ ցավոտ թեմա է ինձ համար: Վերջերս որդի եմ ունեցել, մի քիչ իրենով եմ սփոփվել: Բայց այնպիսի սթրես եմ տարել Հրաչյայի զոհվելուց հետո, որ անգամ ամենաոխերիմ թշնամուս չեմ ցանկանա, չեմ ցանկանա, որ որևէ մեկն այդ ճանապարհն անցնի»: Հասմիկի խոսքով, Հրաչյան իր տեսակով ընկերասեր էր: «Իր վերջին մեկ կտոր հացը կտար ընկերոջը: Մեկը նեղության մեջ լիներ, մի խնդիր ունենար, օգնության էր հասնում: Հարևաններին էր շատ օգնում՝ խոտն էր օգնում հնձել, ցորենը հավաքել ու դաշտից տուն բերել: Ամեն հարցում բոլորի կողքին էր: Այդպիսի կարճ կյանք ապրեց»: Հրաչյան երկու պատերազմի է մասնակցել՝ Ապրիլյան և 44-օրյա:

«Ապրիլ յան պատերազմի ժամանակ Արցախում էի բնակվում: Պատերազմական նման գործողություններ չէինք տեսել, գյուղի միջով տանկեր էին անցնում, անհանգիստ էինք, Հրաչը զանգում էր, ասում՝ ամեն ինչ լավ է լինելու, առաջ ենք գնալու»: 44-օրյա պատերազմի օրերին Հրաչյան Վայքի զորամասում էր ծառայում: «Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց, Արցախում էի, զանգեց՝ դրությունը լավ չի, երեխեքին վերցրու, դուրս արի: Այդ առավոտյան հայտարարված տագնապով ինքն արդեն զորամասում էր: Ասացի՝ Ապրիլ յանի նման մի քանի օր կտևի, շուտ կվերջանա: Անընդհատ ասում էր՝ չէ, դուրս արի: Հոկտեմբերի 6-ին զանգեց ինձ՝ մեզ տարան, մենք գնացինք: Սարսափում էի, ասացի՝ Հրա՛չ, հետ կգաս: Նույնիսկ այդ ծանր պայմաններում ինձ կարողացել էր գումար ուղարկել, ամեն ինչ անել, որ երեխաների հետ հասնեմ Երևան: Երևանում էինք արդեն, իր հետ էի խոսում, անընդհատ ասում՝ խնդրում եմ, հետ կգաս, ասաց՝ անպայման կգամ: Անջատեց հեռախոսը: Սկսեցի հետ զանգել, բայց արդեն անհասանելի էր: Այդ պահից սկսվեց մղձավանջը: Հոկտեմբերի 13-ի գիշերն ինձ շատ վատ էի զգում, արթնացա, շունչս կտրվում էր, չէի կարողանում քնել:

Առավոտյան ընկերներից մեկին զանգեցի, ասաց. «Հասմի՛կ, մսաղացի մեջ էինք, անտառներով գալիս ենք, բայց Հրաչը չեկավ»: Հրամանատարի համարը գտա, զանգահարեցի, ասաց՝ ձեզ կզանգեմ: Չդիմացա, նորից զանգեցի՝ ուզում եմ Հրաչյայից ինչ-որ նորություն իմանալ, ասաց՝ քիչ հետո ձեզ կզանգեն: Զանգեց ինչ-որ մեկը, ներկայացավ, ասաց՝ ձեր եղբոր «ուդոն» ենք գտել, արյունոտ է, հավանական է, որ զոհվել է: Սպասում էի, որ զանգահարողն ասի, որ գուցե վիրավոր է, գուցե կորցրել է, բայց ասում էր՝ հավանական է, որ զոհվել է: Սկսեցի փնտրել հիվանդանոցներում, հետո՝ դիահերձարաններում: Մյուս տղաներին տղամարդիկ էին փնտրում, իսկ մեր տան տղամարդը պատերազմում էր: Հետո մամաս ԴՆԹ անալիզ հանձնեց: Մի գիշեր էլի վատ երազ տեսա, որ Հրաչին մահացած եմ գտել, գնացել ու Արայիկ Հարությունյանին ասում եմ՝ ո՞վ պետք է պատասխան տա իր մահվան համար: Առավոտյան նորից Հերացի գնացի, նկարներ էին ցույց տալիս, Հրաչի նկարը տեսա: Այդ պահին ուրախությունն ու սուգը խառնվում են իրար: Մտածում եմ՝ գտա, հարցնում եմ՝ գուցե վիրավոր է, բայց աշխատակիցն ասում է՝ մեզ մոտ միայն մահացածներն են»:

Հրաչյան զոհվել է հոկտեմբերի 14ին՝ Ջրականում, քույրիկը մարմինը գտել է հոկտեմբերի 28-ին: Հրաչյան զոհվել է հրամանատարի կյանքը փրկելիս: ԱԹՍ-ն հարվածել է, և վիրավոր հրամանատարին օգնության հասած տղաները զոհվել են: Հոկտեմբերի 28-ին Հրաչյան արդեն Մեծամորում էր: Քույրիկը գնում ու տասնյակ դիերի մեջ ճանաչում ու տուն է տանում եղբորը: Մայրիկը չի տեսել որդու մարմինը, շարունակում է սպասել Հրաչյայի վերադարձին: Հասմիկն ասում է՝ Հրաչյան «գնաց» հանուն հայրենիքի, դա իր գիտակցված ընտրությունն էր: Հիմա ընտանիքին ապրելու ուժ տալիս են Հասմիկի երեխաները: «Շատ ծանր ապրումներ ունեցանք ես ու մայրիկս: Բայց հետո իմ մեջ ուժ գտա երեք աղջիկներիս ու մայրիկիս համար կյանքը շարունակելու: Իսկ հետո ծնվեց իմ տղան: Ուզում էի Հրաչյա «ունենալ», բայց չկարողացա տղայիս անունը Հրաչ դնել: Նայեցի իրեն ու հասկացա՝ ինքը Հրաչը չի: Որդիս մեր պապիկի՝ Միքայելի անունն է կրում: Հրաչն էլ էր երազում տղա ունենալ և նրան Միքայել անվանակոչել, ինչոր առումով երևի նաև իր երազանքն իրականացրեցի: Իմ տղան մեզ սփոփեց: Մեր ամբողջ օրն իրենով ենք լցրել: Հրաչյան ամեն պահի կողքիս կանգնած էր, նման եղբայր է եղել ինձ համար: Կարող էր այնքան շատ զանգել մեկ օրվա մեջ, որ բարկանայի՝ Հրա՛չ, գործ եմ անում, խանգարում ես: Ասում էր՝ ուզում եմ երեխեքի հետ խոսեմ: Ուզում եմ, որ հիմա էլ զանգի, էլ չեմ բարկանա, թե՝ խանգարում ես, բայց էլ չի զանգում...»:

Հասմիկը վստահ է՝ պատերազմում նահատակված տղաների ընտանիքներում ծնված փոքրիկները ուժ ու հույս են տալիս ծնողներին ցավը հաղթահարելու համար: «Մամայիս ոչինչ չի սփոփում: Անընդհատ լաց է լինում, բարկանում եմ միշտ, ինքն էլ ինձանից է նեղանում: Կանգնում է տանը Հրաչի անկյունում ու անդադար լաց լինում: Բոլորիս տրամադրությունը, մտքերը միայն Միքայելն է փոխում»: Հավելում է՝ վատն այն է, որ պատերազմը չի ավարտվում, նոր զոհեր ու վիրավորներ ենք ունենում, համարյա ամեն ընտանիք այս ցավը մտել է: «Մարդիկ էլ են փոխվել: Շարունակում ենք զգալ մոտալուտ պատերազմի հոտը: Տեսեք, թե ինչ է կատարվում Արցախում: Քանի օր է արդեն, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ինչոր իմաստով պատերազմի և ձուլվելու ընտրության միջև են կանգնած մարդիկ: Բայց այնտեղ որևէ մեկը թույլ չի տա իր անձնագրում Ադրբեջան գրվի: Այսքան երեխա զոհվեց, որ վերջում սա ունենայի՞նք, որ վերջում էլ թուրքական անձնագիր ստանայի՞նք: Երևի այս բոլոր ապրումներից է, որ քարացել ենք»:

Հ. Գ. - Հրաչյա Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով: Հուղարկավորված է Գորիսի զինվորական պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել