Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում


Տարանտինո և Չեխով․ երկխոսություններ ոչնչի մասին

Մշակույթ

Տարանտինոյի հայտնի երկխոսությունների մասին շատերն են լսել։ Կարճ կարելի է բացատրել , որ Տարանտինոյի գրած երկխոսություններում նոր ստեղծած կերպարները խոսում են ոչնչի մասին, ինչը հանդիսատեսին այն դուր է գալիս։ Լսելով այդ երկխոսությունները ՝կարելի է մտածել, որ Տարանտինոն նոր հնարք է բացահայտել, բայց իրականում այդ հնարքը մոտ հարյուր տարի առաջ արդեն օգտագործում էր Անտոն Չեխովը։ Չեխովը իր ստեղծագործություններում երկխոսությունները կազմում էր նույն ձևով, կառուցում նույն կերպ ինչ Տարանտինոն, վերջինս նույնիսկ նույն բառերով բացատրում էր թե ինչ նպատակով է օգտագործվում։  

Ինչպես սովոր ենք դրամատուրգիայում և կինոյում, երկխոսությունը պետք է առաջ տանի սյուժեն, հեռուստադիտողին սյուժեի մասին կարևոր տեղեկություն տա։ Մեզ միշտ ասում են, որ կանոնի համաձայն՝ բեմական երկխոսություններում չպետք է ավելորդություններ լինեն։ Իրական խոսքը և բեմական խոսքը սովորաբար տարբերվում են իրարից։ Եթե իրական խոսքը ինքնաբուխ է, անցողիկ ու փոփոխական, ապա սցենարական խոսքում այն  նախապես մաքրված է ավելորդ խոսակցություններից և անփոփոխ է։ Այսինքն՝ քանի անգամ էլ չկրկնես սցենարը, այն նույնն էիսկ կինոյում դերասանը պարզապես վերարտադրում է այդ ամենը։ Կինոյում մենք հիմնականում տեսնում ենք երկխոսություններ, որնք զրկաված են անիմաստ ջրից, իսկ մենք կյանքում  այնքան շատ չենք  սրամիտ ու ստացված կատակներ անում , որքանն տեսնում  կատակերգություններում, մենք այնքան հաճախ չենք փիլիսոփայում, որքան դրամայի հերոսները։ Իսկ խոսքում թույլ տված սխալները, անհապատասխանությունները ու փակուղի տանող խոսակցությունները ի տարբերություն կինոյի հանդիպում են առօրյա կյանքում։ 

Եվ ահա անցյալ դարի իննսունական թվականներից մարդկանց հայտնի է դառնում  մասայական մշակությի մեջ մի հասկացողություն, որը կոչվում է Տարանտինյան երկխոսություններ։ Ռեժիսոր և սցենարիստ Կվենտին Տրանտինոն ունի բավականին ցայտուն ձեռագիր։ Նրա ֆիլմերին հատուկ են բռնության էսթետիկացումը և երկխոսությունները, որոնք բավականին երկար են և միշտ չէ որ համապատասխանում են սցենարական ֆաբուլային։ Այս ամենը Անտոն Չեխովը մոտ հարյուր տարի առաջ արդեն օգտագործում էր, որը նրա համար դարձել էր իր ստեղծագործությունների այցեքարտը։ Անտոն Չեխովը ասում էր, որ ոչնչի մասին երկխոսությունները անհրաժեշտ են, որպեսի իրականությունը ընթերցողին փոխանցվի ավելի համահունչ, որի միջոցով սետղծագործությունը ավելի մեծ էֆեկտ է ունենում գրքասերերի մոտ։  

Ահա սրա վերաբերյալ Անտոն Չեխովն ասում է. «Մարդիկ պահանջում են, որ հերոսները լինեն բեմական տպավորիչ: Բայց, ի վերջո, առօրյա կյանքում ամեն րոպե չէ, որ մարդիկ կախաղան են բարձրանում , գնդակահարվում կամ սեր խոստովանում։ Մարդիկ ավելի շատ իրական կյանքում ուտում են, խմումհիմարություններ ասում, այդ ամենը անհրաժեշտ է ցույց տալ բեմում, պետք է ստեղծել այնպիսի ներկայացում, որտեղ մարդիկ գալիս են, գնում են, ճաշում են, խոսում են եղանակի մասին, խաղում են վինտ, այս ամենը պետք է ցույց տալ ոչ թե այն պատճառով ,որ դա անհրաժեշտ է հեղինակին, այլ այն պատճառով, որ դա տեղի է ունենում իրական կյանքում»: 

Չեխովի սկզբունքը չի կայանում նրանում, որտեղ նա ցույց է տալիս հասարակ մարդկանց հասարակ իրավիճակներում,  այլ նրանում, որ ձանձրալի մարդիկ հատնվում են ձանձրալի իրավիճակներում և դրանում չկա ծաղրանք կամ իռոնիա, քանի որ storytelling-ի համար սա ամենակարևոր հանգամանքն է։ Նմանություններ կարելի է տեսնել Տարանտինոի խոսքերում, որտեղ նա ասում է, որ իմ երկխոսությունները իմ հերոսներն են գրում, իսկ ես ընդամենը դրանք կոնսպեկտում եմ, որտեղ նրանք կարող են տասը րոպե խոսել Փեմ Գիրի մասին, կոկակոլայի և Մադոննայի։ Հետազոտությունները ցույց են տվել, թե Տարանտինոյի ֆիլմերում հնչող դիալոգների քանի տոկոսն է ոչինչ չասող խոսակցություն և պարզել են, որ <<Կատաղած շներ>>-ում 26 տոկոս է, <<Քրեական ընթերցվածք>>-ում 33 տոկոս, <<Անփառունակ սրիկաներ>>-ում 35 տոկոս, իսկ <<Մեկ անգամ Հոլիվուդում>> ֆիլմում 48 տոկոս։ Նրա մոտ այս հնարքը այնքան վառ է արտացոլվում ,որ զարմանալի չի թվում , թե ինչու է այն հիմնականում ասոցացվում  Տրանտինոյի հետ։ Ինչպես ասել է կինոքննադատ Անտոնը՝ Տարանտինոյի ֆիլմերում կերպարները շատ ժամանակ խոսում են ինչ-որ հիմարության մասին ինչպես իրական կյանքում անում են մարդիկ։ Բնականաբար Տարանտինոյի ֆիլմերում միշտ չէ, որ խոսում են հիմարություններից և մանրուքներից։ Զարմանալին այն է , թե ինչպես է Կվենտինը այդ ամենը համատեղում սցենարի համար կարևոր ինֆորմացիայի հետ։ Չեխովի մոտ այս հնարքը կարելի է տեսնել <<Բալենու այգի>> ստեղծագործությունոմ, որտեղ հերոսները անընդհատ ասում էին, որ անհրաժեշտ է գնալ, բայց այդպես էլ ոչ մի գործողություն չի կատարվում կամ երբ հերոսուհին ասում է, որ երկար նստելուց իր ոտքը թմրել է, որը ընդհանուր համատեքստում որինչ չի փոխում։ Երկխոսությունները ոչնչի մասին լայն տարածում ստացան 20-րդ դարում, երբ Չեխովը այն դարձրեց մարդկանց համար ընկալելի և ընդունելի, իսկ 1990-ականների վերջին այս հնարքը Կվենտին Տարանտինոն մտցրեց կինոյի աշխարհ՝ այդ օրվանից փոխելով ֆիլմերում երկխոսություն հասկացողությունը։ Տարանտինոն, հետևելով Չեխովին, թվացյալ անկարևորը թաքցնում է սցենարակն ճեղքերի մեջ՝ թույլ տալով իր հերոսներին խոսել այն, ինչի մասին նրաք անձամբ կցանկանային զրուցել։ 

Ե՛վ Չեխովը, և՛ Տարանտինոն, առանց չափազանցության, ժողովրդական հեղինակներ են, նրանց տեքստերը պարզ են և մոտ, քանի որ դրանք նկարագրում են մեր կյանքը իր մանրամասություններով և մանրուքներով, երկու հեղինակներն էլ չեն վարանում մեզ ցույց տալ իրականությունն իր բոլոր ճեղքերով: Եւ՛ Տարանտինոն, և՛ Չեխովը մեզ սովորեցնում են, թե որքան կարևոր է զգալ իրականությունն և ապրել ներկայով։

Գոռ Իսրայելյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին

Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը