Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում


«Խոսել պատերազմից՝ տեղին չէ, լոկալ սադրանքների հավանականություն միանշանակ կա». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր տարածաշրջանը եռում է, նույն կաթսայում նաև Հայաստանն է, կարծես խաղաքարտ լինենք գերտերությունների ձեռքում: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասում է՝ վերջին մի քանի հարյուրամյակում ցավալի վիճակում ենք հայտնվել, իրոք խաղաքարտ դարձել գերտերությունների ձեռքում: Անդրադառնալով տարածաշրջանից Ռուսաստանի հնարավոր դուրս մղմանը՝ նա նշում է, որ, բնականաբար, դա խիստ նպաստավոր կլինի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի համար:

«Վերջինս խրախուսում է Թուրքիայի գործողությունները տարածաշրջանում՝ Ռուսաստանին հնարավորինս չեզոքացնելու և հեռացնելու հարցում: Սա գաղտնիք չէ: Մեր հասարակության մեջ Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում սերմանվող կա՛մ արհեստական, կա՛մ բնական՝ Արցախի հետ կապված, տրամադրությունների պատճառով մարդիկ չեն նկատում, որ Ռուսաստանի տեղն ազատ չի մնալու: Ո՞վ է գալու՝ Թուրքիան: ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի գալու մեր տարածաշրջան, նա այստեղ ունի իր զինվորը՝ Թուրքիան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իսպիրյանը:

Թուրքիայի նախագահը G20 գագաթաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է, որ հեռախոսազրույց է ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ: Իսպիրյանի խոսքով, ի սկզբանե պարզ էր, թե այդ հեռախոսազրույցի ժամանակ ինչ պիտի քննարկվեր: «Ադրբեջանի՝ Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանի իշխանություններն՝ իրենց հերթին, աշխարհի հայությունն՝ իր հերթին, իրազեկման, ահազանգման քաղաքականություն են վարում: Այս կտրվածքով Ադրբեջանի նկատմամբ ոչ բարենպաստ ֆոն է ձևավորվել աշխարհում, այդ թվում՝ նաև Արցախի շրջափակումը դատապարտող հայտարարությունների տեսքով: Որքան էլ ասենք, որ դատապարտումը ռեալ գործողություն չէ, բավարար չէ, բայց, միևնույնն է, այդ ֆոնը Թուրքիային և Ադրբեջանին անհանգստացնում է:

Երկրորդ կարևոր գործոնը, որը ստիպեց Էրդողանին անելու հայտարարություն, թե խոսելու է Փաշինյանի հետ, Արցախում անցկացված ընտրություններն էին: Էրդողանի անհանգստությունը և խոսքերը՝ «Ղարաբաղում ճիշտ քայլեր չեն կատարվում», ընտրությունների հետ են կապված, նաև նրա, որ հրաժարվում են Ադրբեջանի հետ գնալ համագործակցության՝ բացելու Ակնայի ճանապարհը: Վերջին շրջանում Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությանը գումարվել են նաև Հայաստանի և Արցախի սահմանների որոշ հատվածներում զինտեխնիկայի խոշոր կուտակումները և լրատվամիջոցներով ապատեղեկատվության տարածումը, թե իբր հայկական ուժերը «ռմբակոծել, հարձակվել, սադրանք են իրականացրել տարբեր ուղղություններով»: Սա տեղեկատվական հող է նախապատրաստում հավանական, հնարավոր սադրանքից առաջ՝ արդարացնելու համար այն»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր տարածաշրջանում կարևոր դերակատար է Իրանը, որը մշտապես խոսում է իր կարմիր գծերի մասին: «Տարածաշրջանում Թուրքիա-Իրան դիմակայությունը մի քանի հարյուրամյակի պատմություն է, մշտապես եկել են ինչ-որ համաձայնությունների՝ կապված տվյալ ժամանակահատվածում ուժերի հարաբերակցության հետ: Վերջին տարիներին Իրանի հաջողությունները ռազմական ոլորտում ստիպում են Թուրքիային հաշվի նստել նրա հետ: Ունեն հակադիր շահեր, յուրաքանչյուրը ցանկանում է իր ազդեցությունն ունենալ: Թուրքիան ցանկանում է միջանցքով կապվել Ադրբեջանի հետ և շարունակել դեպի Միջին Ասիա և Հեռավոր Արևելք իր պանթյուրքական էքսպանսիան, որն ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է Իրանի համար: Այստեղ գործոնը Իրանի համար ոչ թե Հայաստանն է, այլ իր ազգային անվտանգությունը, իր երկրի ամբողջ տարածքի անձեռնմխելիության վտանգը: Սեփական շահի համար Իրանին ձեռնտու չէ, որ Հայաստանը կիսեն: Բացի դա, այդ հատվածը կարող է դառնալ պլացդարմ, որտեղից Իսրայելի և Արևմուտքի կողմից Իրանի հյուսիսին հարվածներ կհասցվեն, ինչը կարող է հանգեցնել Արևմտյան և Արևել յան Ատրպատականների կորստին»,-հավելում է թուրքագետը:

Եվ վերջում՝ Հայաստանի և Արցախի սահմաններին զորքերի կուտակումների մասին: «Թուրքիան և Ադրբեջանն ունեն մեկ գերխնդիր՝ միջանցք ունենալ, ռազմական որոշակի գործողություններ կարող են տեղի ունենալ միջանցք բացելու նպատակով: Կարող են նաև գործողություններ տեղի ունենալ Արցախի նկատմամբ, այնտեղ սահմաններին ևս կուտակումներ կան: Այս օրերին աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են Թուրքիային և Ադրբեջանին չգնալ նման քայլերի: Խոսել պատերազմից՝ տեղին չէ, լոկալ սադրանքների հավանականություն միանշանակ կա»,-եզրափակում է Անդրանիկ Իսպիրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները