Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Քաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ» Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ» «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»


Ձկնորսների հագուստը՝ նորաձևության հավաքածուներում. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հողմապաշտպան թիկնոցը («վետրովկա») բարակ, հողմակայուն նյութից պատրաստված վերնազգեստ է, որը ոչ միայն պահպանում է մարմնի ջերմությունը, այլ նաև թույլ է տալիս մարմնին շնչել: Զգեստապահարանի այդ տարրը միշտ չէ, որ այնպիսին է եղել, ինչպիսին հիմա մենք տեսնում ենք: Հողմապաշտպան թիկնոցի պատմությունը սկսվել է 19-րդ դարի սկզբին։ Այն ժամանակ ծովագնացությունն ու ձկնորսությունը շատ զարգացած էին, սուր էր դրված նավաստիների առողջության պահպանման հարցը։ Ծովի սառը ալիքների ու քամու պատճառով խոնավ էր և ցուրտ, մարդիկ չէին կարողանում երկար ժամանակ մնալ նավի տախտակամածին ու աշխատել: Առագաստից անջրանցիկ բաճկոն ստեղծելու գաղափարը պատկանում է նավերի դերձակներին:

Ցավոք, հողմապաշտպան թիկնոցի առաջին ստեղծողի անունը և ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Ինչևէ, մարդիկ առագաստի մնացորդներից կարել են լայն թիկնոց, որն ուներ առաձգական ժապավեններ թևերին ու գոտկատեղին, կողային գրպաններ և գլխանոց: Կտորը ներծծում էին խեժով և «ծխեցնում» կրակի վրա, ուստի այն դառնում էր շատ դիմացկուն, հողմակայուն և անջրանցիկ, բայց ձեռք էր բերում մի նշանակալի թերություն. այն ծանր էր, բացի դա, մաշկը չէր շնչում, իսկ էսթետիկ գեղեցկության մասին ընդհանրապես խոսք չկար։ Որոշ ժամանակ անց նման բաճկոններ պատրաստելու գաղափար է ի հայտ եկել նաև ցամաքում, բայց դրանց ուղղակի նպատակը, այն է՝ քամուց պաշտպանությունը, անցել է երկրորդ պլան, իսկ առաջին պլանում հայտնվել է գեղեցկությունը։ Հողմապաշտպան թիկնոց սկսել են կարել շատ նուրբ, բայց, միևնույն ժամանակ, թանկարժեք նյութից՝ մետաքսից։

Դրանք արագ են ժողովրդականություն ձեռք բերել Փարիզի հարուստ խավերի շրջանում: Բայց 1929 թվականին Եվրոպայում սկսվել է ճգնաժամ, թանկարժեք գործվածքներն այլևս հասանելի չէին, և դրանցից հագուստ կարելը չափազանց անշահավետ էր դարձել։ Այնուհետև, 1930 թվականին հանրահայտ Կոկո Շանելն է նորաձևության մեջ ներմուծել ժիլետներ, «ծովային» ծալքավոր տաբատներ և, իհարկե, հողմապաշտպան թիկնոցներ, որոնք շատ էին հիշեցնում նավաստիների կրածները, բայց միայն կտրվածքով և ոճով։ Շուտով Ֆրանսիայի փողոցներում հայտնվել են սպիտակ հողմապաշտպաններով կանայք։ Ճգնաժամից հետո զգալի թռիչք է նկատվել այդ թիկնոցների պատմության մեջ: Դա պայմանավորված էր նրանով, որ եվրոպացիներին առաջին անգամ թույլատրվել էր տարեկան վճարովի արձակուրդ՝ ութ օր, որը նրանք փորձում էին անցկացնել ծովի ափին կամ ակտիվ հանգստանալով։

Միաժամանակ սկսել են բացվել զբոսաշրջության, ձկնորսության և հանգստի զգալի թվով խանութներ։ Հողմապաշտպանը դարձել է հանրաճանաչ ապրանք: Դրանք սկսել են կարել պարաշյուտի մետաքսից։ Նյութը շատերի ճաշակով էր, և ամենակարևորը, այն շատ դիմացկուն էր և թեթև, վառ գույները եռանդ էին հաղորդում հանգստացողների զգեստապահարանին, իսկ հանգստի որոշ ձևերի համար, օրինակ՝ ժայռամագլցման, այն կենսական նշանակություն ուներ: Ժամանակակից տեսքով հողմապաշտպան թիկնոցը հայտնվել է միայն 1965 թվականին, և այն ստեղծվել է դիզայներ ԼեոնԿլոդ Դյուամելի կողմից։ Դա սենսացիա էր դարձել այն պատճառով, որ կշռում էր ընդամենը 40 գրամ, ինչը, օրինակ՝ կարևոր դեր էր խաղում մարզիկների համար։ Մեկ այլ դիզայներ՝ Ջեֆ Հոլիսթերը, Nike-ի համար է մշակել հողմապաշտպան, որը մարզիկները առաջին անգամ կրել են 1980 թվականի Օլիմպիական խաղերից առաջ՝ որակավորման մրցավազքերի ժամանակ: Մեր օրերում հողմապաշտպան թիկնոցները պատրաստվում են տարբեր նյութերից, գույների լայն տեսականիով, սակայն ոճը գրեթե անփոփոխ է:

Այժմ ամենատարածված գործվածքներն են պոլիէսթերը, նեյլոնը, բամբակը և թավիշը: Նշենք, որ վերջին երկուսը պաշտպանում են քամուց ու ցրտից, բայց ոչ անձրևից։ Զգեստապահարանի այդ տարրի ֆունկցիոնալությունը նույնպես մեծացել է։ Այժմ դրանք ունեն կլիմայի կառավարման ֆունկցիա, ներկառուցված ականջակալներ, լապտերներ, ներկառուցված արևային մարտկոցով աշխատող բջջային հեռախոսների լիցքավորիչներ և այլն։ Համապատասխանաբար, գների շրջանակը ևս բավականին լայն է՝ սկսած շատ բյուջետային տարբերակներից մինչև շքեղ դիզայներական թիկնոցներ, քանի որ գրեթե յուրաքանչյուր իրեն հարգող նորաձևության դիզայներ այն ներառում է իր հավաքածուի մեջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն