Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան


Ադրբեջանցի Ահմեդ անունով զինծառայողը Վագիֆ Խաչատրյանին հրելով դուրս է տարել․ Թաթոյանը մանրամասներ է հայտնել

Միջազգային

Քիչ առաջ հանդիպել եմ Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դստեր՝ Վերա Խաչատրյանի հետ։ Այս մասին հայտնել է «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Հանդիպման ընթացքում զրուցել ենք նաև նրա մյուս դստեր հետ, ով հոր հետ միասին եղել է Հակարիի «անցակետում»։ Բոլոր փաստերը հաստատում են, որ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի առաջադրած մեղադրանքները բացարձակ կեղծ են, հորինված։

Նախ, Հակարի կամրջի մոտ ադրբեջանական իբր բժշկական հագուստով անձանց ներկայությունը բացարձակ կեղծ (ֆիկտիվ) է։ Իրականում, որևէ բժշկական հետազոտություն տեղի չի ունենում. որպես բուժաշխատող ներկայացող անձինք ընդամենը ձևական 1-2 հարց են տվել շտապ վիրահատության հանձնարարականով Հայաստան ուղեգրված 68-ամյա քաղաքացուն։

Դրանից բացի, «անցակետում» ամբողջ գործընթացը վերահսկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից։ Նրանք են առողջական լուրջ խնդիրներով քաղաքացուն (պացիենտին) հանձնարարել մոտենալ ադրբեջանական, այսպես կոչված, «բուժանձնակազմին»։ Դրանից հետո, նրանք էլ պահանջել են քաղաքացուն տեղափոխել այլ վայր` այսպես կոչված, շտաբ հարցազրույցի։

Երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները և Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը պահանջել են բացատրություններ և հարցազրույցը տեղում իրականացնել ու փորձել են կանխել նրա տեղափոխումը, ադրբեջանական զինված ծառայողները սպառնացել են ուժ գործադրել դստեր և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ։

Ավելին, երբ վերջիններս փորձել են առաջ գալ դեպի Վագիֆ Խաչատրյանը, ադրբեջանական մոտ 30 զինված ծառայողներ սկսել են առաջ են գալ դեպի իրենց՝ զենքի բացահայտ ցուցադրումով։

Այնուհետև, ադրբեջանական Ահմեդ անունով զինված ծառայող, Վագիֆ Խաչատրյանին հրելով, դուրս է տարել, և նրան առանց որևէ բացատրության տեղափոխել են անհայտ ուղղությամբ։ Նրանց հետ սկզբում մեկնել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկը, ով քիչ անց ադրբեջանական զինված ծառայողների հարկադրմամբ վերադարձել է առանց Վ.Խաչատրյանի։

Այս ամբողջ ընթացքում որևէ բուժաշխատող Վագիֆ Խաչատրյանին չի ուղեկցել, նրա որևէ բժշկական փաստաթուղթ չի ուսումնասիրվել, բուժօգնություն չկ ցուցաբերվել: Ամբողջ գործընթացը վերահսկել են բացառապես ադրբեջանական զինված ծառայողները։

Ինչպես արդեն նշել ենք, Վագիֆ Խաչատրյանի տեղափոխումը Հայաստան բուժման նպատակով համաձայնենցված է եղել ադրբեջանական իշխանության հետ։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը, նախապես տեղեկացված լինելով և նրան առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ։

Դեպքից անմիջապես հետո մենք նշել ենք նաև, որ տեղի ունեցածը պատերազմական հանցանք է։ Այն նախատեսված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.) 37-րդ հոդվածով:

Ադրբեջանն այս հանցավոր արարքները կատարել է միջազգային կանոնների բացարձակ խախտումով՝ կեղծիքով ու մոլորեցումներով։»։

Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՎստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Խորհուրդ կտամ բոլոր մոլորյալներին` լսել Բագրատ սրբազանի խոսքըՈւկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՖուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըԴայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Քաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ) Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հայտնի է՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում, որ համարի ներքո ելույթ կունենաս