Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները


Պատանի ըմբիշները նվաճել են 8 մեդալ` 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականներին, որոնք վերջերս մեդալներով վերադարձել են Ալբանիայում և Իսպանիայում անցկացված Եվրոպայի առաջնություններից:

Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, երիտասարդական հավաքականների մարզիչներն ու մարզիկների անձնական մարզիչները:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով երիտասարդ ըմբիշներին ու նրանց մարզիչներին, շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել հաջողությունների համար:

«Բոլորիս շատ մեծ ոգևորություն ու դրական էմոցիաներ պարգևեցիք: Հատկապես ուրախ եմ, որ պատանիներն ու երիտասարդներն են լավ արդյունքներ գրանցում, որը նշանակում է՝ ունենք հուսալի ապագա և մեծահասակներին արժանի փոխարինողներ: Ըմբշամարտում Հայաստանը շարունակելու է լինել ուժեղ թիմ ունեցող երկրներից մեկը: Հաջողությունները տարիների հետևողական ու բարդ աշխատանքի արդյունք են. շնորհակալ եմ այդ հսկայածավալ աշխատանքի համար: Ուզում եմ իմանաք, որ հպարտանում ենք ձեզնով: Ձեր հաջողությունը նաև մեր հասարակության ու պետության հաղթանակն է. ձեր շնորհիվ մեր երկրի դրոշը բարձրանում է ամենատարբեր հարթակներում, հնչում է մեր երկրի օրհներգը, որը բոլորիս համար լրացուցիչ ոգևորության առիթ է ու ստիպում է, որ յուրաքանչյուրս մեր տեղում լավ կատարենք մեր գործը: Վստահ եմ՝ ձեր հաջողությունները ոգևորում են նաև նոր սերնդին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է հատկապես ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականին, որը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Պատանի ըմբիշները նվաճել են 8 մեդալ` 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե։

Մարզիկներին և մարզիչներին շնորհավորել ու անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել է սպորտին օժանդակելու, մրցումներ անցկացնելու և միջոցներ հատկացնելու քաղաքականություն, որպեսզի արդյունքները հետագայում տեսանելի լինեն: Մեդալների այսպիսի քանակ ու հատկապես թիմային այսպիսի արդյունքներ երբեք չէին եղել: Սա մեր և ձեր ճիշտ աշխատանքի արդյունքն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու ամփոփել մարզիկների ելույթները. «Վաղվանից էլ մեկնարկում է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ ևս մեծ սպասելիքներ ունենք: Մեր հիմնական նպատակն այս տարվա աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Ամեն ինչ պետք է անենք՝ լավագույնս հանդես գալու և Օլիմպիական խաղերում առավելագույն թվով մասնակիցներ ունենալու համար»:

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում ֆեդերացիայի ներկայացուցիչներն ու մարզիչները տարատեսակ հարցեր են բարձրացրել՝ կապված մարզիկների տարկետման, մարզիչների ու մրցավարների համար սեմինարների կազմակերպման և այլնի հետ:

Հիշեցնենք՝ Ալբանիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հաղթողի տիտղոսը նվաճել էր 71 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը: Առաջնության փոխչեմպիոններ էին հռչակվել Սաշա Պետրոսյանը (60 կգ), Արման Հարությունյանը (48 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել էին Տիգրան Բունիաթյանը (51 կգ) և Վլադիմիր Ազարյանը (65 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ էր նվաճել: Առաջնության հաղթող էր ճանաչվել Պետրոս Աշկարյանը (65 կգ), իսկ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Յուրիկ Հովեյանը (63 կգ), արծաթե մեդալին արժանացել էր Վիգեն Նազարյանը (87 կգ) ու Սուրեն Աղաջանյանը (60 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էին դարձել Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ արծաթե մեդալակիրներ էին դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), իսկ Նարեկ Գրիգորյանն (79 կգ) ու Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան