Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի


«Մտնում էի վերակենդանացման սենյակ, որդուս ասում՝ 30 օր պայքարել ես, տեսել, թե ինչ է իրական դժոխքը, էլի պայքարիր». Էդգար Բաղումյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Էդգարս պարզ էր, ընկերասեր, անձնազոհ: Ես եմ իրեն այդպիսին դաստիարակել, որ միայն իրեն չսիրի, ուժերի ներածին չափով կարողանա կիսել ընկերների տխրությունն ու ուրախությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էդգարի մայրիկը՝ տիկին Էլիզան:

Նշում է՝ դպրոցում գերազանց էր սովորում այն առարկաները, որոնք սիրում էր: «Հայոց լեզուն և Մաթեմատիկան, Պատմությունը, որի հանդեպ թուլություն ուներ: Ֆիզկուլտուրայից էր ուժեղ, Մասիսի թիմով ֆուտբոլի և բասկետբոլի թիմերի կազմում մասնակցել է մրցումների, մրցույթներից մեկում հաղթել էին, և իր մեդալը կախել էր մեր տան պատի ժամացույցից, իսկ պատվոգիրն էլ այնպիսի տեղում էր դրել, որ բոլորը տեսնեն՝ իրենց թիմը հաղթել է»:

Դպրոցն ավարտելուց հետո Էդգարն ընդունվում է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ՝ «Մենեջմենթ» (ըստ ճյուղերի) բաժին։ Մայրիկի խոսքով՝ որդին իրեն տեսնում էր բիզնես ծրագրերում, միշտ ասում էր, որ պետք է գրիչով վաստակես քո օրվա հացը: Քոլեջն ավարտելուց հետո՝ 2020 թ. հուլիսի 10ին, զորակոչվում է բանակ: Վերադառնալուց հետո մտադիր էր բարձրագույն կրթություն ստանալ, սովորել սիրելի՝ «Ֆինանսներ և կառավարում» բաժնում: «Սիրով է մեկնել ծառայության՝ մա՛մ, կգնամ, հայրենիքիս պարտքս կտամ ու կվերադառնամ: Ուզում էր իր հասակակիցների հետ ծառայել, անգամ տարկետման մասին չէր ուզում լսել»: Էդգարի ծառայությունն անցնում էր Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: «Երբեք որևէ բանից չի դժգոհել, լավատես մարդ էր իր էությամբ: Իր ծառայությունը համընկավ համավարակի շրջանի հետ: Անընդհատ ուզում էի գնալ իր մոտ, բայց չէր թողնում՝ մա՛մ, չգաք, միևնույնն է, չեն թողնելու: Նույնիսկ իր երդմնակալության կոնկրետ օրը մեզ չէր ասել:

Սեպտեմբերի 25-ն էր, խոսում էինք, ասացի, որ ուզում ենք գնալ, թեկուզ մեկ ժամով իրեն տեսնել, բայց Էդգարն արձագանքեց՝ մա՛մ, միևնույնն է, չեք տեսնելու ինձ, գնում ենք «վերևներ»՝ զորավարժությունների, մարտական գործողության: Դ-20 հրետանային դիվիզիոնում էր ծառայում: Հաշվի էին առել նրա ֆիզիկական ու մտավոր ունակությունները, հրետանու հաշվարկի օպերատորն էր: Այդ օրը գործողություն բառը շատ լուրջ չընդունեցի, չգիտեմ էլ՝ կարոտից էի խլացել, թե ինչ, ասացի՝ ոչինչ, բալե՛ս, 3-4 օր կտևի, մինչև իջնես, ես էլ կհասնեմ քեզ: Պատասխանեց՝ մա՛մ, անորոշ ժամանակով է: Սեպտեմբերի 26-ին քանի անգամ էլի զանգեց, զրուցեցինք, բայց այդ ժամանակ իրենք արդեն իրենց կետերում էին: Հարցնում էի, թե ինչո՞ւ չի քնում, հանգստանում, միշտ արձագանքում էր՝ ամեն ինչ նորմալ է, մի անջատեք հեռախոսը, պատմեք: Մեզ հետ խոսեց, հետո էլ ասաց, որ կզանգի ընկերներին ու սիրած աղջկան»: Իսկ հետո սկսվում է պատերազմը:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Էդգարի հեռախոսը դարձավ անհասանելի: Չորս օր իրենից որևէ զանգ չենք ստացել: Առաջիններից մեկը իրենց զորամասն է ռմբակոծվել: Հրետանու մեքենան ևս իրեն էր կցված: Անհանգստությունից չգիտեինք, թե մեզ հետ ինչ է կատարվում: Հոկտեմբերի 1-ին զանգահարեց, իմ ծննդյան օրն էր, հասցրեց շնորհավորել, ընկերների միջոցով ինձ նաև ծաղկեփունջ էր ուղարկել: Ձայնը լսեցի, խիղճս մի քիչ հանգստացավ, բայց արդեն գիտեինք, թե ինչ է կատարվում մարտի դաշտում: 2-3 օրով չէր զանգում: Հոկտեմբերի 16-ին ինձ զանգահարեց, մեր զրույցները կարճ էին, միայն հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, մեկ էլ ասաց՝ մա՛մ, Ֆեյսբուքում ստատուս չգրես, որ հաղթելու ենք: Հետո էլի զանգեց՝ մեզ ծախել են մեր հողերի հետ: Խնդրեցի՝ Էդգա՛ր ջան, ինչ էլ կանես, միայն թե գերի չընկնես: Ասաց՝ մեր հրամանատարը լավ տղա է: Իրոք, այդպես էր, նա լավագույն հրամանատարներից էր, ով չէր լքել իր զինվորներին:

Փառք Աստծո, ողջ և առողջ է, Էդգարիս կողքին է եղել մինչև վերջին պահը՝ հիվանդանոց ճանապարհելը: Հոկտեմբերի 18-19-ին հետ են եկել զորամաս: Էլի զանգեց՝ մի քանի ժամով ենք եկել, խնդրեցի ամուսնուս, որ գնանք, իրեն հասնենք, բայց հայրիկին ասաց՝ մամային չլսեք ու չգաք: Գիտեր, որ ամեն ինչ կանեմ իրեն հասնելու համար, բայց մտածում էր մեր մասին, որովհետև պատկերացնում էր, թե ինչ է կատարվում ճանապարհներին, և անհանգստանում էր: Հոկտեմբերի 20-ին իրենց տարել էին արդեն գրավված Հադրութ: Հետո ինձ նամակ գրեց՝ ՀԹ-ում չենք, դա Հադրութի հապավումն էր, պոլկից լավ տեղ ենք, հանգիստ եղեք, հետո կզանգեմ: Երբ այդ նամակը հետո հրամանատարին ցույց տվեցի, զարմացավ՝ հույս չեն ունեցել, որ կփրկվեն: Դա հրաժեշտի նամակի նման է եղել: Բայց այդտեղից հրաշքով դուրս են գալիս, գնում Մարտունի՝ Ճարտար: Այդտեղից կարողանում էր զանգել»:

Զանգերից մեկի ժամանակ Էդգարը մայրիկին խնդրում է իր համար խաչ գնել, թեժ մարտերի ժամանակ հարվածի ալիքը նրան շպրտում է 12 մետր, միայն վզի խաչն է պոկվում: Նույն օրը եկեղեցուց մայրիկը խաչ է տուն բերում՝ Էդգարի անվանական տառով: Հոկտեմբերի 26-ի առավոտյան էլ Էդգարը զրուցում է տան անդամների հետ, և որևէ բան չի կանխագուշակում, թե ինչ է լինելու հետո: «Միշտ ասում էի՝ Էդգա՛ր, գլխարկ դի՛ր, նկատի ունեի կասկան: Խնդրում էի նկարներ ուղարկել, ասում էր՝ այս ամեն ինչից հետո կուղարկեմ: Մեր զրույցից հետո իրենց մոտ հարձակում է սկսվում: Թեժ մարտերի ժամանակ ինքնաթիռի հարվածից խոցվում է Էդգարի հրետանին, նա գլխից բեկորային վնասվածք է ստանում, իսկ ընկերոջ ձեռքն է կտրվում: Հրամանատարն է պատմել՝ Էդգարն ասաց, որ մենակ տնեցիք լավ լինեն, ես լավ եմ»: Հետո տղան անասելի երկար թվացող երկօրյա «ճանապարհ» է անցնում մինչև տուն հասնելը՝ սկզբում Գիշի, հետո Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ մոտ 4-5 ժամ, մայրիկի խոսքով, որդին արնաքամ է լինում, հետո հասնում է Գորիսի հիվանդանոց:

«Այդ ընթացքում հրամանատարը մեզ զանգահարել էր, տեղեկացրել, որ Էդգարը վիրավոր է, տեղափոխում են Հայաստան: Բայց իրեն բերել էին ոչ թե Գորիսի հոսպիտալ, այլ քաղաքային հիվանդանոց: Այնտեղ վիրահատեցին, ուղղաթիռով տեղափոխեցին Երևան: Բժշկուհին ինձ ասաց, որ Էդգարը կոմայի մեջ է, բավականին բարդ վիրահատություն է տարել: Պայքարեց, բժիշկներն ամեն հնարավորն արեցին, բայց հոկտեմբերի 28-ին տղայիս սիրտը կանգ առավ: Մտնում էի վերակենդանացման սենյակ, որդուս ասում՝ 30 օր պայքարել ես, էլի պայքարի, տեսել ես, թե ինչ է իրական դժոխքը, այնտեղ իր կողքին այնքան զինվորներ, անուշ տղաներ կային: Բայց տղայիս փրկել չկարողացան, գլխուղեղն էր վնասվել: Մայր լինելով, հասկանալով, որ անհնար է, ասում էի՝ իմն իրեն տվեք, միայն թե ապրի: Անհնարինն էի խնդրում, վերջին հույսս էր: Երբ դեպքից մի քանի օր առաջ խոսում էինք, ասաց՝ բոլորին ու ամեն ինչ կարոտել եմ, ձեզ եմ շատ կարոտել, հիմա էլ ինձ թվում է, որ ծառայությունս արդեն ավարտել եմ, հոգնել ենք այս ամենից:

Մամա եմ, ասում էի՝ փափուկ տեղ կա՞ քնելու, ասում էր՝ մա՛մ, հողի մեջ ենք միշտ քնում, հողին սովորել ենք, հողից փափուկ ոչինչ չենք տեսնում... եթե, իհարկե, քնում ենք: Իրեն շատ հանգիստ էր պահում, անգամ ծիծաղում, բայց ձայնի մեջ տխրություն էի զգում»: Որդու ֆիզիկական բացակայության օրերին մայրիկին ուժ են տալիս Էդգարն ու Էլենը: «Պիտի ապրեմ Էլենիս համար, ես Էդգարի ու Էլենի մաման եմ: Քանի ես ապրում եմ, իմ տղան ապրում է: Պարտավորվածություն ունեմ ընտանիքիս առաջ: Որքան մեզ համար է դժվար, կրկնակի՝ քույրիկի համար՝ եղբոր կարիքը շատ ունի, աղջկաս համար փորձում եմ լրացնել այդ բացը, չնայած դա անհնար է: Էդգարի մայրը լինելով՝ նաև Էլենի մայրն եմ: Հիմա ինձ չեն ասում՝ Էլիզ, ասում են՝ Էդգարի մամա, Էդգարիս համար պետք է ուժեղ լինեմ, որքան կկարողանամ, որքան Աստված ինձ ուժ տա, բարձր պահեմ նրա պատիվն ու անունը»:

Հ. Գ. - Էդգար Բաղումյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև տարբեր ՀԿների կողմից: Հուղարկավորված է Մասիսի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»