Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի


«Որքան շատ ժամանակ է անցնում, ցավն ավելի է ծանրանում». Գևորգ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մանկության տարիներին Գևորգը շատ աշխույժ, ակտիվ երեխա էր, բայց տարիքի հետ փոխվեց, չնայած իր արագաշարժությունն ու արագ խոսելու բնավորությունը մնացին նույնը: Շատ համեստ էր, անգամ բարևելուց կարող էր ամաչել: Ընկերության մեջ խաղաղության աղավնի էր: Շատ լավ ընկերներ ունի, հիմա էլ նրանք մեզ հետ կապը պահում են, այցելում Եռաբլուր: Ես էլ արդեն առանց իրենց ներկայության չեմ կարողանում, իրենց մեջ Գևորգին եմ տեսնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Գևորգի մայրիկը:

Նրա խոսքով, որդին դպրոցում լավ առաջադիմություն ուներ, իններորդ դասարանն ավարտելուց հետո իր ուժերով ընդունվեց Ինֆորմատիկայի պետական քոլեջ, ծրագրավորող էր: «Իր ընկերոջ՝ Գոռի հետ միասին Թումո հաճախեցին, միասին այդ քոլեջն ընդունվեցին և ավարտեցին, ամեն ինչ միասին էին անում: Քոլեջն ավարտելուց հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Ի դեպ, վեց ամիս հետաձգվեց իր ծառայության մեկնելը: Հերթական զննումներից հետո տուն եկավ, հայտնեց այդ լուրը: Ենթադրեցի, որ քոլեջում ուսումն ավարտելու հետ է կապված, բայց պարզվեց, որ ձեռքերի անգիոնևրոզ ուներ, դրա մասին տեղյակ չէինք: Քոլեջն ավարտեց, քննությունները հանձնեց և ընդունվեց Մոսկվայի Սկրյաբինի անվան ակադեմիայի երևանյան մասնաճյուղ՝ բիոտեխնոլոգիական ֆակուլտետ: Որոշեց բուհում այլ մասնագիտություն ուսումնասիրել: Տարբեր նպատակներ ուներ, ասում էր, որ բանակից վերադառնալուց հետո բիզնես է հիմնելու: Իր մասնագիտություններն այդ հարցում իրեն, անշուշտ, օգնելու էին»: Գևորգը բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 28-ին: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ սկզբում Մարտունի 2-ում, իսկ սեպտեմբերի 14-ին՝ իր ծննդյան օրը, տեղափոխվում է Իվանյան:

«Ամբողջ կյանքում Գևորգի հետ կապված ինչ-որ ցավի ու կորստի զգացողություն եմ ունեցել, միշտ մտածում էի, թե ինչու եմ նման մտքեր ունենում, որ Գևորգի հետ կարող է ինչ-որ բան պատահել, ինքս ինձանից վանում էի նման մտքերը, հաճախ են ասում, որ խոսքն ու միտքն ուժ ունի: Բանակի հետ կապված նման զգացողություն չեմ ունեցել: Ծառայելու այդ երկու ամսվա ընթացքում Գևորգը մի տեսակ հասունացել էր՝ ավելի վստահ էր դարձել, զգաստ: Լավ էր ծառայում: Արցախում հարազատներ ունենք, և գիտեի, որ թեկուզ իրենից հեռու եմ, եթե ինչ-որ հարց լինի, նրանք Գևորգի կողքին են, չնայած որևէ հարց չի էլ եղել: Շատ էր սիրում զինվորական համազգեստը»: Պատերազմի օրերին Գևորգը մշտապես կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ: «Շուտով իր մասին գիրքը կլինի ընթերցողի սեղանին: Չգիտես ինչու, պատերազմի օրերին իր հետ զրուցելուց հետո մի տետրի մեջ գրել եմ ամսաթիվը և թե ինչի մասին ենք խոսել: Տետրը գիրք կդառնա և Գևորգի մասին հուշ կմնա բոլորի համար: Պատերազմը սկսվելուց հետո ամեն օր Գևորգը զանգահարել է: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 9-ին: Լույս 10-ի գիշերը Գևորգը զոհվել է: Այդ օրը բոլորին է զանգահարել: Երևի թե կանխազգացում է ունեցել, ընկերներին ասել է՝ մամայի ու պապայի հետ ընկերություն կանեք:

Զուգահեռ դասարանից մի տղայի հետ միասին էին Իվանյանում ծառայում: Գևորգը հեռախոսահամար է փոխանցել նրան ու ասել, որ եթե իր հետ մի բան լինի, ընկերների հետ կապ հաստատի, իրենք գիտեն, թե ինչ պետք է անել: Նա տեսել է, թե ինչպես է Գևորգը զոհվում, ամիսներ անց նաև մեր տուն եկավ: Նրա միջոցով է Գևորգի մահվան բոթը հասել ընկերներին: Գևորգիս ընկերները մեր տուն էին գալիս, մի տեսակ վստահ էի, որ տղաս բունկերներում է, երկու ամսվա զինծառայողները չեն մասնակցում ռազմական գործողությունների: Տղաները հարց ու փորձ էին անում, վստահաբար ասում էի, որ ամեն ինչ լավ է, ուղղակի չի կարողանում զանգահարել, հավանաբար անվտանգության կանոններին հետևելով՝ հեռախոսները տղաներից վերցրել են: Հրամանատարի հետ էի կարողացել կապ հաստատել, ասել էր, որ վիրավոր է, երբ վերադառնա տղաների մոտ, անպայման կասի, որ Գևորգը զանգահարի ինձ: Բայց իր ընկերներն արդեն տեղյակ էին, որ Գևորգը զոհվել է»: Մայրիկը նաև պատմում է, որ զոհվելուց հետո որդին տեսիլքի նման հայտնվել է իր առջև՝ մա՛մ, ես այստեղ եմ, ինձ գտեք:

«Կարծում էի, որ այնքան եմ մտածել իր մասին, ինչպես ասում են, արդեն աչքիս է երևում: Բայց ամիսներ հետո տեսա, որ նա դիահերձարան տեղափոխվել է հոկտեմբերի 12-ին՝ այն օրը, երբ այդ տեսիլքն է աչքիս առաջ հայտնվել»: Գևորգը զոհվել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի առավոտյան՝ ԱԹՍ-ի հարվածից, Հադրութի մոտակայքում գտնվող «9-րդ կիլոմետր» կոչվող տեղամասում: Գևորգը մարտեր է մղել Ջրականում, Վարանդայում և Հադրութում, ինչպես գրված է նրա մարտական ուղիում՝ «որպես հաշվարկի նշանառու, 2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից 10-ը հաշվարկի կրակով կարողացել է հակառակորդին պատճառել կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ»: «Հրամանատարն ասում է, որ տղաները լավ «բոյ» են տվել: Այդ օրն էլ մեքենաներ են եկել իրենց հետևից, տղաները բարձրացել են մեքենաները ու...»: Թշնամին ֆիքսել ու պայթեցրել է դրանք: Բայց քանի որ ընտանիքը տեսել է Գևորգի մարմինը, մեծ բեկորներն ուղղակի մտել են նրա թոքի մեջ ու զոհվելու պատճառ հանդիսացել, մայրիկը ենթադրում է, որ ԱԹՍ-ի հարվածը մեքենայի կողքին է եղել: Հոկտեմբերի 14-ի առավոտյան Գևորգի ընտանիքն իմանում է որդու մահվան բոթը:

«Առավոտյան իր ընկերոջ լացի ձայնից եմ արթնացել, մեր պատուհանները մոտ են իրար, Մանուկը լացում էր՝ վա՜յ, Գևո՛րգ ջան: Ամուսնուս հարցրեցի՝ երա՞զ էր, թե՞ իրոք լացի ձայն էր, ասաց՝ երազ չէր: Դուրս եկա բակ, արդեն մարդիկ էին հավաքվել»: Մայրիկն ասում է՝ որքան շատ ժամանակ է անցնում, ցավն ավելի է ծանրանում: «Երբ Գևորգի մահվան լուրն իմացա, առաջինը մտածեցի նաև փոքր տղայիս մասին, որ հանկարծ տրավմայի չենթարկվի: Այդ օրն ինքն իմ ու ամուսնուս գոռոցի ձայնից է արթնացել, հետո տեսանք, որ անկողնում նստած լալիս է: Իր համար ևս շատ դժվար է, շատ կապված էին իրար հետ, միասին ֆիլմ էին դիտում, զրուցում: Կրտսերը լինելով՝ Արթուրը հասկացավ մեր վիշտը, շատ զուսպ է, չնայած միշտ իրեն ասում ենք, որ պետք է շարունակի ապրել, ուրախանալ, երաժշտություն լսել: Ասում ենք, որ ինքն է մեր շարժիչ ուժը, իր համար ենք ապրում, ամեն ինչ իր համար ենք անում:

Ձգտում էի իր մոտ անգամ լաց չլինել, եթե ինձ վատ էի զգում, ուղղակի տանից դուրս էի գալիս, քայլում ու վերադառնում»: Կրտսեր որդին ու Գևորգի ընկերները դարձել են նրա ընտանիքի ապրելու շարժիչ ուժը: Մայրիկը վերհիշում է՝ երբ 2015 թ.-ին ընտանիքով տեղափոխվեցին Մոսկվա, Գևորգը չցանկացավ այնտեղ բնակվել, մնաց իր սիրելի Երևանում: Տիկին Լիլիթի համար սա զարմանալի չէր, այստեղ հրաշալի ու մեծ ընկերական շրջապատ ուներ: «Նպատակով էինք մեկնել Մոսկվա, որոշել էինք աշխատել և Գևորգի համար Երևանում տուն գնել և ամուսնության օրը նրան տան բանալիները նվիրել, մեր այդ նպատակն իրագործեցինք: Եվ որոշ ժամանակ անց վերադարձանք Հայաստան: Բայց պատերազմն ամեն ինչ փոխեց, պատերազմը բոլորիս կյանքի ընթացքը շրջեց»:

Հ. Գ. - Գևորգ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»