Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան


ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ. արձանագրվել են խնդիրներ

Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Լոռու մարզ՝ վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ աշխատակիցներն առաջինն այցելել են Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի կայարան: Կայարանի շենքը և դրան կից դեպոն (կայանը) առաջիններից է Հայաստանում. կառուցումը սկսվել է 19-րդ դարի վերջում և ավարտվել 1920-ական թվականներին: Ժամանակին ունեցել է կարևորագույն նշանակություն՝ որպես Կարսի հետ կապող միակ երկաթուղային գիծ: Շինությունն այդ ժամանակաշրջանի տիպային կառույց է, իսկ դեպոն ունի հետաքրքիր ինժեներական լուծում: Քննարկվել է կայարանի հաշվառման փաստաթղթերի կազման և փորձագիտական հանձնաժողովում որպես նորահայտ հուշարձան արժևորելու հնարավորությունը:

Հաջորդ այցելած հուշարձանախումբը 13-րդ դարով թվագրված Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում գտնվող Սեդվու Սբ Նշան վանական համալիրն ու Սեդվու ամրոցն էր: Ծածկի բացակայությամբ պայմանավորված՝ մթնոլորտային տեղումների ազդեցության հետևանքով մշտական քայքայման, ինչպես նաև պատերի և ծածկի որոշ  հատվածներում խարխլված լինելու պատճառով վանական համալիրը փլուզման վտանգի եզրին է: Ծայրահեղ վատ վիճակում էր գտնվում նաև Սեդվու ամրոցը: Չնայած վերջերս տեղի ունեցած փլուզումանը՝ եռահարկ աշտարակաձև կառույցի երկրորդ հարկի թաղի մնացորդների վրա և խորանում տեսանելի էին որմնանկարների հետքեր: Քննարկվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրի ու Սեդվու ամրոցի հրատապ միասնական վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարերարների կողմից ժամանակավոր ծածկի իրականացման առաջարկը:

Այնուհետև աշխատանքային խումբն ուղևորվել է ՀՀ Լոռու մարզի Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Բգավոր եկեղեցի, որը ենթադրաբար թվագրվում է 13-րդ դարով: Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում՝ ծածկը չի պահպանվել, պատերը կիսաքանդ են: Պատկանում է եռանավ թաղածածկ դահլիճների տիպին։ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները տեղում ծանոթացել են 2015 թվականին պետական բյուջեի հաշվին իրականացված աշխատանքներին, որոնք ակնհայտ անավարտ էին:

Արձանագրվել են խնդիրները և կոնստրուկտորական միջամտության անհրաժեշտությունը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք:  Եկեղեցու հարևանությամբ գտնվող վաղ միջնադարյան (5-6-րդ դդ.) պատկերազարդ նիստերով հուշակոթողը մթնոլորտային տեղումների և մարդկային գործոնի մշտական ազդեցության պատճառով քայքայվում և կորցնում է իր բացառիկ արժեքը: Անհրաժեշտություն է համարվել հարցը քննարկել գիտամեթոդական խորհրդի հաջորդ նիստին՝ խնդրի լուծման տարբերակները դիտարկելու համար:

Այցելած վերջին հուշարձանը՝ միջնադարյան անառիկ ամրոց Լոռի բերդն էր: Տեղում քննարկվել է վերջերս գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած «արքայական» բաղնիքի վերականգնման նախագիծը և կատարվել են ճշգրտումներ:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան