Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում


«Երազներով հասկացա, որ Դավիթս էլ չկա, վիրավոր գալիս էր, փաթաթվում՝ մա՛մ, եկել եմ, բայց նորից պիտի գնամ». Դավիթ Վարդանյանն անմահացել է Վարանդայում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դավիթս շատ խելոք, համեստ ու հանգիստ, յուրօրինակ երեխա էր: Աշխատասեր էր, ընկերասեր, շատերն են հիմա ասում` երանի չճանաչեինք իրեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հռիփսիմեն՝ Դավիթի մայրիկը: Դավիթը ծնվել է Քասախում, այնտեղ է անցել նրա մանկությունը, սակայն 2013 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Օշական: «Միշտ ասում էր՝ և՛ Քասախից եմ, և՛ Օշականից։ Օշականը շատ սիրում էր, արագ հարմարվեց նոր միջավայրին»,-վերհիշում է մայրիկը։ Ի դեպ, մեր զրույցի այս րոպեներին մի պահ խառնվեցին ներկան ու անցյալը: Մայրիկն ասում է՝ «Դավիթը շատ է սիրում…», հետո արագ-արագ ինքն իրեն ուղղում է ու շարունակում զրույցը` «սիրում էր...»: Պատերազմից համարյա երեք տարի անց էլ շատ դժվար է նոր իրականությունն ընդունելը։

Տիկին Հռիփսիմեի խոսքով, սովորելուն զուգահեռ որդին նաև աշխատում էր: Նաև տարբեր սպորտաձևերի է հաճախել` բռնցքամարտի, կարատեի: «Բայց իր հիմնական սերը մեքենաներն էին: Իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Շիրակի թիվ վեց ուսումնարանում: Մասնագիտանում էր մեքենաների գծով։ Աշխատում էր, մեքենաներ վերանորոգում: Բանակից վերադառնալուց հետո էլ իր ապագան այդ ոլորտում էր տեսնում։ Մենք էլ լիարժեքորեն համաձայն էինք իր այդ որոշման հետ: Շատ հաճույքով էր աշխատում, բնական է, որ դեմ լինել չէինք կարող»,-նշում է զրուցակիցս։

2020 թ. հունվարի 17-ին Դավիթը զորակոչվում է ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայությունն անցկացնում է Արմավիրի ուսումնական զորամասում, մասնագիտանում է որպես տանկի մեխանիկ։ Հունիսին տեղափոխվում է Վարանդա (Ֆիզուլի)։

Նյութեր պատրաստելիս ծնողներից երբեմն լսում եմ՝ «երբ տղաս պետք է զորակոչվեր ծառայության, ինչ-որ վատ կանխազգացում ունեի»: Դավիթի մասին զրույցի ժամանակ էլ նույն միտքը լսեցի. «Երբ Դավիթը պետք է բանակ գնար, հետո արդեն ծառայում էր, շատ-շատ էի վախենում»: Երբ հարցնում եմ` կանխազգացում էր, մայրիկն արձագանքում է՝ «երևի թե, ինտուիցիաս, կարծես, ինչ-որ բան հուշեր»: Իսկ Դավիթը շատ գոհ էր ծառայության ընթացքից, երբեք չի տրտնջացել։ «Տանկի մեխանիկ էր, երևի թե մեքենաների սերը նաև տանկին էր փոխանցվել։ Միշտ զանգում էր ուրախ ձայնով՝ մա՛մ, ամեն ինչ լավ է, մա՛մ, գնում ենք մրցումների: Հաջողություններ ուներ այդ մրցումների ժամանակ, մրցանակներ, առաջին տեղ։ Հետո արդեն տեղափոխեցին Վարանդա, ասում էր, որ օրը շատ հանգիստ է անցնում: Ոչ մի դժգոհություն չի ունեցել»:

Բայց հանգիստ կյանքի ընթացքը փոխեց պատերազմը, որը 44 օր տևեց, Դավիթի համար` ավելի քիչ: «Սեպտեմբերի 26-ին Դավիթս չզանգեց, զարմացա, մտածեցի` գուցե զբաղված է։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, ես այդ օրը ժամը 6-ից աշխատանքի էի, առավոտյան դեռ չգիտեի, որ պատերազմ է: Աշխատողներն անընդհատ հարցնում էին՝ Դավիթը զանգե՞լ է, ասում էի, որ չեմ խոսել Դավիթիս հետ: Ու մի տեսակ զարմանում էի, թե ինչու են բոլորը հերթով Դավիթից հարցնում, հետաքրքրվում՝ զանգել է, թե ոչ։ Երևի ժամը 10-ի կողմերն էր, մայրիկս զանգեց՝ Հռիփսիմե, Դավիթը զանգե՞լ է:Բնական է, որ նույն պատասխանը տվեցի, ինչ բոլորին: Մամայիս հետ խոսելիս լսեցի հեռուստացույցի ձայնը, որ «ԱԹՍ-ները հարվածել են զինվորներին...»: Միանգամից արձագանքեցի՝ մա՛մ, պատերազմ է սկսվել: Մայրիկս բացասական պատասխան տվեց: Բայց արդեն հստակ հասկացա, թե ինչու էին բոլորը տղայիցս հարցնում, հետաքրքրվում՝ զանգել է ինձ, թե ոչ: Մայրիկիս հետ զրույցն ընդհատեցի ու միանգամից զանգեցի Դավիթիս, բայց անհասանելի էր: Մինչև հոկտեմբերի 6-ը Դավիթս անհասանելի էր, մինչև այդ օրը նրա հետ կապ չի եղել։ Այդ ընթացքում քույրիկս ինձ տեսանյութեր էր ուղարկում, կադրերում Դավիթիս ձայնն է լսվում, ասում են՝ Դավիթ, խփեցիր, ասում է՝ խփել եմ: Ձայնն էր Դավիթիս ձայնին նման, բացի դա էլ` կադրում երևացող տղան քայլվածքով, կառուցվածքով շատ նման էր Դավիթիս: Այդ օրը երեխես զանգեց, մի քանի օր զանգում էր, խոսում էինք, գիտեինք, որ իր հետ ամեն բան կարգին է։

Վերջին զանգը հոկտեմբերի 12-ին էր՝ ժամը երեքից քսան պակաս: Այդ պահից հետո որևէ զանգ, լուր չենք ստացել»: Դավիթի ընտանիքը սպասման ռեժիմում ապրել է մի քանի ամիս։ «2021 թ. մարտի 20- ին Ադրբեջանը 15 հայ զինծառայողի դի է փոխանցում հայկական կողմին Վարանդա- Կարմիր շուկա հատվածից: Մեր երեխեքն էին, իմ ներքին զգացողությունը միանգամից ասաց` իմ Դավիթն իրենց մեջ է։ Այդ օրը Վարանդայում զոհված տղաներից մեկի հոգեհանգստին էինք գնում, մեքենայի մեջ տեղեկանում ենք, որ Ադրբեջանը դիեր է փոխանցում Հայաստանին: Միանգամից արձագանքեցի՝ Դավիթս է։ Հաջորդ օրը սկսեցի զանգել Կարմիր խաչ, պաշտոնյաների, Կարմիր խաչում ինձ ասացին, որ տղաների մեջ նաև Ասլանյան Զորոն է։ Ես հենց այդ պահից վստահ էի, որ Դավիթս էլ է իր հետ։ Զորոյին, սակայն, դեռ չեն հուղարկավորել, քանի որ մայրիկն ասում է, որ իր որդին չէ։ Բայց Զորոն է։ Բոլորը մեր երեխեքն էին, ովքեր համարվում էին անհետ կորած։ Իրենք վիրավոր են եղել, Ֆիզուլիից դուրս գալիս «ուազիկով» ընկել են շրջափակման մեջ ու...»։Դավիթի զոհվելու օրը հոկտեմբերի 18-ն է, վայրը՝ Վարանդան, իսկ այդ փաստերի հավաստումը հետևյալն է. «Հոկտեմբերի 16-ին երեխեքը դուրս են եկել Վարանդայից, 17-ին անտառներում են եղել, իսկ 18-ին արդեն... Դավիթի դեպքում հրազենային վիրավորումը գլխից էր: Մեզ նաև նկարներ էին ուղարկել, թե ինչպես են երեխեքին սպանել, գետնին պառկած էին: Սոցցանցերում թշնամին Դավիթիս նկարների տակ տեղադրում էր այդ նկարները»:

Մայրիկն ասում է՝ որդու մասին լուր չիմանալու ամիսները սարսափելի էին, որևէ մեկի հետ շփվել չէին ուզում, ոչինչ անել չէին ուզում: «Երբ Դավիթս չէր զանգում, արդեն տագնապի մեջ էի։ Ամուսնուս ասում էի` իրենից չի, որ չի զանգում: Սկսեցի նախարարության թեժ գծին զանգել։ Ինձ ասացին, որ Ստեփանակերտի հիվանդանոցում Դավիթ Վարդանյան անուն-ազգանունով վիրավոր զինվոր է եղել, բուժում է ստացել ու անցել ծառայության։ Մի որոշ ժամանակ էլի չէինք կարողանում որևէ տեղեկություն իմանալ: Իսկ հետո իմ երազներով հասկացա, որ Դավիթս էլ չկա: Երազումս տեսնում էի, որ որդիս վիրավոր գալիս է, փաթաթվում ու ասում՝ մա՛մ, եկել եմ, բայց նորից պիտի գնամ: Բայց երբ Դավիթիս գտանք, էլ նման երազներ չէի տեսնում: Միայն այն ժամանակ, երբ ԴՆԹ-ն հաստատվեց, արդեն հոգեհանգստի օրն էր, երազումս Դավիթիս նկարը քամին քշեց դեպի Արցախ, ավելի կոնկրետ` Ֆիզուլի, չոր ծառերի մոտ»:

Դավիթը տիկին Հռիփսիմեի ավագ որդին է, նա իրենից փոքր քույր ու եղբայր ունի, որոնք ծնվել են նույն տարում, տարիքային տարբերությունը 10 ամիս է։ «Ուզում եմ կրկին մայրանալ, որ Դավիթս վերածնվի, դեռ չի ստացվում, թողել եմ Աստծո հույսին: Հիմա ապրում ենք մեր երկու երեխայի համար։ Ինը տարեկան են։ Ամեն օր հիշում են Դավիթին»:

Հ. Գ. - Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև տարբեր կազմակերպությունների կողմից: Հուղարկավորված է Քասախի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը