Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան


«Գոռս իմ տանն է, իր շունչը զգում եմ, հիմա էլ խորհրդակցում եմ իր հետ, թե ինչ պետք է անեմ ու երբեք չեմ սխալվում». Գոռ Հակոբյանը զոհվել է նոյեմբերի 8-ին՝ հրադադարից ժամեր առաջ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գոռս երկու տարեկանից սկսեց նկարել, զգացի, որ տաղանդ ունի: Եղբայրն իրենից երեք տարով մեծ է: Երբ դուրս էին գալիս բակ խաղալու, փայտի կտորի կամ տերևի վրա կարող էր ավազով, ածուխով, կավիճով մի պատկեր նկարել ու վազելով տուն բերել՝ մա՛մ, տե՛ս՝ ինչ եմ նկարել. շատ շուտ սկսեց խոսել: Ինքն իր նկարներից ոգևորվում էր։ Փոքր տարիքում արևի շողի հետ էր խաղում։ Եթե ոչինչ չկար խաղալու, արևի շողի հետ խաղը պարտադիր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիսան՝ Գոռի մայրիկը:

Նրա խոսքով, փոքր տարիքում անգամ այնքան լուրջ, մտածված ու խոհեմ էր Գոռը: «Երբ հիմա հուշերով վերադառնում եմ դեպի իր մանկություն և պատանեկություն, չեմ հիշում մի դեպք, երբ Գոռին նկատողություն արած լինեմ, ինքը դա երբեք թույլ չի տվել, եթե եղբորը նկատողություն անեի, ինքն էր շիկնում»: Դպրոցական տարիներին Գոռը սեր ուներ «Պատմություն», «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների հանդեպ, բայց ներքուստ մղվում էր դեպի նկարչությունը: «Երբ փոքր էր, միշտ ասում էր՝ մեծանամ, մեր գյուղի պապական տունը վերակառուցելու եմ: Նախագիծ էր գծել՝ տուն եմ կառուցելու ու քեզ այդ տանը թագուհու նման պահեմ: Պապական տունը վերանորոգեց, բայց այդ տունը չկառուցվեց: Հիմնեց մեծ այգի, ընկույզի և հոնի մոտավոր 100 ծառ է տնկել, դեռ անցած տարվանից այդ ծառերը բերքի տակ են, բայց ինքը ոչ մի պտուղ չի պոկել դրանցից:

Գյուղում մի կիսաքանդ մատուռ ունենք, ասում էր՝ մամա՛, նշանավոր նկարիչ եմ դառնալու, իմ վաստակած գումարով մատուռը պետք է վերանորոգեմ: Իրեն անընդհատ ուղղորդում էի, որ գյուղից դուրս գա, արվեստի սիրահար էր, միշտ մտածում էի, որ մեծ քաղաքում իր մտահորիզոնը ավելի կընդլայնի և առաջընթաց կունենա»: Բայց Գոռի արմատներն ամուր կառչում են շատ փոքրիկ՝ 25-30 բնակիչ ունեցող գյուղից. «Ջիլիզայից դուրս չեմ գալու, պետք է շենացնեմ այս գյուղը, պիտի հայտնի դարձնեմ»: Հայտնի դարձրեց, բայց շենացնել չհասցրեց: Դպրոցն ավարտելուց հետո Գոռն ընդունվում է Վանաձորի մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ու գծագրության բաժինը՝ անվճար հիմունքներով և փայլուն գնահատականներով:

«Սովորեց անվճար, ավարտեց կարմիր դիպլոմով, մեկնեց ծառայության՝ իր ցանկությամբ ընտրելով Արցախը: Այդ ժամանակ իր հայրիկը մահացել էր, և, օրենքի համաձայն, պետք է իր բնակավայրին մոտ ծառայեր, բայց ինքն ընտրեց Արցախը: Սկզբում ասաց, որ օրենքն է փոխվել, բայց հետո անկեղծացավ՝ մա՛մ, երեք դիմում եմ ներկայացրել, որ ցանկանում եմ Արցախում ծառայել: 2012-14 թթ. ծառայել է Ներքին Հոռաթաղում, վերադարձել է ավագի կոչումով: Ասում են՝ այն ժամանակ այդ կոչումը հազվադեպ էին տալիս ժամկետային զինծառայողներին: Մարտակերտցի մի տղա կար, որն իր հետ ծառայել էր: Երբ Գոռի՝ Երևանում կայացած ցուցահանդեսին եկավ, ինձ հետ զրույցում ասաց՝ տիկի՛ն Ալիսա, միշտ նախանձել ենք Գոռին, ես՝ Մարտակերտում ապրող մարդ, Հոռաթաղը մեզանից մի քանի կիլոմետր հեռու էր, բայց չէի կարողանում Նոր տարուն տուն գնալ, իսկ Գոռը գալիս էր Հայաստան իր լավ ծառայության, վարքի ու կարգապահության շնորհիվ»:

Բանակից վերադառնալուց հետո Գոռը որոշում է պայմանագրային ծառայության անցնել սահմանապահ զորքերում: «Ասում էր՝ մա՛մ, երկու տարի ծառայեմ, գումարը հավաքեմ, հետո իմ արվեստով կզբաղվեմ: Միշտ նկարում էր, երբ ազատ ժամանակ էր ունենում, անգամ իր քնի ու հանգստի հաշվին էր նկարում: Կամավոր մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Հանգստի էր եկել տուն, կամավոր մեկնեց Արցախ, հետո էլ մեկ ամիս մնաց Հորադիզում: Վերադարձավ, պայմանագիրը երկարաձգեց, զուգահեռ այգի հիմնեց: Մի օր զրուցում էինք՝ տղա՛ ջան, տունը վերանորոգեցիր, այգին հիմնեցիր, աշխատում ես, մնում է, որ ամուսնանաս, որդի ունենաս: Ասաց՝ մա՛մ, որդի դեռ չունեմ, բայց որդուս անունը որոշել եմ, անունը Մովսես եմ դնելու, տե՛ս, թե ինչ փառահեղ է հնչում»: Սկսվեց 44-օրյա պատերազմը:

«Էլի կամավոր մեկնեց, մինչև հոկտեմբերի 31-ն իրեն ծանուցագիր չի եկել: Միշտ ասում էի՝ Ապրիլ յանի նման ինձանից գաղտնի չգնաս, «չէ, մամա՛, ինձ չեն տանում»: Բայց այդ օրն ինքնակամ, «զոռով» նստում է մեքենան ու մեկնում Արցախ»: Գոռը զոհվել է Կովսականում՝ նոյեմբերի 8-ին, հրադադարից ժամեր առաջ, ԱԹՍ-ի հարվածից: «Այդ օրն առավոտյան յոթն անց կես էր, երբ զանգեց, զարմացա, ուրախանալու փոխարեն սիրտս թպրտում էր: «Մա՛մ, զանգել եմ, քեզ մի բան խնդրեմ, չմերժես, պիտի գնաս Գևորգի մոտ»: Այդ ժամանակ ավագ տղաս ընտանիքի հետ Երևանում էր ապրում: Արձագանքեցի՝ Գո՛ռ ջան, քեզ քո տանն եմ սպասում: «Մա՛մ, դա իմ միակ խնդրանքն է, մենակ չմնաս, կգնաս Գևորգի մոտ»: Այն ժամանակ չհասկացա, որ ինձ հրաժեշտ է տալիս: Որոշ ժամանակ առաջ տղաներից մեկը եկավ մեր տուն. «Այդ օրն առավոտյան Գոռը ձեզ զանգե՞լ է»: Ասացի՝ հա, հարցրեց՝ հրաժեշտի խոսքե՞ր էր ասում, նորից դրական պատասխան տվեցի: Հետո պատմեց՝ պետք է սուրճ խմեինք, որ առաջ գնայինք, Գոռն ասաց՝ ամբողջ գիշեր մտածել եմ, թե մամայիս ոնց եմ հրաժեշտ տալու»:

Տիկին Ալիսան Գոռի նկարներից մեկի պատմությունն է փոխանցում: «Ապրիլ յանից վերադարձել էր տուն, մի օր տեսա, որ ոտքը դրել է կտավի վրա ու նկարում է: Հարցրեցի՝ ի՞նչ ես նկարում, «մա՛մ, ոտնահետքս եմ նկարում»: Մի տեսակ սիրտս կծկվեց: Հետո այդ նկարի վրա արյան հետքեր հայտնվեցին: Հարցրեցի՝ քո ոտնահետքն ես, չէ՞, նկարել, բա ինչո՞ւ է արյուն կաթում: Այդ օրն ասաց, որ արյուն չի: Բայց զգում էր, որ տանջվում եմ այդ նկարի համար, ու ասաց՝ մա՛մ, իմ ոտնահետքն եմ թողնում: Իսկ հիմա ամեն օր ծնկում եմ այդ նկարի առաջ: Այնքան շատ նկարներ է նվիրել, ամենուր իր նկարները կան՝ Ռուսաստան, Հնդկաստան, Ֆրանսիա և այլուր: Ամենուր իրենից հետք է թողել»: Արժանի զինվոր ու ընկեր է եղել Գոռը: Զոհվելու օրը ընկերը Կովսականի բարձունքներից նրան մեջքի վրա պահած 10 ժամ ճանապարհ է ընկել, հոգնել ճանապարհին, դադար առել, բայց Գոռին չի «լքել»: Մայրիկը հանդիպել է այն տղայի հետ, ով որդու մարմինը չի թողել մարտի դաշտում:

«Ասաց՝ երբ նոյեմբերի 8-ի առավոտյան Գոռն ասաց՝ մամայիս մենակ չթողնեք, խոստացա՝ եթե հանկարծ նրան մի բան պատահի, կա՛մ պիտի Գոռին տանեմ, կա՛մ էլ նրա հետ զոհվեմ»: 2021 թ. փետրվարի 12-13-ին Երևանում՝ Նկարիչների միությունում, Գոռի նկարների ցուցահանդես կազմակերպվեց: «Ուսանողական տարիների իր ընկերուհին երազ է տեսնում, որ պետք է Գոռի նկարների ցուցահանդեսը կազմակերպի: Մոտ հարյուր նկար ներկայացվեց այդ երկու օրվա ընթացքում: Նախորդ տարի Վանաձորում կազմակերպեցինք: Իսկ այս տարի սեպտեմբերի 8-ին «Արյունոտ ոտնահետք» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Սպիտակի քաղաքային գրադարանում:

Գերագույն նպատակս է Գոռի նկարների գուցե թանգարանը կամ էլ ցուցասրահն ունենալ: Գյուղում չեմ կարող այդ նկարները պահել»: Երբ հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս կյանքը շարունակել որդու զոհվելուց հետո, տիկին Ալիսան միանգամից է արձագանքում՝ Գոռս: «Գոռս իմ տանն է, իր շունչը զգում եմ, խոսում եմ իր նկարների հետ: Շատ կապված ենք եղել իրար հետ, ամեն հարցում խորհրդակցել ենք: Հիմա էլ եմ իր հետ խորհրդակցում, գիտեմ, թե ինչ պետք է անեմ, երբեք չեմ մոլորվում: Փոքրիկ Գոռիկ ունեմ, սեպտեմբերի 28-ին երկու տարեկան կդառնա: Գիտեմ, որ հանդիպելու եմ իմ Գոռին, վստահ եմ, պիտի գտնեմ իրեն»:

Հ. Գ. - Գոռ Հակոբյանը Ապրիլ յան պատերազմից հետո պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ «Արաքսի պահապան» կրծքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Ջիլիզա գյուղում՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ