Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան


ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ոչ թե խաղաղություն է պետք, այլ կոնֆլիկտի նոր օջախ՝ նոր տարածաշրջանային մասնակիցների ներգրավմամբ․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net-ը գրում է, թե հիմա պարզ է, որ իսպանական Գրանադայում նախատեսվում էր Երևանի հանդիսավոր կապիտուլ յացիան Եվրամիության հովանու ներքո, որի արդյունքում եվրոպական առաջնորդները կվերցնեին Հարավային Կովկասում «խաղաղության կարգավորման» բոլոր դափնիներն առանց Թուրքիայի և, բնականաբար, Ռուսաստանի մասնակցության։ Բայց Իլհամ Ալիևի դեմարշի արդյունքում, որը հրաժարվեց մասնակցել այդ միջոցառմանը Էրդողանի մասնակցության արգելքից հետո, ամբողջ պատրաստված ներկայացումը ձախողվեց։ Արդյունքում Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրախորհրդի ղեկավարները ստիպված եղան բավարարվել միայն Նիկոլ Փաշինյանով, բայց դրա էֆեկտը հակառակ ստացվեց։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար քայլեր ձեռնարկելու մասնակիցների հույսերը փլուզվեցին:

Արդյունքում Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը հայտարարություն են ստորագրել գրեթե միակողմանի, առանց Ադրբեջանի մասնակցության։ Այն հաստատել է նախորդ տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման պայմանավորվածությունների արդյունքները և դրան հաջորդած հայտարարությունները, որոնք Բաքվի համար բացել էին Արցախում «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու դարպասները։ Այսինքն, հաստատվել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու՝ արդեն կատարված փաստը, և հետաքրքիր է, որ առաջարկվել է որպես սահմանների վերջնական սահմանազատման հիմք օգտագործել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզները։ Բայց այդ ամենում ամենաուշագրավը Թուրքիայի հետ սահմանի անհապաղ բացման կոչն է: Ի՞նչ է դա նշանակում: Ամբողջ հարցն այն է, որ թուրքերի հետ սահմանների ամբողջական բացմամբ Հայաստանում ՌԴ ԶՈւ Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի, ինչպես նաև ռուս սահմանապահների առկայությունը ամբողջությամբ իմաստազրկվում է:

Նման քայլը նշանավորում է տարածաշրջանում Մոսկվայի ռազմաքաղաքական ներկայության ավարտ։ Միակ խնդիրն այն է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան ոչ միայն ներկա չեն եղել այդ ամենին, այլ նաև չեն ստորագրել այդ ծավալուն տեքստը։ Թեև ԵՄ առաջնորդներն ուղղակիորեն էին հրավիրել Ալիևին և Էրդողանին և ստիպել Փաշինյանին 86600 քկմ տարածք «տրամադրել» Բաքվին, այսինքն՝ նաև անկլավները տալ: Ավելին, տարածքների փոխանակման մասին խոսք չկա, ինչպես նախկինում վստահեցրել էր Փաշինյանը, քանի որ Արևմուտքը շտապում է արագ ազատվել ռուսական զորքերից՝ ՀՀ տարածքների նոր հանձնման միջոցով։ Ուստի, անկլավների հանձնումը անհրաժեշտ զիջում էր Բաքվին՝ հակառուսական կամուրջ ստեղծելու և Իրանի համար հյուսիսային ճակատ ստեղծելու հավատարմության դիմաց։ Եվ այստեղ ևս մեկ այլ խայծ կար Ալիևի համար, այն է՝ ողջ Զանգեզուրը գրավելու հրավերը և Թեհրանի հետ Իսլամական Հանրապետության տարածքով շրջանցիկ ճանապարհ կառուցելու պայմանավորվածությունից հրաժարվելը։

Վաշինգտոնում, Բրյուսելում, Փարիզում և Բեռլինում լիովին հույս ունեին, որ ադրբեջանցիները կուլ կտան խայծը և կենթարկվեն սադրանքին, բայց ինչոր բան այնպես չստացվեց, քանի որ Անկարայի համար ձեռնտու չէ տարածաշրջանային պատերազմ սկսելը, իսկ Բաքուն կատաղած է ֆրանսիական իշխանությունների դեմարշներից, որոնք այժմ զինում են հայերին: Այսինքն, ակնհայտ է, որ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ոչ թե խաղաղություն է պետք, այլ կոնֆլիկտի նոր օջախ՝ նոր տարածաշրջանային մասնակիցների ներգրավմամբ: Եվ, ինչպես և ենթադրվում էր, իսպանական Գրանադայում ոչ մի հակաադրբեջանական ճակատ էլ չառաջացավ, և դա նախատեսված էլ չէր։ Ավելին, նույն նախանձախնդիր «հայերի պաշտպան» Էմանուել Մակրոնն իր ելույթի ժամանակ շտապեց անմիջապես հայտարարել, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն լինի։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, երբ հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, զանգահարեց Ադրբեջանի նախագահին և անմիջապես գովաբանեց նրան ՄԱԿ-ի մշտական համակարգող առաքելության Ստեփանակերտ այցը կազմակերպելու համար՝ դա գնահատելով որպես դրական քայլ։ Այսինքն, Բեռլինը չի ցանկանում, որ Բաքուն հեռանա Եվրամիությունից։ Եվ, կարծես թե, այս ուղղությամբ խաղը կշարունակվի, քանի որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, համաձայնել է հոկտեմբերի վերջին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ Շառլ Միշելի մասնակցությամբ՝ որպես միջնորդ և մոդերատոր։ Այսինքն, ինչպես տեսնում ենք, Արևմուտքի հովանու ներքո խաղաղության համաձայնագրի հաղթական կնքում տեղի չի ունեցել, և ռուսական զորքերի անհապաղ դուրս բերումը ձգձգվել է անորոշ ժամանակով, ինչը Մոսկվային տալիս է սկիզբ և հնարավորություն վերախմբավորվելու և նոր քայլեր ձեռնարկելու։

Իսպանական Գրանադայում կայացած այդ ձախողված գագաթաժողովում ակնհայտորեն դրսևորվեց նաև Նիկոլ Փաշինյանի հետագա անկումային քաղաքական էվոլ յուցիան, քանի որ մեկ գիշերվա ընթացքում, Անդրկովկասում «հավերժական խաղաղություն» հաստատելու առանցքային դեմքի փոխարեն, նա հայտնվեց գագաթաժողովի հատակին՝ խեղդվող Վլադիմիր Զելենսկու և վաղուց փտած Սվետլանա Տիխանովսկայայի հետ միասին: Այսպիսով, տրամաբանական ընթացքը Փաշինյանին տանում է պատմության աղբանոց։ Ուկրաինացի խամաճիկի հետ գրկախառնվելու ժամանակ Հայաստանի վարչապետը նույնիսկ չշփոթվեց այն փաստից, որ Կիևը պարբերաբար զենք և զինամթերք է մատակարարել Բաքվին 2020 թվականի պատերազմի ժամանակ, առաջինն է շնորհավորել Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ։

Ճիշտ է, քաղաքականապես վերջնականապես մեռնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը դեռ փորձում է հասնել իր գերխնդրին, այն է՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը բացառելում։ Այս ամենով նա ստորագրում է ներկայիս հայկական պետականության մահվան դատավճիռը, քանի որ, ի վերջո, Իրանը չի սպասի, որ այդ հանրապետությունը դառնա Պենտագոնի և ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, և արդեն տարբերակներ է փնտրում Մոսկվայի և Անկարայի հետ բանակցությունների միջոցով լուծելու խնդիրը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՎստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Խորհուրդ կտամ բոլոր մոլորյալներին` լսել Բագրատ սրբազանի խոսքըՈւկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՖուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըԴայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Քաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ) Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հայտնի է՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում, որ համարի ներքո ելույթ կունենաս Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առաջնեկին (լուսանկարներ) Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը