Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ


«Ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել». Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին «Բոգոլի» կոչվող բարձունքում․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք քույրերի կրտսեր եղբայրն է Վարդանը: Նրա մասին զրուցել ենք կնոջ՝ Աննայի հետ: «Ծնունդով ես էլ եմ Վարդենիսից, ինչպես և Վարդանը, բայց երկար ժամանակ էր, ինչ քաղաքում էինք բնակվում: Այնպես ստացվեց, որ ամռանը եկել էի պապիկիս տուն, իրենք էլ հարևաններ էին: Ծանոթացանք, սիրահարվեցինք, ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աննան:

Վարդանի և Աննայի ընտանիքում երեք աղջիկ է ծնվում: «Մեր մեծ աղջկա ծնունդից մի քանի տարի անց ծնվեցին մեր զույգ աղջիկները: Շատ էր հպարտանում նրանցով, ամեն տեղ ասում էր՝ զույգ աղջիկ եմ ունեցել: Նվիրված հայրիկ էր, չափից դուրս ուշադիր ու հոգատար ամուսին: Բարի ու կամեցող էր Վարդանը, անասելի աշխատասեր: Երբ ինչ-որ առիթի պիտի մասնակցեր, պարտադիր իր զինվորական հագուստն էր հագնում, այն շատ էր սիրում, հպարտանում էր իր ծառայությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:

Վարդանի ժամկետային զինծառայությունը 2005-2007 թթ. անցել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում: 2014 թ.-ին պայմանագրային զինծառայության է անցել ՀՀ ԶՈւ սահմանապահ զորքերում, ծառայել է Վարդենիսի տարածաշրջանի զորամասերում, Աննայի խոսքով՝ Արտանիշում, Կարճաղբյուրում, Զոդում: Վարդանը մասնակցել է Քառօրյա պատերազմին, ստացել է ենթասպայի կոչում, արժանացել է պատվոգրերի: «Նախքան ծառայության անցնելը, իրեն ասում էի՝ արի տեղափոխվենք Երևան, այնտեղ գործ գտնելն ավելի հեշտ կլինի, բայց չէր համաձայնում՝ ես իմ գյուղն ու տունը չեմ թողնի: Այդպես էլ արեց, անցավ պայմանագրային զինծառայության, սկզբում 15 օրով դիրքեր էր բարձրանում: Երբ տեղափոխվեց Զոդ, արդեն ամեն երեկո վերադառնում էր տուն: Մի տեսակ ավելի հանգիստ էինք, որ տանն է գիշերում: Նա զորամասի հրետանային դիվիզիոնի տեխնիկն էր»:

Տեղափոխվում ենք պատերազմի օրեր: «Վարդանը մեկ ամսով գնացել էր դասերի՝ Արմավիր, վերադառնալուց հետո պետք է սերժանտի կոչում ստանար: Սեպտեմբերի 26-ի ժամը 11-12-ի կողմերը տղաներին հետ բերեցին Վարդենիս, բայց դեռ պատերազմի մասին խոսք չկար: Այդ գիշերը տանը քնեց, առավոտյան արդեն լսեցինք, որ Վարդենիսում խառը վիճակ է: Իրեն չէին կանչել, բայց գնաց՝ իմ վաշտը հիմա զորամասում է, ես ո՞նց չգնամ: Իհարկե, համոզում էինք իրեն, որ չգնա՝ դու մի ամիս տանը չես եղել, գոնե թող կանչեն, հետո գնա: Չհամաձայնեց՝ ես ազգի դավաճան չեմ: Շորերը հագավ ու գնաց, մեզ չլսեց, անգամ մեծ աղջկաս մնալու խնդրանքը մերժեց: Ինձ էլ ասաց՝ երեխեքին վերցրու ու գնա Երևան՝ ձերոնց տուն: Իրենից խոստում պահանջեցի՝ ամեն երկու ժամը մեկ պիտի զանգես, թեկուզ մեկ րոպե ձայնդ լսեմ, որ իմանանք՝ քո հետ ամեն ինչ նորմալ է: Երդվեց զանգել: Մի քանի օր քաղաքում էինք, հոկտեմբերի 1-ին արթնացա, սկեսուրիս ասացի՝ մա՛մ, սիրտս այնքան վատ է, արի գնանք գյուղ, բայց Վարդանին չասենք: Սկեսուրս էլ պատմեց՝ վատ երազ եմ տեսել:

Հասցրեցինք Վարդանի հետ խոսել, այդ ժամանակ Զոդում էր, մի երկու րոպե զրույցից հետո խոսքի մեջ ասաց՝ մեզ տարան վերև: Հարս ու սկեսուր մեր երեխաների հետ ճանապարհ ընկանք տուն: Տրանսպորտի մեջ էինք, նորից Վարդանը զանգեց, իրեն խաբել չէի կարող, ասացի, որ վերադառնում ենք տուն: Բարկացավ՝ լավ, գոնե գնացեք քրոջս տուն: Այդ օրը նաև մեր աղջիկների հետ խոսեց»: Նույն օրը երեկոյան Վարդանը նորից զանգում է Աննային՝ երկնքում ինչ-որ բան է երևում, ուղղությունը Վարդենիսի կողմն է, տանից դուրս չգաք: «Գիշերն անօդաչուն հարվածեց մի վայրի, որը մեզ մոտ չէր, բայց կրակը, բոցը տեսնում էինք: Առավոտյան զանգեց՝ հո չե՞ք վախեցել: Խոսեցինք, անջատեց, ժամը 8-ին զանգեց՝ երեխեքն արթո՞ւն ես, ասացի չէ, արթնացնե՞մ: «Չէ, ժամը 11-ի կողմերը կզանգեմ»: Ժամը 11-ը մեզ համար չեկավ: Այնքան եմ փոշմանել, որ աղջիկներիս քնից չհանեցի: Երբ իր խոստացած ժամին չզանգեց, սկսեցի անհանգստանալ: Մի քանի ժամ հետո զանգեցի իր հրամանատարին, մի քանի անգամ անջատեց, այլ համարով զանգեցի, ձայնս լսեց ու անջատեց:

Այնքան մարդիկ էին ինձ զանգում, անգամ զարմանում էի, իսկ տալս հանգստացնում էր՝ մարդիկ անհանգստանում են: Կարողացա իր հրամանատարի հետ կապվել, ասաց, որ Վարդանը հացի է գնացել: Բայց լարված էի, չէի հանգստանում»: Րոպեներ անց Աննային ասում են, որ ամուսինը ծանր վիրավորվել է, Աննայի՝ հարազատներին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան են մնում, ինչը նրա սրտում այլ կասկած է ծնում: Աննան հասնում է տուն և մեքենայից ոտքը դուրս դնելուց անմիջապես հասկանում է՝ Վարդանն էլ չկա… Աննան չի կարողանում ամուսնուն վերջին հրաժեշտը տալ, նրա դեմքը տեսնել, բայց գիտի, որ նա է եղել, ստացած վնասվածքը նրա մարմինն անասելի վնասած է եղել: Հետո Աննային հասնում են ամուսնու հեռախոսը, ժամացույցը, ամուսնական մատանին: «Կասկածներ ունեի, որ գուցե Վարդանը չէր, միգուցե դա նաև իմ հույսն էր, որ նա ողջ է: Բայց հրամանատարն ու զինակից ընկերներն իմ կասկածները փարատեցին»:

Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ Քարվաճառի սահմանային Եղեգնուտ գյուղի հարակից «Բոգոլի» կոչվող բարձունքում՝ հակառակորդի դեմ մղվող հրետանային անհավասար մարտում՝ հրանոթի կրակակետի հենց դիմաց՝ արկի պայթյունից: Վարդանի ֆիզիկական բացակայության օրերին, որոնք Աննային դարեր են թվում, նա սփոփանք է գտնում իր երեխաների մեջ, հոգին բուժում է կիրակնօրյա պատարագներին մասնակցելով, չնայած կար ժամանակ, երբ «նեղացել» էր Աստծուց: Իսկ ո՞ր մեկս հարց չէր տալիս Աստծուն՝ ինչո՞ւ այսպես ստացվեց: «Վարդանը երազներով ինձ ասում է՝ ինչ անեմ կամ ինչն եմ սխալ անում, ինձ ուղղություն է տալիս: Օրինակ՝ գումար կար հավաքված, մտածում էի, որ դա պետք է ինչ-որ նպատակի ծառայի: Որոշեցի բնակարան գնել Երևանում, մեծ աղջիկս շատ լավ է սովորում, հրաշալի ընդունակություններ ունի, մտածեցի՝ երբ տեղափոխվի Երևան սովորելու, թող սեփական տանը ապրի, որևէ մեկին նեղություն չտա: Երազիս եկավ Վարդանը, ասաց՝ ինչ որոշել ես անել, արա՛, ճիշտ ես մտածել, մեր զույգ աղջիկներից մեկը՝ Միլենան, տան կարիք է ունենալու: Այդ բնակարանի հարցն այնքան հեշտությամբ ստացվեց, գնեցինք, և երբ աղջիկս չափահաս դառնա, տունն իրեն կնվիրեմ»:

Վարդանի ընտանիքում տան անդամներն իրար ուժ են տալիս կյանքը շարունակելու: «Հիմա մեր ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս: Ես խոստացել եմ, որ Վարդանի ծնողներին միայնակ չեմ թողնելու: Երբ տուն եմ մտնում, ինձ ասում են՝ «Վա՛րդ ջան, եկա՞ր»: Ինձ Վարդանի անունով են դիմում, ինձ հիմա և՛ Վարդանի տեղն են սիրում, և՛ որպես նրա կես: Այդ սերն ու հարգանքն ուրանալ չեմ կարող: Դա ամենակարևորն է, ամենաարժեքավորը: Հիմա ամեն ինչ անում եմ, որ իմ երեխաներն անհոգ ապրեն, ոչ մի բանից հետ չմնան: Վատառողջ էի, ինձ լավ չէի զգում, ասում էին, որ նյարդերից է: Վարդանը հայտնվեց երազիս՝ քեզ պառկած չտեսնեմ, իմ երեխեքի հույսը դու ես: Ես երեք ամիս է, ինչ դեղ չեմ խմում, անգամ հարազատներս են զարմանում: Կարծես Վարդանը գար ու ինձ ուժ տար:

Հիմա էլ չի գալիս երազներիս, խնդրում եմ, աղաչում, որ գա, մի բան ասի, բայց էլ չի գալիս: Երևի դեռ ասելիք չունի: Երբ ունենա, նորից կգա երազիս: Աշխատում եմ չլացել երեխաների մոտ, մեր ծնողների, ընտանիքի անդամների մոտ: Իմ արցունքներից բոլորը նեղվում են, ասում են՝ մեր հույսն ու հավատը դու ես, մի՛ թուլացիր:Արմավիրում արված մի ձայնագրություն կա, որի մեջ իր ձայնն էլ է լսվում: Ուղարկեց ինձ, ասաց՝ տե՛ս, թե մեր դասերն ինչպես են անցնում: Ամեն գիշեր, երբ տան բոլոր անդամները քնում են, միացնում եմ ձայնագրությունը, վերհիշում իր ձայնը ու քնում եմ, առավոտյան արթնանում եմ: Ներսումս ինչ-որ կիսատ բան է մնացել, ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել՝ ո՛չ երեխան, ո՛չ մեկ ուրիշը: Ուղղակի երեխաներն ուժ են տալիս, որ ապրեմ»:

Հ. Գ. - Վարդան Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին