Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան


«Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շիրակը մեր սպասված որդին էր, տարիքով փոքր էր երկու աղջիկներիցս: Յոթ տարով փոքր է կրտսեր քույրիկից: Կարելի է ասել, որ ինձանից շատ աղջիկս է նրան պահել: Հիմա էլ հաճախ ասում է՝ մա՛մ, ինձ թվում է, որ Շիրակն իմ երեխան է եղել, ոչ թե քոնը: Շատ հանգիստ էր բնավորությամբ, լուռ ու ինքնամփոփ: Չէր սիրում խոսել իր ձեռքբերումների մասին: Իրեն ասում էի՝ հաղթել ես մրցաշարում, բայց ոչինչ չես ասում այդ մասին: Արձագանքում էր՝ մա՛մ, ինձ համար եմ հաղթել, ոչ թե հարևանների կամ մեկ ուրիշի: Դրանք իմ ձեռքբերումներն են»,-«Փաստի հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Շիրակի մայրիկը:

Իսկ Շիրակի ձեռքբերումներն ու հաջողություններն իրոք շատ են: Թե՛ զրույցի ողջ ընթացքում, թե՛ նյութը պատրաստելիս ցավին զուգահեռ ափսոսանքի անասելի զգացում էր պատել ինձ՝ ինչպիսի մարդկանց ու քաղաքացիների է կորցրել Հայաստանը: Մանկավարժի ընտանիքում ծնված Շիրակը գերազանցությամբ ավարտել է Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցը։ «Բոլոր առարկաները գերազանց սովորում էր, չկար մի առարկա, որի մասին ասեր, թե չի սիրում: Անընդհատ ուսումնասիրում էր ռազմի պատմությունը: Փոքր տարիքից ստեղծագործում էր, հաճախել է շախմատի դպրոց, հաղթել է մրցաշարերում: Հաճախել է ֆուտբոլի, Վրաստանում և Հայաստանում մասնակցել բազմաթիվ մրցումների»,-նշում է զրուցակիցս:

Դպրոցն ավարտելուց հետո Շիրակը 2016 թ.-ին անվճար հիմունքներով ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետը՝ ստանալով տարկետման իրավունք։ Ուսանողական տարիներին հասարակական և գիտական մեծ աշխատանք է ծավալել՝ մասնակցելով բազում, այդ թվում՝ միջազգային գիտաժողովների: Եղել է ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական խորհրդի, «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախագահը, բուհական բանավեճի ակումբի անդամ, հանդես էր գալիս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմում՝ որպես ավագ, որն իր առաջարկով կրում էր «Believers» անվանումը։ Շիրակը գերազանց առաջադիմությամբ ավարտել է նաև բուհը, մայրիկի խոսքով՝ պատմության քննությունից նրա վաստակած 20 միավորի մասին մինչև հիմա բոլորն են նշում: «Միշտ ասում էր՝ մա՛մ, ժամանակը կարճ է, ինչո՞ւ երկար չէ: Արձագանքում էի՝ Շիրա՛կ ջան, 24 ժամը քեզ չի՞ հերիքում: «Չէ, մա՛մ, 24 ժամն ինձ չի հերիքում»: Մեր զրույցները նաև հայրենիքի մասին էին, ասում էր՝ մի թիզ հայրենիք ունենք, բայց ուզում եմ ծովից ծով լինի»:

Շիրակն իր գիտական աշխատանքների շնորհիվ դեռ ուսանողական տարիներից դարձել էր Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի անդամ։ «Երբ դեպքը պատահեց և գրեցինք, որ գտել ենք Շիրակին, ասոցիացիայից մեզ արձագանքեցին, որ նա իրենց ամենաերիտասարդ անդամն է եղել: Այդ մասին չգիտեինք: Շիրակս կազմակերպում էր միջբուհական մրցումներ, գիտական բանավեճեր, վստահ էր, որ գիտական բանավեճում կարող է ծնվել բացարձակ ճշմարտությունը։ Դպրոցական տարիքից նաև Երիտասարդ կամավորականների ընդհանուր միության անդամ էր»: Շիրակը նաև օտար լեզուների հանդեպ անտարբեր լինել չէր կարող: Բացի մայրենիից, տիրապետում էր ռուսերենին, ֆրանսերենին և անգլերենին: Բարձր առաջադիմությամբ ավարտելով ուսումը, Շիրակը հանձնում է մագիստրատուրայի ընդունելության քննություններ մի քանի միջազգային համալսարաններում, ավելի քան 15 բուհից հրավեր ստանում, բայց ընտրում է Չեխիայի Կարլովի անվան համալսարանը: Նա դիվանագիտություն պետք է ուսումնասիրեր։

«Ասում էի՝ Շիրա՛կ ջան, ախր հեռու է, ո՞նց ես գնալու: Պատասխանում էր՝ մա՛մ, բոլոր անվանի մարդիկ այդ բուհն են ավարտել, այնքան սիրուն տեղ է, այդպես էր ինձ համոզում: Շիրակս նաև բազմաթիվ գիտաժողովների է մասնակցել, վերջինը պիտի լիներ Ղրիմում, սակայն համավարակը խանգարեց, և մեկնել չկարողացավ: Իր գիտական բոլոր նյութերը տպագրված են»: Շիրակի՝ ուսման մեջ ունեցած հաջողությունները նաև արտաքին գործերի նախարարությունից ընտանիքին փոխանցված հետևյալ գրությունն է փաստում. «Շիրակը 200 ուսանողից միակն էր, որն ընդունվեց Կարլովի անվան համալսարան՝ հնարավոր 147 հարցից պատասխանելով 143-ին և հիացնելով չեխ մասնագետներին»: Այս մասին գրել է քննական հանձնաժողովի նախագահը: Քննական հանձնաժողովի առաջարկով և ԱԳՆ միջնորդությամբ, փայլուն հարցազրույցի և օտար լեզուներին տիրապետելու հմտության շնորհիվ, նա հնարավորություն է ստանում մշտական աշխատանքի անցնել Չեխիայի, Ռուսաստանի, Իրանի, Շվեդիայի, Անգլիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի դեսպանատներում, սակայն որոշում է՝ զինվորական ծառայությունը, հետո ուսումը Չեխիայում: Շիրակը ծառայության է մեկնել 2020 թ. հուլիսի 29-ին՝ հայրիկի ծննդյան օրը:

Կարանտինն անցկացրել է Մարտունի 2-ում, հետո տեղափոխվել Ջրական՝ «Առանձիններ» գումարտակ: Եղել է հրետանավոր։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Երկու շաբաթվա ընթացքում տիրապետել է զենքին, երբ հրամանատարն իր «Խաչը» բերեց, ասաց՝ զարմացել էինք, որ այդքան կարճ ժամկետում լիովին տիրապետեց զենքին: Պետք է սերժանտական քննություն տար: Այդ կարճ ժամանակում նաև գերազանցության պատվոգիր է ստացել: Ազատ ժամանակ նաև ստեղծագործել է: Վերջին բանաստեղծությունը գրել է հոկտեմբերի 7-ին: Փոքր աղջկաս հետ խոսեց, ասել էր՝ Շահանե՛, այդ բանաստեղծությունը գրել եմ, եթե հանկարծ չգամ, երևի թե չգամ, մամայի ծննդյան օրն այն կնվիրես իրեն»: Պատերազմի հենց առաջին օրը թշնամին հարվածել է Շիրակի ծառայած զորամասին: «Սեպտեմբերի 29-ին ու հոկտեմբերի 3-ին ենք խոսել: Հոկտեմբերի 5-ի գիշերը խոսել է իմ ու հայրիկի հետ՝ Ջաբրայիլը հանձնել են, մեզ տանում են Հադրութ: Հոկտեմբերի 7-ին շատ երկար զրուցել է քույրիկի հետ՝ ես ծիծաղեմ, իմ ծիծաղը լսիր, դու էլ ծիծաղիր, ես էլ քո ծիծաղը լսեմ: Սկսել է պատգամներ տալ քույրիկին, թե ինչ պետք է անի, եթե ինքը չվերադառնա»:

Մայրիկի խոսքով, Շիրակը հատուկ հանձնարարությամբ մտնում է գրավված տարածք՝ դուրս բերելու մոռացված կոորդինատները, զինգրքույկները, քարտեզներն ու փաստաթղթերը, անվնաս վերադառնում է։ «Մի տեսանյութ կա, որտեղ Շիրակը հրամանատարների հետ քարտեզ է գծում, մեկ այլ տեսանյութում առաջնագծի զինվորներն էին, տղաս խրամատում կանգնած էր՝ նիհարած ու փոքրացած, բայց իր հասակը 1,82 էր: Նորից Շիրակին ուղարկում են հատուկ հանձնարարության: Երբ լեյտենանտը եկել էր մեր տուն, պատմեց՝ 85 զինվորի մոտ խոստացել էի, որ երբ իջնենք դիրքերից, իրեն լեյտենանտի կոչում եմ տալու:

Հոկտեմբերի 9-ին «Առանձիններին» հատուկ հրամանով ուղարկում են Արա լեռ, որ շրջափակումից դուրս բերեն ծառայակից ընկերներին։ Տղաները խմբերի են բաժանվում: Շիրակն առաջնորդում էր իրեն վստահված խումբը, քանի որ մնացել էին առանց հրամանատարի»: Տղաները ծուղակում են հայտնվել, թշնամին ֆիքսել է Շիրակին, նա զոհվել է հրազենի դիպուկ կրակոցից, ըստ մահվան վկայականի, հոկտեմբերի 10-ին, սակայն ընտանիքին լուրեր են հասնում, որ Շիրակին տեսել են նաև հոկտեմբերի 10-ից հետո: 2021 թ.-ի հունվարի 11-ին Շիրակը տուն է «վերադառնում»: «Մեկ այլ դժոխք էր, երբ ամեն անգամ գնում էի դիահերձարաններ ու մտածում՝ այս անգամ թող տղաս լինի... Որպեսզի Շիրակս կարմիր թելի նման մնա ամբողջ աշխարհում, որոշեցինք մեր տան բակում եկեղեցի կառուցել, շուտով կվերջացնենք նաև հարակից այգու բարեկարգումը: Ամեն ինչ անում ենք իր համար, այնքան հայրենասեր էր Շիրակս: Շատ էր համբուրում ու գրկում ինձ, ասում էր՝ հետո կհիշես ու կուզես, մա՛մ, կփոշմանես, որ հիմա մեկ-մեկ չես թողնում քեզ համբուրեմ»:

Հ. Գ.- Շիրակ Գասպարյանը Արցախի նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Աչաջուր գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամենալուսավոր լսարանը կրում է Շիրակի անունը, իսկ հումանիտար ֆակուլտետի լավագույն ուսանողին համալսարանը տրամադրում է Շիրակ Գասպարյանի անվան կրթաթոշակ: Համալսարանի նախաձեռնությամբ տպագրվել է նրա «Ցիրուցան իղձեր» բանաստեղծությունների ժողովածուն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել