Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել


«Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». Փոխգնդապետ Սեյրան Սարյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեյրանն ընտանիքի ինը զավակներից մեկն է: «Վեց քույր և երեք եղբայր ենք: Սեյրանը միջնեկ եղբայրս է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նազենին՝ Սեյրան Սարյանի քույրը, ում մասին այսօր պատմելու ենք: Չէի կարող չարձագանքել տիկին Նազենիին՝ ինչ հարուստ եք դուք: Բազմազավակ ընտանիքները միշտ հենց այսպիսի յուրահատուկ զգացողություն են առաջացնում:

Սեյրանը և նրա մեծ ընտանիքը ծնունդով Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից են. «Հադրութում էինք ապրում: Իսկ պատերազմից հետո Ստեփանակերտ ենք տեղափոխվել, բոլորս էլ՝ քույրերս ու եղբայրներս իրենց ընտանիքների հետ շարունակում ենք ապրել Արցախում»: Սեյրանի մասին խոսելիս Նազենին նրա ընկերասիրությունն է նշում, ընտանիքին նվիրվածությունը: Սեյրանը երեք որդի ունի: «Այնքան շատ դրական կողմեր ունի, չեմ էլ կարող առանձնացնել դրանցից մի քանիսը: Մինչև հիմա էլ իրեն ճանաչած մարդիկ այնքան սիրով են իր մասին խոսում: Բոլորն իրեն որպես շատ լավ մարդ ու զինվորական են հիշում, նա հրաշալի տիրապետում էր զինվորական գործին»:

2020 թ. պատերազմին Սեյրանը կամավոր մեկնեց ռազմի դաշտ: «Խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձավ տուն: Այդ ժամանակ արդեն Արցախյան շարժումն էր սկսվել: Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին: Պատերազմն ավարտվեց, ձևավորվեց Արցախի պաշտ պ ա նու թյան բա ն ա կ ը , և հ ե ն ց սկզբնական ժամանակաշրջանում Սեյրանը համալրեց դրա շարքերը: Գյուղից տեղափոխվեց Հադրութ քաղաք, որտեղ էլ արդեն ամուսնացավ, ընտանիք կազմեց: Եղբայրս 25 տարի ծառայել է ՊԲ-ում, այնուհետև փոխգնդապետի կոչումով թոշակի անցել: Թե՛ Ապրիլ յան, թե՛ 44-օրյա պատերազմներին նա կամավոր է մեկնել, չէինք էլ կասկածում, որ գնալու է: Հայրենասեր էր, ինքը չէր կարող ուղղակի չմեկնել կամ էլ ծանուցագրի սպասել: Մեր մայրիկը պատմում է, որ դեռ պատանեկության տարիներին Սեյրանն անհամբեր սպասել է, որ մեկնի ծառայության: Ապրիլ յան պատերազմի ժամանակ նա գործի բերումով ՌԴ-ում էր, անմիջապես վերադարձավ, բարձրացավ դիրքեր, ուրիշ կերպ չէր կարող: Երբ ամեն ինչ խաղաղվեց, էլ Ռուսաստան չմեկնեց»:

44-օրյա պատերազմի հենց առաջին օրերից Սեյրանը Կարախամբեյլի կոչվող տեղամասում էր: «Ծառայել էր այդ հատվածում, այնտեղ ամեն անկյանը ծանոթ էր: Ականատեսներն այնքան բաներ են պատմում իր մասին, թե ինչպես է մարտերը վարել, հակառակորդի տանկերի ընթացքն է կանգնեցրել, կյանքեր փրկել: Տեսանյութեր կան, որոնք, սակայն, դեռ մեզ չեն հասել: Պատերազմի օրերին մեզ հետ կապի մեջ էր, հույս ունեինք, որ ամեն ինչ լավ է լինելու: Այդ ընթացքում մենք Երևան տեղափոխվեցինք, իսկ հետո ես արդեն իրեն վիրավոր եմ տեսել»: Հոկտեմբերի 5-ին Սեյրանը հրազենային վիրավորում է ստանում, Արցախում նրան վիրահատում են, այնուհետև տեղափոխում Հայաստան: Երևանում նրան երկրորդ անգամ են վիրահատում, սակայն կյանքը փրկել չի հաջողվում: Մահանում է հիվանդանոցում՝ հոկտեմբերի 7-ին:

«Սեյրանի մարմինը հոկտեմբերի 9-ին տեղափոխեցինք Հադրութ, որն այն ժամանակ դեռ օկուպացված չէր, գյուղում հուղարկավորեցինք: Բայց հետո ստիպված էինք տեղափոխել, վերահուղարկավորել Եռաբլուրում: Իսկ հիմա, ցավոք, Արցախի շրջափակման պատճառով չենք կարողանում իրեն այցի գալ»: Ընտանիքին ուժ տվողը Սեյրանի որդիներն են, նաև այն հույսը, որ տղաների զոհողությունն իզուր չի լինելու: «Իր որդիները իր մի պատառիկն են, նրանք մեզ ուժ են տալիս կյանքը շարունակելու, մեր մայրիկն է մեզ ուժ տալիս, նա բոլորել է իր կյանքի 9 տասնամյակը: Սեյրանի տղաներից երկուսը շարունակում են հայրիկի ուղին»:

Հ. Գ. - Սեյրան Սարյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Պարգևատրվել է այլ մեդալներով ևս: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԻնչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»