Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար


«Մամա՛, տղեդ լեյտենանտ է, չմտածես, լավ է լինելու». լեյտենանտ Արսեն Նիկողոսյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենը շատ բարի էր, ազնիվ, կատակասեր: Շատ անհոգ մանկություն է ունեցել, բոլորիս կողմից սիրված էր: Տան փոքրն էր, իրեն մի քիչ երես ենք տվել, երկու ավագ եղբայրների համեմատ տարիքային տարբերությունը մեծ էր: Արսենը մեր տան ուրախությունն էր: Շատ աշխույժ էր, չարաճճի»,«Փաստի» հետ զրույցում ասում է Արսենի մայրիկը՝ տիկին Նարինեն: Արսենն առաջինից երրորդ դասարաններում դպրոց է հաճախել Երևանում:

«Բոլորն իրեն սիրում էին, շատ լավ էր սովորում: Հետո այնպես ստացվեց, որ տեղափոխվեցինք Կոտայքի մարզի Հացավան գյուղ, արդեն 4-րդ դասարանից սկսած հաճախեց Հացավանի դպրոցը: Քանի որ այնտեղ աշակերտների թվաքանակը քիչ էր, Արսենն ավելի շատ էր առանձնանում: Ռուսերենից էր շատ լավ, անգամ զարմանում էին, որ գյուղի դպրոցում այդքան լավ ռուսերեն գիտի: Ժամանակի ընթացքում Արսենին սկսեցին գրավել համակարգիչները: Նա էր հիմնականում դպրոցում համակարգչով աշխատում: Ինչ միջոցառում լիներ, Արսենը պիտի օգներ ամեն հարցում»: Որևէ բուհ ընդունվել կամ էլ մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվել Արսենը չհասցրեց: Նման կարևոր որոշումները կյանքի էին կոչվելու ծառայությունից վերադառնալուց հետո: Բայց, կարծես թե, նրա տարերքը համակարգիչներն էին, հասցրել էր ինքնուրույն սովորել և արդեն վարժ տիրապետում էր համակարգչային տարբեր ծրագրերի: Անտարբեր չէր նաև հեռախոսների և տարբեր սարքավորումների հանդեպ, «անգամ կետ էր բացել ու աշխատում էր, հեռախոսներ նորոգում»: Մայրիկի խոսքով, մեծ հավանականությամբ, կընդունվեր ինֆորմատիկայի բաժին, ծրագրավորում կսովորեր: Արսենը պարտադիր զինծառայության էր զորակոչվել 2019 թ. հունվարի 12-ին: Ծառայում էր Մատաղիսում:

«2015 թ.-ին մեկնեցինք Ռուսաստան, մեծ տղաս Մոսկվայում էր ապրում, ընտանիքով այնտեղ տեղափոխվեցինք: Արսենն այդ ժամանակ ավարտեց իններորդ դասարանը: Մտածում էինք, որ էլ չենք վերադառնա, Արսենն էլ չի մեկնի պարտադիր ծառայության: Բայց Արսենը մեզ չլսեց՝ «չէ, ես վերադառնում եմ հայրենիք, երկու տարի կծառայեմ, հետո մնացած բոլոր հարցերս կլուծեմ»: Ոչ մեկիս չլսեց ու վերադարձավ Հայաստան»: Տիկին Նարինեն ասում է՝ ծառայության ընթացքից որևէ դժգոհություն չի ունեցել որդին: «Երդմնակալության արարողության ժամանակ գնացինք իր մոտ: Դժգոհություններ չուներ, բացի դա էլ, իրեն շատ էին սիրում: Բոլորի հետ լեզու էր գտնում, ինչպես ժողովուրդն է ասում՝ մերվող էր, իրեն սիրել էր տալիս»: Երեք ամիս էր մնացել Արսենի զորացրվելուն, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Այդ օրերին տիկին Նարինեն Ռուսաստանում էր:

«Արսենը զանգում էր պատերազմական օրերին, մեկ-երկու բառ զրուցում էինք: Այդ ծանր օրերին այնպես էր խոսում մեզ հետ, որ թվում էր, թե ոչինչ տեղի չի ունենում՝ «ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք, մենք բունկերներում ենք, պատերազմից հեռու ենք»: Բայց իրենք առաջնագծում են եղել, առաջին հարվածներից մեկն իրենք են ընդունել: Շատ էր կիսվում եղբորս հետ, ամեն ինչ նրան էր պատմում, թե ինչեր է արել, ինչ վնասներ է պատճառել թշնամուն»: Մայրիկն ասում է՝ ոչինչ չի պատմել այն մասին, թե ինչ է կատարվում մարտի դաշտում: Տղաներն անգամ իրենց խոսքում զուսպ ու չափավոր են եղել, որ ցավ չպատճառեն իրենց ընտանիքներին, բայց հիմա՝ ամիսներ անց, պատմությունները փաստում են, որ շատերը երկրի վրա դժոխային օրեր են ունեցել: Մատաղիս-Թալիշ հատվածում է մարտնչել Արսենը, զոհվել հայտնի 530 բարձունքի համար մղվող թեժ մարտերում: «Հոկտեմբերի 4-ին իրենք թեժ մարտերի մեջ էին եղել Մատաղիսում, Արսենը, որ շարքային էր, հենց մարտի դաշտում լեյտենանտի կոչում էր ստացել: Իր կատարած սխրագործությունները չեն վրիպում հրամանատարության աչքից, Ջալալ Հարությունյանն է նրան լեյտենանտի կոչում շնորհել: Զանգահարեց ինձ, շատ ուրախ էր՝ մամա՛, տղեդ լեյտենանտ է, չմտածես, լավ է լինելու: Հոկտեմբերի 13-ին հարձակում է տեղի ունեցել, պայթյուններ: Արսենը հենց այդ օրն է զոհվել: Մենք չէինք հավատում նրա զոհվելու մասին լուրերին»:

Արսենի ընկերներից մեկի հայրը պատերազմի օրերին մարտի դաշտում է եղել, տեսել պայթյուններն ու մահերը: «Հետո բավականին դժվարությամբ, այն էլ՝ սոցցանցերի միջոցով, եղբորս էին գտել, հետո եղբորս աղջկան էին գրել, որ ուզում են մեզ հետ կապվել, քանի որ այդ ժամանակ դեռ Հայաստանում չէի: Եղբորս ասել էին, որ Արսենը զոհվել է, բայց նա չէր հավատացել: Արսենից լուր չկար, նրա զոհվելը հաստատող որևէ փաստ չկար, ուղղակի տեղեկություններ կային, որ նման բան է տեղի ունեցել»: Հոկտեմբերի 13-ին զոհված Արսենին ընտանիքը «գտնում է» դեկտեմբերի 26-ին: «Իր ընկերոջ հայրիկն է իրեն գտել, երկուսով են զոհվել նույն տեղում: Ընկերոջ հայրիկն իր որդուն էր փնտրում, բայց իմ տղային էր գտել: Չէինք հավատում, չնայած մարմինն ամբողջական էր, ուղղակի վնասվածքներ ուներ: ԴՆԹ անալիզ հանձնեցինք, այն հաստատեց, որ Արսենն է: 2021 թ. փետրվարի 6-ին Արսենին հուղարկավորեցինք»: Մայրիկն ասում է՝ երևի թե Արսենից հետո այլևս ոչինչ ուժ չի տալիս կյանքը շարունակելու, ուղղակի ապրում է իր երկու տղաների համար: «Ծնողի համար սա անիմաստ կյանք է, ուղղակի ապրում ենք մեր մյուս երեխաների համար, ապրում ենք նրանցով, ապրում ենք, որովհետև ուրիշ ճար չունենք: Արսենից հետո թոռնուհիս ծնվեց, Արսինե անվանակոչեցինք:

Ամեն ինչով շատ նման է Արսենին: Իսկ Արսենից հետո ես մնացի Հայաստանում: Միջնեկ որդուս հետ այստեղ ենք»: Զրույցն ավարտելուց հետո տիկին Նարինեն ուղարկում է մի ձայնագրություն, ասում. «Արսենը շատ լավ էր երգում, իր զոհվելուց հետո գտանք այս ձայնագրությունը, որը նախքան բանակ զորակոչվելն է արվել»: Միացնում եմ ձայնագրությունը, Արսենն է երգում՝ «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ, զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ»: Երգի բառերի պես՝ Արսենն իր կյանքով մեզ պատվով ապրելու պարտականություն թողեց: Ու այլևս չկան բառեր, որոնք կնկարագրեն այս ցավը, որն անուն չունի...

Հ. Գ. - Արսեն Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն», 6-րդ պաշտպանական շրջանի «Անձնուրաց պաշտպան», «Տիգրան Մեծ» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը