Yerevan, 15.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Բավականին լարված իրավիճակ է. Ադրբեջանը եղած բանակցային գործընթացի տապալմանն է գնում». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Բավականին լարված իրավիճակ ունենք և՛ սահմաններին, և՛ քաղաքական դաշտում, ինչը պրոյեկտվում է նաև տեղեկատվական, քարոզչական դաշտի վրա: «Փաստի» հետ զրույցում նշել է Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի ավելի ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությանը, որը դրսևորվում է նաև տեղեկատվական դաշտում:

«Այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, դասական առումով կարելի է նոր ագրեսիայի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստություն համարել: Սա նոր գործընթաց չէ, այն առկա է արդեն շաբաթներ շարունակ։ Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմերին հրադադարը խախտելու մեջ, հայկական կողմը հայտարարում է, որ Ադբեջանն ապատեղեկատվություն է տարածում: Պաշտոնական հայտարարությունների ու իրադարձությունների այս շղթան վկայում է, որ Բաքուն ինչ-որ բաներ է նախապատրաստում՝ կապված նոր ագրեսիայի հետ, ու տեղեկատվական դաշտը նախապատրաստում է դրան»,-ասաց Հ. Մխիթարյանը:

Մեր զրուցակցի խոսքով, եթե իրավիճակին զուգահեռ դիտարկում ենք բանակցային գործընթացը, շատ հարցերի պատասխաններ լիարժեք են դառնում։ «Վերջին հանդիպումը Վաշինգտոնում էր, որն ավելի վաղ պետք է տեղի ունենար։ Ըստ ամերիկյան կողմի բացատրության, այն ավելի շուտ տեղի չունեցավ` կապված ժամանակացույցի անհամապատասխանության հետ, բայց խնդիրն այն էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքու էր մեկնել։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի հետ բովանդակային առումով որոշ հարցեր պարզաբանելու խնդիր կար: Որոշ ժամանակ անց այդ հանդիպումն ամեն դեպքում տեղի ունեցավ, որի հետ կապված թեև բավականին լուրջ ակնկալիքներ կային, բայց արդյունքում չհամաձայնեցված հիմնական հարցերի շուրջ այդպես էլ կոնսենսուս չեղավ։ Այստեղից շատ կարևոր հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ և ո՞ւմ կողմից էր այդ ապակառուցողականությունը»,-նշեց փորձագետը՝ շեշտելով, որ պատկերը պարզ է դառնում` հաշվի առնելով հենց Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքը թե՛ սահմաններին, թե՛ տեղեկատվական դաշտում։

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն այսօր ապակառուցողական և եղած բանակցային գործընթացի տապալմանը տանող քաղաքականություն է իրականացնում: Թեև սա մի շարք գործոններով կարելի է բացատրել, բայց հավանական գործոններից մեկը ռուսական կողմի ակտիվացման փորձերն են: Այս առումով արդեն տեսանելի են Ադրբեջանի խուսանավումները, որոնք կարող են պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատրաստ է, ի հակառակ ռուսական կողմի, կարգավորման գնալ Արևմուտքի միջնորդությամբ: Այս խնդիրը կա, որը հիմնավորվում է նաև Արևմուտքի դիրքորոշմամբ. Արցախի շրջափակումն ավելի քան կես տարի է՝ փաստ է, բայց նույն Արևմուտքն այդ մասին մի քանի ամիս առաջ չէր խոսում: Մինչդեռ անցնող շաբաթվա, վերջին տասն օրվա ընթացքում Արևմուտքից, տարբեր մայրաքաղաքներից, միջազգային կազմակերպություններից Լաչինի միջանցքը բացելու ինչ-որ կոչեր են հնչում, խոսում են մարդու իրավունքներից։ Ադրբեջանն, ըստ էության, փորձում է փոխել իր մոտեցումները, ինչ-որ դիրքորոշումներում նկատելի են փոփոխություններ, որին ի պատասխան՝ Արևմուտքն այսօր իրեն այդպես է դրսևորում։ Սա վկայում է, որ, մեծ հաշվով, բավականին լարված իրավիճակի հետ գործ ունենք։ Այսինքն, կողմերից և միջնորդներից յուրաքանչյուրի դիրքորոշումը կարող է ամբողջությամբ փոխել իրավիճակը»,-հավելեց փորձագտը:

Հերմինե Մխիթարյանը շեշտեց՝ երբ ասում է, որ միջազգային հանրությունը վերջին շրջանում քննադատում է Ադրբեջանին, դա որևէ կերպ այն քննադատությունը չէ, որն իրապես պետք է լիներ. «Այն դեղին քարտ է՝ պայմանավորված վերոնշյալ գործոններով։ Այսինքն, իրենք Ադրբեջանին նախազգուշացնում են, որ չփորձի բանակցային գործընթացում մոտեցումներ փոխել, որից հետո արդեն ավելի լուրջ հայտարարություններ կարող են լինել։ Բնականաբար, մենք չունենք այն իրական արձագանքը, որը պետք է լիներ: Ավելին՝ ունենք Ադրբեջանին խրախուսող և Ադրբեջանի առաջ կանաչ լույս վառող մոտեցումներ: Սա էլ պայմանավորված է նույն Արևմուտքի սեփական շահերով։ Իրենց գլխավոր խնդիրը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է, որին հասնելու ճանապարհին Արցախյան խնդրի առկայությունը խոչընդոտ է, քանի որ ռուսներն այնտեղ խաղաղապահ զորակազմ ունեն, ներգրավված են նաև բանակցային գործընթացում: Մեծ հաշվով, Արևմուտքի ընկալմամբ լավագույն տարբերակը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, Արցախի հարցի լուծումը։ Այս տեսանկյունից իրենք Արցախն Ադրբեջանի կազմում են պատկերացնում, ինչի մասին բազմաթիվ հայտարարություններ են անում»:

Վերջին օրինակը բերելով՝ նա անդրադարձավ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի այն հայտարարությանը, թե «ԱՄՆ-ն հավատում և հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում»:

«Այդ հայտարարությունից հետո փորձեցին խմբագրումներ, պարզաբանումներ անել, ինչը պարզապես աբսուրդային էր: Այդ հայտարարությունն անգամ պարզաբանմամբ չեն հերքում, իսկ «պարզաբանում» ասվածն ուղղակի հարկադրված էր, որովհետև բավականին բարձր մակարդակով լուրջ արձագանք եղավ Արցախից, Հայաստանից էլ վեր լուծական, փորձագիտական շրջանակների մակարդակով: ԱՄՆ-ի դիրքորոշումը, մեծ հաշվով, չի փոխվում, որը խնդրահարույց է հենց նույն ԱՄՆ-ի համար: Առաջին հերթին՝ իրենց կողմից հռչակված արժեքները, այդ թվում` 120 հազար մարդու իրավունքները, ավելի քան 6 ամիս է՝ ամենակոպիտ կերպով խախտվում են, ինչի առնչությամբ ԱՄՆ-ն, փաստորեն, ասելիք չունի: ԱՄՆ դեսպանը նման հայտարարությամբ հակասում է նաև ԱՄՆ-ի՝ որպես միջնորդ այս 30 տարվա ըն- թացքում որդեգրած քաղաքականությանը: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, մյուս երկրների հետ հայտարարել էր արդարացի կարգավորման սկզբունքի մասին, որի ներքո համանախագահող երեք երկրները 3 սկզբունք էին դնում՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության սկզբունք և ազգերի ինքորոշման իրավունք: ԱՄՆ-ն դեսպանի մակարդակով անգամ նշվածին է հակասում՝ հաշվի առնելով այսրոպեական շահերը»,-նկատեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեզն առաջ տանելու փորձերին, նշեց, որ դա ևս բխում է ԱՄՆ-ի շահերից։ «Եթե իրենք նպատակ ունեն հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, որտեղ չկա Արցախ, իրենց համար լուծման տարբերակը երկխոսությունն է։ Ցանկացած հարց լուծելու երկխոսություն պետք է լինի, բայց այն, ինչ ունենք հողի վրա, և այն, ինչի մասին խոսում են միջնորդներն ու Հայաստանի իշխանությունները, որևէ կերպ չեն հատվում։ Մենք հողի վրա ունենք Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ, ցեղասպան քաղաքականության տանող դիրքորոշում, ավելի քան 6 ամիս շարունակվող շրջափակում, ագրեսիա, ուժի կիրառում: Այս ամենի ֆոնին աբսուրդային է խոսել այն մասին, թե երկխոսությունը հնարավոր է։ Երկխոսություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը հրաժարվի շրջափակումից, սահմաններին գոնե հարաբերական կայուն իրավիճակ հաստատվի ու ընթանա քաղաքական գործընթաց։ Այս ամենը չկա, և այս պայմաններում Արցախի իշխանություններից Ադրբեջանի հետ երկխոսություն պահանջելը, մեղմ ասած, բացահայտ հակահայկական ու պրոադրբեջանական ծրագիր ու մոտեցում է»,-նշեց փորձագետը՝ հիշեցնելով «երկխոսություն» ասվածի փորձը, երբ ռուսական կողմի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանն Ադրբեջանը այլ օրակարգով՝ «ռեինտեգրացիայի» ծրագրով էր եկել:

Նա շեշտեց, որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ որևէ հարց քննարկել։

Ամփոփելով՝ Հերմինե Մխիթարյանը նշեց, որ բանակցային օրակարգն ու տրամաբանությունը փոխելու հնարավորություն միշտ կա։ «Քաղաքականության մեջ նման անելանելի իրավիճակներ չեն լինում: Յուրաքանչյուր մարտահրավեր ու ռիսկ իր հետ նաև հնարավորություն է բերում։ Միշտ կարելի է այլ ճանա- պարհներ գտնել։ Դրա համար, սակայն, քաղաքական կամք, որոշում, հայեցակարգ է պետք։ Հայաստանի իշխանություններից այդ ակնկալիքները չենք կարող ունենալ, որովհետև իրենց մոտեցումներն ունեն։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա մենք տևական ժամանակ է՝ գործ ունենք զուգահեռ ընթացող երկու բանակցային ձևաչափի հետ: Որքան էլ տեսնենք, որ ռուսական ձևաչափը գրեթե չի աշխատում, պասիվ է, բայց այն դեռևս կա: Ավելի ակտիվ է միացյալ Արևմուտքի հովանու ներքո գործող ձևաչափը, որի շրջանակում հուլիսի 21-ին հաջորդ հանդիպումն է սպասվում: Չի բացառվում, որ մինչ այդ էլ հանդիպում կազմակերպեն: Արևմտյան ձևաչափով ընթացող բանակցություններում, սակայն, դժվար է բալանս տեսնել։ Ես չեմ խոսում հայկական շահերից բխող կետերի մասին, խոսքն ուղղակի հավասարակշռության մասին է, որը չկա, սակայն պարտադիր է, եթե նորմալ ու երկարատև արդյունք է ակնկալվում: Մեծ հաշվով՝ Արևմտյան ձևաչափով գործընթացի հիմքում 2021-ի մարտից Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերն են, իրենց սկզբունքներն են, այդ թվում՝ Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, «անկլավների» խնդիր, հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում:

Ինչ վերաբերում է ռուսական մոտեցմանը, ապա ռուսական միջնորդական առաջարկի հիմքում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, նաև դեռևս կյանքի չկոչված կետերի իրականացումը: Ռուսական կողմն Արցախյան հարցի վերջնական փակում չի կարող թույլ տալ՝ ելնելով հենց իր շահերից, որովհետև 2020-ից հետո նաև ռազմական ներկայություն ունի, ինչը պայմանավորված է Արցախյան գործոնով»,-ասաց նա ընդգծելով, որ, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմի սցենարով Արցախի կարգավիճակը հետագա սերունդներին թողնելու խնդիր կա:

Նրա խոսքով, արևմտյան և ռուսական տարբերակներում գլոբալ հարցերի շուրջ հակասություններ կան, որոնք բխում են միջ նորդների՝ տարածաշրջանում ունեցած շահերից ու մրցակցությունից. «Այսօր առկա գործընթացների վրա շատ գորխոններ են ազդում, բայց, իհարկե, շատ կարևոր է, որ հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավվան կողմը կարողանա ձևակերպել, ունենալ ու ամեն գնով պաշտպանել կարմիր գծերը, կառուցել քաղաքականություն՝ հաշվի առնելով կարմիր գծերը: Ցավոք, այսօր ՀՀ իշխանություններն այլ մոտեցում ունեն, որը չեն թաքցնում. հասնել խաղաղության՝ ցանկացած գնով։ եթե ազգային, պետական շահերը համադրեք գործող իշխանությունների քաղաքականության հետ, ապա նշվածները ոչ միայն որևէ կերպ հատման տեղ չունեն, այլև հակասում են իրար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank