Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում


Պատասխանը, վաղ թե ուշ, դուք եք տալու. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին

TV

«2020 թվական նոյեմբեր, 44-օրյա պատերազմի ավարտ՝ ՀՀ իշխանությունը ազդարարում է, որ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից և քաղաքական առումով հարցն ուղարկում է Արցախում տեղակայված ռուսական առաքելության տիրույթ»: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ապա հավելեց. «2021 թվական մայիս, հայտարարվում է «խաղաղության դարաշրջանի» մասին, սակայն այն նոր ցավ ու տառապանք է բերում հայ ժողովրդին:

2022 թվականի ապրիլ, խորհրդարանում իշխող ուժի առաջնորդը հայտարարում է, որ պատրաստվում է Արցախի հարցով նշաձողն իջեցնել, իսկ զուգահեռ նրա որոշ թիմակիցներ սկսում են հայտարարել, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:

2022 թվականի հոկտեմբեր, Պրահա, իշխող ուժի ղեկավարը բաց հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրության մասին:

2022 թվականի դեկտեմբեր, Ադրբեջանը փակում է Հայաստանն Արցախին կապող միջանցքը, որով սկիզբ է դրվում Արցախի դեմ ագրեսիայի նախապատրաստմանը:

2023 թվականի ապրիլ, Ադրբեջանն օգտագործելով և որպես հիմք ներկայացնելով Հայաստանի իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, անցակետ է տեղակայում Հայաստանն Արցախին կապող միջանցքում:

2023 թվականի օգոստոս, Արցախում հումանիտար վիճակի խորացման և ծայրահեղ դրսևորումներ ստանալու ֆոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանրայնացնում է իր մտադրությունը՝ նախագահի պաշտոնից հրաժարական, իսկ ավելի կոնկրետ՝ փախուստի դիմելու մասին:

Շուրջ 2 շաբաթ Արցախում փորձում են նրան համոզել, որ ստեղծված իրավիճակում նրա քայլը չափազանց վտանգավոր է և դա պետք է թողնել հարաբերական կայուն ժամանակների, սակայն վերջինս պնդում է, որ իրավիճակը հարաբերական կայուն է և ենթադրաբար ցուցում ստանալով Նիկոլ Փաշինյանից, գնում է այդ քայլին:

Նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ հետո Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է ձեռնարկում Արցախի դեմ, որի պիկին ՀՀ իշխող ուժի առաջնորդն Ադրբեջանին հավաստիացնում է, որ Հայաստանը այս իրավիճակում չի ներքաշվի՝ բախտի ճակատագրին թողնելով արցախցիներին:

9-ամսա բլոկադայի ծանր պայմաններում, երբ նույնիսկ բանակի մատակարարումներն էին խափանվել, Ադրբեջանը պաշտպանության բանակը 10 անգամ գերազանցող ուժերով հարձակվում է և ծանր կորուստների գնով կոտրում դիմադրությունը՝ Ստեփանակերտի մատույցներում վերջնագիր ներկայացնելով Արցախի իշխանությանը:

Շրջափակված, ծանր կորուստներ և որևէ աջակցություն չունեցող Արցախն ընկնում է՝ ՌԴ-ն չի կանխում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, իսկ ՀՀ իշխանությունն իր հայտարարություններով, գործողություններով հավաստիացնում, որ Արցախի հարցին որևէ ձևով միջամտելու նպատակ չունի, որովհետև իր համար Արցախն Ադրբեջան է և վերջ:

Անկախ այն հանգամանքից, թե այս ամբիոնից ինչ ծանրության մեղադրանքներ կհնչեն, ով իր կաշին ու իշխանությունը փրկելու համար մեր ժողովրդի նկատմամբ էլ ինչ թշնամության կգնա, մեկ է՝ պատմությունն իրականությունն արձանագրեց, որի պատասխանը վաղ թե ուշ դուք եք տալու:

Դուք եք փակել Արցախի հաղթական էջը և ձեր քաղաքական մանյովրներն ու սարսափելի կեցվածքը ձեզ որևէ ձև չեն օգնելու»:

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին