Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ» Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»


ՀՀ տնտեսական աճի իներցիան կորցնում է իր ուժը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցյալ տարվա երկնիշ թվով տնտեսական աճի իներցիան շարունակվում է նաև այս տարի։ Բայց եթե տնտեսությունը միայն իներցիայով է շարժվում, ապա բնական է, որ այն երկար տևել չի կարող, քանի որ չկան տնտեսական աճի երկարաժամկետ հիմքեր։ Որքան էլ քպականները փորձեն դա իրենց վերագրել, իրականում անցյալ տարվա բարձր աճը հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոնների ազդեցությամբ, և եթե այդ արտաքին գործոնները փոփոխվում են, ապա դրանք իրենց հետ բերում են համապատասխան հետևանքներ։ Ուշագրավ է, որ տնտեսական աճի իներցիայի շարժող ուժը հիմնականում զգացվեց այս տարվա սկզբի ամիսներին, իսկ երբ այն սկսում է կորցնել իր թափը, ապա տնտեսական աճի տեմպը նվազում է։

Այսպիսի գործընթացով է պայմանավորված, որ, օրինակ՝ 2023 թվականի հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազել է և կազմել 6,8 %՝ մայիսի 13,7 %-ի դիմաց նվազելով գրեթե կրկնակի։ Իսկ գրանցված ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ դանդաղեցման տեմպերը վերջին շրջանում հատկապես զգալի են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծառայություններն ու առևտուրը, որոնք նախորդ ամիսներին էապես նպաստել են տնտեսական աճի բարձր տեմպերին։ Ճիշտ է՝ այս տարվա առաջին ամիսներին գրանցված բարձր տնտեսական ակտիվության հաշվին 2023 թվականը Հայաստանը կփակի որոշակի աճով, սակայն տարվա վեջին ամիսների տնտեսական դանդաղեցման արդյունքում այդ աճի տեմպը տարեկան կտրվածքով էականորեն կընկնի։ Ուստի, Հայաստանին չի հաջողվի այս անգամ ևս երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել։

Օրինակ՝ Եվրասիական զարգացման բանկի փորձագետների կանխատեսումների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի համար կկազմի մինչև 7,5 %։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականին կկազմի ընդամենը 5 %։ Իսկ Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կլինի ավելի ցածր՝ 4,8 %։ Ըստ էության, ՀՀ տնտեսությունը հետ է գալիս իր «ավանդական» վիճակին, քանի որ անցյալ տարվանից մի շարք ոլորտների անբնական «գերտաքացումը» փոխարինվում է «սառեցմամբ», ինչի մասին, ի դեպ, ժամանակին զգուշացնում էին մասնագետները։

Օրինակ՝ դեպի Հայաստան ռուսաստանցիների մեծ հոսքի արդյունքում մեր երկրում էականորեն բարձրացան անշարժ գույքի ու վարձակալության գները, դրա հետ մեկտեղ պահանջարկի ավելացման հետևանքով սկսվեց շինարարական բումը։ Սակայն, երբ այլևս դեպի Հայաստան ռուսաստանցիների լրացուցիչ հոսք չլինի, իսկ Հայաստան տեղափոխվածներից շատերն էլ հեռանան, ապա պահանջարկի կտրուկ նվազման արդյունքում անշարժ գույքի շուկան ու շինարարությունը կվերադառնան իրենց նախկին վիճակին։ Թերևս դա է պատճառը, որ շինարարության ոլորտում աճի նվազման միտումը կանխատեսելի է, իսկ վատագույն սցենարի դեպքում, երբ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, բացառված չէ նաև անշարժ գույքի շուկայի փլուզումը։ Տնտեսության մի շարք այլ ոլորտներում ևս խնդիրները տեսանելի են։

Օրինակ՝ 2023 թվականի հուլիսին 2022 թվականի հուլիսի համեմատ էներգետիկան ու արդյունաբերական ոլորտը անկում են գրանցել, համապատասխանաբար, 8,5 և 2,4 %-ով (նախորդ տարվա 15,6 և 13,7 % աճի դիմաց)։ Մտահոգիչ իրավիճակ է հատկապես արտահանման ոլորտում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանը կարևոր օղակի դերակատարություն էր ստանձնել դեպի Ռուսաստան արևմտյան սարքավորումների և մեքենաների վերարտահանման ուղղությամբ։ Բայց Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որի արդյունքում էլ ՀՀ բանկերը պատժամիջոցների տակ չհայտնվելու համար արգելափակում են արտահանված էլեկտրոնիկայի դիմաց Ռուսաստանից եկող վճարումները։ Մյուս կողմից էլ՝ Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին ու արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս թանկարժեք, նոր արտադրության ու հզոր շարժիչ ունեցող ավտոմեքենաների, էլեկտրամոբիլների ու հիբրիդ մեքենաների արտահանումը և վերարտահանումը։

Ընդ որում, ամերիկյան ու եվրոպական ավտոմեքենաների արտահանման արգելքը վերաբերում է նաև Հայաստանից դեպի Ռուսաստան վերարտահանմանը։ Այնինչ ավտոմեքենաների՝ դեպի Ռուսաստան վերարտահանման արդյունքում Հայաստանը մեծ օգուտներ էր ստանում, բյուջե էին մուտքագրվում ահռելի գումարներ։ Ուստի, պարզ է, որ Վրաստանի արգելքը լրջորեն կազդի դեպի Հայաստան ավտոմեքենաների ներմուծման ծավալների վրա, որի հետևանքով կտուժեն այս բիզնեսում ներգրավված հազարավոր մարդիկ, քանի որ տեղական շուկայում ավտոմեքենաների սպառման համար այդքան մեծ պահանջարկ չկա։ Բացի այդ, նվազել է նաև հայկական արտադրանքի՝ մասնավորապես գյուղմթերքի արտահանումը։ Պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալները նվազել են շուրջ 30 %–ով` կազմելով 33,1 հազար տոննա, իսկ մրգինը` 22,7 %–ով` կազմելով 14,4 հազար տոննա:

ՀՀ տնտեսության համար հավել յալ խնդիր է ստեղծում նաև կապիտալ ծախսերի թերակատարումը։ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չիրականակացման արդյունքում հնարավոր չի լինի ստանալ տնտեսական հավել յալ էֆեկտ։ Տնտեսական բարդություններ է ստեղծում նաև այն հանգամանքը, որ ռուբլու արժեզրկման հետևանքով նվազել է Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների տեսակարար կշիռը, դրա փոխարեն մեծացել է Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումների ծավալը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ»Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը