Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար


«Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական ցանկացած աճ, առավել ևս՝ երկնիշ, մշտապես ներկայացնում է որպես աննախադեպ ձեռքբերում, մինչդեռ ոլորտի փորձագետները փաստում են՝ այն տեղի է ունենում իներցիայով, պայմանավորված է արտաքին գործոններով, չկան դրա համար երկարաժամկետ հիմքեր: Միջազգային տարբեր կառույցներ ևս կանխատեսումներ են արել, որ այս տարի Հայաստանին չի հաջողվի երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել։«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ տնտեսական աճի կանխատեսումները շատ բարդ են ներկա՝ շատ արագ փոփոխվող աշխարհում:

«Երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չէր սկսվել, շատ մասնագետներ կարող էին տնտեսական աճ կանխատեսել, բայց դրա սկսվելուց մեկ ամիս անց կանխատեսման ամբողջ սցենարը 180 աստիճանով փոխվեց: Միշտ ձեռնպահ եմ մնում կանխատեսումներից այսպիսի անորոշությունների պայմաններում: Միջազգային կառույցների կանխատեսումներին երբևէ նորմալ չեմ վերաբերվել, որովհետև դրանք սովորաբար սկիզբ են որոշակի գործողությունների: Մի դեպքում՝ ուղղված են դրական որոշակի սպասելիքների ձևավորմանը երկրի ներսում, բայց, միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքական թևը պլանավորում է պատերազմներ, արտագաղթ, ներքին պառակտումներ և այլն: Դրա համար շատ վատ եմ վերաբերվում միջազգային կառույցների կանխատեսումներին, գնահատականներին և տրամադրված օգնություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ այս կառավարության քայլերը և ներկա իրավիճակը համադրելով՝ աշխատենք հասկանալ, թե ինչ կլինի ապագայում: «Օրինակ՝ հունվար-հունիս ամիսների վիճակագրական տվյալներով, երկնիշ տնտեսական ակտիվության համարյա թե նվազագույն ներքին ցուցանիշին ենք հասնում, գնում ենք դեպի նվազում: Տնտեսական ակտիվության մեջ շարունակել է գերակա մնալ առևտրի և ծառայությունների ոլորտի մասնաբաժինը: Առևտուրն աճել է բացառապես ռեէքսպորտի հաշվին, դրա մեջ գերակշիռ մասը կազմել է ավտոտրանսպորտային միջոցների առևտուրը: Ի դեպ, օրենսդրական փոփոխություն են նախաձեռնել, որ հոկտեմբերի 1-ից այլևս ավելացված արժեքի վերադարձ չլինի, և, հետևաբար, Հայաստանն այլևս գրավիչ չի լինի բիզնեսի այդ տեսակով զբաղվելու համար: Ներկա պայմաններում գոյություն ունի արգելք Վրաստանի տարածքով տրանզիտ տեղափոխման համար, կան մարդիկ, որ դա շրջանցելու որոշակի տարբերակներ գտնում են, բայց եթե հոկտեմբերի 1-ից այդ օրենսդրական ակտն ընդունվեց, ապա պետք է մոռանանք տրանսպորտային միջոցները Հայաստանով արտահանելու մասին: Փոխարենը դրանով կզբաղվեն Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և այլն: Ավտոմեքենաների առևտրի մասնաբաժինն ամբողջ առևտրի մեջ եղել է 61 տոկոս, 34 տոկոս եղել է ռեէքսպորտը: Մանրածախ առևտուրը եղել է ընդամենը հինգ տոկոս, ընդ որում, կարծես թե, սկսել են այդ թիվը մի փոքր ուռճացնել: Այս տեմպերը պահպանելով՝ կառավարությունն իր իսկ թմբկահարած երկնիշ տնտեսական ակտիվությունը հենց այս մեկ քայլով նվազեցնում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սրան գումարենք Հայաստան ռելոկանտների այցի շարունակական նվազումը, ստացվում է, որ ռեստորանա-հյուրանոցային համակարգերի ծառայությունները նույնպես պետք է նվազեն: «Եթե պատերազմը, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները շարունակվեն, ապա ներգաղթի և ռելոկացիայի տեմպը կպահպանվի: Սրան պետք է գումարել նաև տուրիստական այցերը: Այս տարի միայն առաջին վեց ամսվա ընթացքում մեկ միլիոնից ավելի տուրիստ է այցելել Հայաստան, բայց մեր երկրում սահմանային ցանկացած լարվածություն առաջին հերթին վնասում է տուրիզմին: Եթե մեր երկրում լինում է անորոշություն, ապա զբոսաշրջիկները չեղարկում են իրենց այցերը Հայաստան: Սա ցուցիչ է, որ և՛ մանրածախ առևտուրն է նվազում, և՛ ռեստորանա-հյուրանոցային համալիրների ծառայությունների ծավալը: Հետևաբար երկնիշ ցուցանիշի մասին խոսելը բարդ է: Պետք է նաև ընդգծել, որ շինարարության ոլորտը շարունակում է աճ գրանցել: Շինարարության պատճառները չեն փոխվել, հակառակը՝ ավելի են ակտիվացել:

«Եկամտային հարկի վերադարձը երկարաձգվել է մինչև 2025 թվականը, սա ստիպում է Հայաստանի քաղաքացիներին ավելի շուտ իրականացնել իրենց երկարաժամկետ գնումները: Հաջորդն Արցախի Հանրապետության շուրջ խորացող ճգնաժամն է: Եթե Արցախի մեր հայրենակիցները տեղափոխվեն Հայաստան, ակնհայտ է, որ բնակարանային ֆոնդի պահանջարկը կբարձրանա: Կան կանխատեսումներ, որ այս շինարարությունների մի մասն էլ ուղղված է ռելոկանտների, նաև դրսում ապրող մեր հայրենակիցների վերադարձին կամ Հայաստանում բնակարան ունենալուն: Երիտասարդները վերջին շրջանում ևս ցանկանում են ծնողներից առանձին բնակվել: Այս ամենն է նպաստում, որ շինարարության տեմպը դեռևս պահպանվում է»,-ասում է Սարգսյանը:

«Աննախադեպություն» է որակվում նաև թոշակների պարբերական բարձրացումը: Զուգահեռ ռուբլին արժեզրկվում է, գները շարունակում են բարձր մնալ: «Վերջերս եվրոպական, արաբական երկրների իմ ծանոթները, խոսելով հայաստանյան գների մասին, ասում են՝ դրանք շշմելու աստիճանի բարձր են, ինչպե՞ս կարելի է այդ պայմաններում ապրել: Տնտեսագիտական որևէ կանոնի մեր այսօրվա վիճակը չի ենթարկվում: Ավելի շատ ներկրող, քան արտահանող երկիր ենք: Մի կողմից՝ ունենում ենք արտարժույթի արժեքի շարունակական գնանկում, մյուս կողմից՝ ներկրվող ապրանքի գնաճ, ընդ որում՝ աշխարհում գները չեն բարձրացել: Սրա ֆոնին Հայաստանում ապրող այն բնակիչների սպառումն է կրճատվում, որոնք արտերկիր աշխատանքի մեկնածներից են ստանում իրենց եկամուտը: Սա ակնհայտ է իրենց իսկ հրապարակած վիճակագրական տվյալներից: Հայաստանի՝ երեք միլիոն մշտական բնակչության պարագայում, ընդ որում՝ մեր բնակչության մեկ երրորդի չափով էլ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, մանրածախ առևտուրն ավելացել է հինգ տոկոսով:

Նշանակում է, որ այն ավելանում է բացառապես Հայաստան այցելած տուրիստների հաշվին: Այս պայմաններում Հայաստանի մշտական բնակչության սպառումը չի ավելացել, հակառակը՝ բնակիչները կրճատում են այն: Հայերենում կան գեղեցիկ բառեր, նույն «աննախադեպը», որը սրանց բերանից անդադար անիմաստ հնչեց: Աննախադեպ կլիներ, երբ մարդկանց եկամուտներն ավելանային գնաճից մի քանի անգամ ավելի: Աշխատավարձի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացումները չեն փոխհատուցում գնաճը: Այս պարագայում աննախադեպության մասին խոսելու համար մարդն առնվազն պետք է անմեղսունակ լինի: 3000 դրամ բարձրացնում են կենսաթոշակը, բայց նախորդ տարի բարձրացել է կոմունալների արժեքը, վառելիքի գինն է աստիճանաբար բարձրանում»,-նշում է «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նույն զրույցները շարունակվում են նաև կառավարության նիստերի ժամանակ՝ «կառավարությունը պետք է բարեկեցություն ապահովի», իսկ դա, ըստ փաշինյանական կառավարության, չարչրկված խաղաղությունն է: Կարևոր հարցերը տասներորդական պլան են մղված: «Իսկ ի՞նչ էիք ակնկալում այս կառավարությունից: Իշխանության ներկայացուցիչներից շատերը՝ պատգամավոր, կառավարության անդամ և այլք, մինչև 2018 թվականը տարիքն առած մարդիկ էին, բայց նրանց աղջիկ տվող չկար: Եթե ուշադրություն դարձնեք, սկսել են ամուսնանալ պաշտոններ ստանալուց հետո: Հաջորդիվ եկեք երկու խումբ աղջիկների օրինակով բացատրենք: Մի խումբը՝ կրթված, աշխատող, աշխարհընկալում ունեցող, հավաքվում են սուրճ խմելու, զրուցում են կրթությունից, աշխատանքից, ապագայից: Երկրորդ խմբի ներկայացուցիչներն անկիրթ են: Նրանց խոսույթի մեջ լսում եք մատնահարդարման ու վարսահարդարման սրահների մասին և այլն: Եթե նրանց մոտ խոսես ֆիզիկայից ու բարձր արվեստից, քեզ ուղղակի սատանա կհամարեն: Այս կառավարությունը, այս իշխանությունն այդ երկրորդ խումբ աղջիկներն են, սրանց մակարդակն այդ սալոնային ու փաբային մակարդակն է, դրանից ավելի ոչինչ չեն կարող խոսել: Հետևաբար կառավարության նիստերին էլ իրենք պիտի խոսեն անկարևոր թեմաներից: Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել