Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը


Կապրի կղզուց՝ համաշխարհային նորաձևության ցուցադրություններ․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Կապրիները կտրված տաբատներ են կանանց համար՝ ոտքերի ներքևի մասում թեթև կողային բացվածքներով: Այս տաբատի երկարությունը մոտավորապես տաբատի «կանոնավոր» երկարության երեք քառորդն է կազմում։ Ինքնին բավական բարդ կտրվածքով կապրիները համակցվում են պարզ վերնաշապիկների, շապիկների և սովորական կտրվածքի այլ հագուստների հետ: Կապրիները սազում են բացարձակապես բոլոր կանանց՝ բարձրահասակ ու ցածրահասակ, նիհար ու գեր, երիտասարդ ու հասուն: Նրանք անթերի ընդգծում են կազմվածքի առավելությունները և, միևնույն ժամանակ, կարող են օգնել նրբորեն թաքցնել բացասական կողմերը։

Այդուամենայնիվ, մեծ հաշվով, կապրին, ինչ պես ցան կ ա ցած կարճ տա բ ա տ , «կտրում» է ոտքերի երկարությունը։ Այդ իսկ պատճառով ոճաբանները խորհուրդ են տալիս կարճ ոտքեր ունեցող կանանց զգուշանալ նման մոդելներից։ Կապրիները շատ լավ ընդգծում են կոնքերի գիծը՝ թույլ տալով ցույց տալ սրունքներն ու ոտնաթաթերն առավել բարենպաստ լույսի ներքո: Նման տաբատները հիանալի կերպով ընդգծում են հատկապես գոտկատեղի ուրվագծերը: Դրանց շնորհիվ կարելի է մարմնին ավազի ժամացույցի տեսք հաղորդել։ Այս ընտրությունը հաճախ անում են նրանք, ովքեր ցանկանում են ընդգծել կանացիությունը և իրենց կոկետությունը՝ միաժամանակ չկորցնելով այդ հագուստի գործնականությունը։

Սակայն ցանկալի է, որ կարճ հասակ ունեցող աղջիկները հնարավորինս հրաժարվեն այդ մոդելից՝ տարօրինակ տեսք ունենալու վտանգի պատճառով: Այդ կտրված տաբատներն իրենց անունը ստացել են իրենց գյուտի վայրի՝ իտալական Կապրի կղզու շնորհիվ: Առաջին անգամ կանանց զգեստապահարանում կապրի մոդելը հայտնվել է 1940 թվականին։ Հատկանշական է, որ դրանց ստեղծողը գերմանացի մոդելավորող Սոնյա Լենարտն է, որն այդ ժամանակ ապրում էր կղզում։ Ամառը շոգ էր, և դիզայները նկատել էր, որ տեղացիները, որոնք զբաղվում են ձկնորսությամբ և հողագործությամբ, կտրել են իրենց աշխատանքային տաբատներն այնպես, որ երկարությունը հասել է մինչև սրունքի կեսին։ Գաղափարը դիզայներին հետաքրքիր է թվացել, ուստի Բեռլինում նորաձևության հերթական ցուցադրության ժամանակ Ֆրաու Լենարտը ներկայացրել է կտրված տաբատների հավաքածու, որը նա անվանել է այն կղզու պատվին, որտեղ հանգստացել էր՝ Կապրի։

Բավական արագ կապրիները «արտագաղթել» են համաշխարհային նորաձևության մայրաքաղաքներից մեկը՝ Միլանը, և 10 տարի անց սկսել պահանջված լինել Եվրոպայի բոլոր քաղաքներում։ Նորաձևության աշխարհում հաճախակի տեղի ունեցող հեղափոխությունների պատճառով կապրիները մոռացվել են մինչև 90-ականների վերջը։ Իսկ ժողովրդականության գագաթնակետը նորից սկսել են ձեռք բերել 21-րդ դարի սկզբին։ Կապրի տաբատը ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում հայտնի է դարձել միայն անցյալ դարի 90-ականներին։ Պետք է նկատել, որ այդ ժամանակաշրջանում հատկապես կովկասյան և միջինասիական երկրներում նույնիսկ կանանց ամենասովորական տաբատներն առանձնապես տարածված չէին առավել ավանդապաշտական պատկերացումների պատճառով։

Ժամանակակից խանութներում կարելի է գտնել կապրի տաբատների մեծ քանակությամբ տարբեր մոդելներ և ոճեր։ Դրանք կարելի է կրել աշխատանքի, զբոսնելու ժամանակ և մարզասրահներում: Նորաձևության դիզայներների աշխատանքի շնորհիվ կապրիները դարձել են ոչ միայն շատ հարմարավետ հագուստ, այլ նաև ոճային։Այսօր այդ տաբատները կարելի է հանդիպել նորաձևության գրեթե բոլոր ցուցադրությունների ժամանակ, իսկ համաշխարհային հայտնիները, ովքեր հասարակական վայրերում հայտնվում են կապրի տաբատներով, միայն մեծացնում են արդեն իսկ հայտնի այդ հագուստի պահանջարկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների