Երևան, 12.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին


491 կողմ, 9 դեմ. Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հինգշաբթի Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձեւ, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաև վերանայել համագործակցության զարգացումը և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:

Բանաձեւին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։ Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ «Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար»:

Պատգամավորները կոչ են անում «արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը անկեղծ պատրաստակամություն չի ցուցաբերել հարգելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Հակառակ դեպքում, պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։

Եվրախորհրդարանը անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն «նվազեցնի կախվածությունը Ադրբեջանի գազից», իսկ Բաքվի և Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում «իսպառ դադարեցնի նավթի և գազի ներմուծումը» Ադրբեջանից։

Պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին «աշխատել ապահովելու միջազգային երաշխիքներ այն հայերի անվտանգությունն ապահովելու համար, որոնք դեռեւս շարունակում են ապրել ԼՂ-ում, ինչպես նաև վերականգնել հումանիտար ամբողջական մուտքը տարածաշրջան», և էապես ավելացնել մարդասիրական օգնությունը։

Եվրախորհրդարանը «հիասթափություն է հայտնում» Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի առաջին առաքելության աշխատանքի կազմակերպման կապակցությամբ և կոչ է անում «Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն հաստատել ՄԱԿ-ի հովանու ներքո»։

Փաստաթղթում պատգամավորները քննադատում են Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ անտեսելու Եվրախորհրդարանի նախազգուշացումը «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի բացասական զարգացման մասին», ինչպես նաև այն փաստի համար, որ «նրանց գործողությունները դեռևս չեն հանգեցրել է որեւէ դրական արդյունքի»։ Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհապաղ վերանայել ԵՄ դիվանագիտական ​​և անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

«Եվրախորհրդարանը հիշեցնում է Ադրբեջանին, որ ինքը կրում է ամբողջ պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և բարեկեցության համար, խնդրում է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և համապատասխան միջազգային կոնվենցիաների, միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների սկզբունքների… Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է բանաձևում։

Պատգամավորները նաև կոչ են արել Բաքվին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղից ձերբակալված բոլոր հայերին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին։

Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցըԳ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՎստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Խորհուրդ կտամ բոլոր մոլորյալներին` լսել Բագրատ սրբազանի խոսքըՈւկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՖուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըԴայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Քաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ) Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին