Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց


«Արթուրն ասում էր՝ չթողնես քեզ խղճան, պետք է սառը դատես. այո, ես ուժեղ եմ, ես սպայի կին եմ». փոխգնդապետ Արթուր Հովսեփյանն անմահացել է Մատաղիսում հոկտեմբերի 13-ին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լիարժեք նվիրվող անձ էր՝ լիներ ընտանիք, աշխատանք, թե ընկերություն: Իր անձը մի կողմ կդներ, էգոիզմ չկար իր մեջ: Եթե ինչ-որ աշխատանք էր կատարում, պետք է ամեն ինչ իդեալական լիներ: Որպես զավակ, ամուսին և հայր՝ ամեն ինչ պետք է կատարյալ աներ: Բարի ու լուսավոր մարդ էր, խաղաղության աղավնին էր, քանի որ թույլ չէր տալիս, որ իրենց մեծ գերդաստանում որևէ մեկը մյուսից նեղացած մնա, չէր ընդունում, որ ընտանիքում մեկը մյուսից կարող է նեղանալ: Միշտ հաշտեցնում էր բոլորին, կանխում բոլոր հնարավոր վեճերը»:

Երբ խնդրում եմ Արթուրի կնոջը՝ Նառային, պատմել ամուսնու մասին, այս խոսքերն են հնչում, խոսքեր, որոնք պարուրված են սիրով, անսահման կարոտով ու հպարտությամբ: Արթուրը և Նառան Տավուշի մարզի Սևքար գյուղից են: «Ճանաչել ենք իրար, շփվել մոտ ութ տարի, այդ ընթացքում սովորում էի, նա ինձ համբերատար սպասում էր: Ավարտելուց հետո 2019 թ. մարտին ամուսնացանք, իսկ հետո ծնվեց մեր որդին»: Արթուր Հովսեփյանը գերազանցությամբ է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: «Միշտ սահմանում է ծառայել: Իր կուրսից միակն է եղել, որ ուսանողության տարիներին անլուծելի խնդիր է լուծել, իր մասին նաև գիրք կա հրատարակված: Քանի որ բացարձակ գերազանցիկ է եղել, իրեն նաև հնարավորություն են տվել ընտրելու ծառայության վայրը: Մերժել է Երևանում մնալու և պաշտոն ստանալու առաջարկը, Իջևանը, Տավուշը և սահմանն իրենն էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրի կինը:

Արթուրը զինվորական հայրիկի օրինակն է ունեցել աչքի առաջ: «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ սկեսրայրս տավուշյան սահմանն է պաշտպանել, իր կնոջն ու չորս երեխային: Երբ ձևավորվել է մեր բանակը, դարձել է զինվորական, հետո թոշակի անցել: Հայրիկի օրինակին հետևել է ամուսնուս ավագ եղբայրը, նույն ուղին ընտրել է նաև ամուսինս: Մեր ամուսնության տարիներին շատ էր հոգնում, Իջևանի հակատանկային զորամասը նոր էր ձևավորվել, նա հրամանատար էր նշանակվել: Իր աշխատանքը գերծանրաբեռնված էր, Տավուշյան մարտերին զորք էր ուղարկում, բնագծերին հետևում, մեր բալիկը նոր էր ծնվել: Իմ հարազատներն ասում էին՝ դա աշխատանք չի, թող այն, Արթուրը միայն ժպտում էր՝ այո, սա ինձ համար աշխատանք չէ, ծառայում եմ հայրենիքիս»: Սկսվում է 44-օրյա պատերազմը:

«Երբ սկսվեց պատերազմը, եկավ, մեզ հաջող արեց՝ գնում եմ, չգիտեմ, թե երբ կգամ, դիրքեր ենք բարձրանում: Բայց չասաց, որ Արցախ է մեկնում, մտածում էի, որ մեզ մոտ է լինելու, ի վերջո, հրամանատար է, փոխգնդապետ: Մեր երեխան էլ վեց ամսական էր, կարծում էի, որ չի գնա, մեր կողքին կմնա: Սեպտեմբերի 29-ին, երբ Արցախում վիճակը շատ ավելի լուրջ էր, քան պատկերացնում էինք, զանգահարեց իր հայրիկին, խնդրեց բոլորիս դուրս բերել գյուղից: Մեր գյուղը սահմանամերձ է, մնալը ռիսկային էր: Տղայիս ու մայրիկիս հետ գնացի Հաղարծին: Փոխանցիկ դրոշ ստանալու ժամանակ կորպուսի կողմից հեռադիտակ էր նվեր ստացել իր անձնվեր ծառայության համար: Խնդրեց, որ այն վերցնեմ ու իրեն տանեմ: Հաղարծինում Մարիամ Աստվածածնի նկարն էի նվեր ստացել, քահանան իր ընկերն էր, նվիրեց ինձ, ասաց՝ կողքիդ կպահես, ձեզ կպաշտպանի: Հուլիսյան մարտերին այն միշտ դնում էի Արթուրի պայուսակի մեջ: Այս անգամ էլ հեռադիտակի հետ նկարն իրեն փոխանցեցի՝ մտածելով, որ կպաշտպանի: Ճանապարհին հանդիպեցինք, մեր տղային գրկեց ու շատշատ համբուրեց:

Երբեք որևէ մեկին հաջողություն չէր ասում, չէր սիրում այդ բառը, ասում էր՝ լավ մնացեք, կհանդիպենք: Այդ օրը երեխային մի ուրիշ կերպ սիրեց, հետո ճանապարհեց մեզ՝ լավ մնացեք, հաջող ձեզ: Տեղավորվեցինք մեքենայի մեջ, տեսա, որ կանգնել է ճանապարհի մեջտեղում ու մեզ է նայում: Մայրիկիս ասացի, որ ամեն ինչ ավելի լուրջ է: Սեպտեմբերի 29-ին մեր տղան սկսեց ջերմել: Հաջորդ օրը զանգում եմ ամուսնուս տեղեկացնելու, որ գնալու ենք հիվանդանոց: Պատկերացնո՞ւմ եք իմ զարմանքը, երբ լսում եմ «բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ»: Զանգեցի սկեսուրիս: Արթուրը գնում է տուն, մի քանի իր վերցնում, սկեսուրս ասում է՝ Նառային չե՞ս ասում, որ գնում ես, ասում է՝ կգնամ իր մոտ, դուք իրեն բան չասեք: Բայց առանց ինձ ասելու, բաժանման պահից խուսափելով, ուղևորվում է Արցախ: Ինձ հետ զրուցելիս ասաց, որ երկու օրից հետ է գալու: Չորս հոգու հետ կամավոր, առանց հրամանի մեկնել էր: Մինչ այդ հրաման է ունենում, որ իր դիվիզիոնից մի խումբ պայմանագրայիններ սպայի հետ պետք է մեկնեն Արցախ: Բայց տեղ չհասնելով՝ սպան փախուստ է կազմակերպում: Երբ ամիսներ անց գտանք իր հեռախոսը, այնտեղ կային ձայնային հաղորդագրություններ, որտեղ նա դիմում է կորպուսին՝ առաջարկելով մեկնել Արցախ, ամեն ինչ կարգավորել, եթե անհրաժեշտություն լինի, անձամբ մտնել մարտի մեջ»: Բոլորն են փաստում, Արթուրն իդեալական հրետանավոր էր:

«Նա միանում է զինվորական Տարոն Քոչարյանի խմբին, պաշտպանում էին բնագծերը Մատաղիսի կողմից: Մտնում է մարտի մեջ, շատերն անգամ չեն իմացել, որ փոխգնդապետ է: Կիրակնօրյա «մատաղ»՝ Մատաղիսի ձորում. այդտեղ հրետանային հարվածների հեղինակն Արթուրն է: Իր վարած մարտերի ժամանակ ոչնչացրել է մեծ թվով կենդանի ուժ, զինտեխնիկա, վիրավորներին է դուրս բերել: Զրուցում էինք, հարցնում էի՝ գոնե տեղդ ասա, մի անգամ նշեց՝ հյուսիս-արևել յան ուղղության վրա ենք: Կին եմ, անհանգստանում էի, ասաց՝ քո ու մեր երեխայի համար եմ գնացել, տատիկիս ու պապիկիս գերեզմանները չպղծելու ու իմ ընտանիքին չվնասելու համար եմ գնացել: Այդ խոսքերից հետո այլևս որևէ բան ասել չէի կարող: Երկու օր մարտի մեջ լինելուց հետո իր հետ գնացած տղաներից երկուսը վերադառնում են, մեկ հոգին առանց որևէ բան ասելու է հեռանում, միայն մեկն է մնում Արթուրի կողքին:

Հոկտեմբերի 9-ին Վահագնը, որ մնացել էր իր հետ, վիրավորվում է, նրան տանում է հիվանդանոց ու վերադառնում մարտի դաշտ: Այդ օրերին ինձ պարտադիր զանգում էր կամ գրում: Ամեն օր գրում էր՝ ձեզ կյանքիցս շատ եմ սիրում: Վստահ եմ, որ մեզ կյանքից շատ էր սիրում. որ չսիրեր, չէր գնա: Հոկտեմբերի 12-ին զանգեց, մոտ կես ժամ խոսեց՝ ձայնը հոգնած ու տխուր էր: Հաջորդ առավոտյան ինձ չէր զանգել, զանգում էի, անջատում էր: Հետո պատասխանեց, ասաց, որ հերթափոխ է գնում իրենց մոտ, իջնելու են դիրքերից: Բայց հերթափոխը չի հասցնում: Առավոտվանից սկսված մարտերը կեսօրից թեժանում են: Վիրավորում է ստանում, նրան հասցնում են հոսպիտալ, բայց չի փրկվում: Հոկտեմբերի 13-ի երեկոյան հաղորդեցին, որ թեժ մարտեր են եղել հյուսիս-արևել յան կողմում, այդ պահին սենյակ էի մտնում, ասացի՝ մա՛մ, սա վերջն է: Արթուրն ինձ չէր զանգել, անգամ նամակ չէր գրել»: Արթուրը շուտ է տուն «վերադառնում»: Նառան հիշում է՝ ամուսինը թույլ չէր տալիս, որ կինն իր հետևից լաց լինի:

«Ինձ ամուր էր «դաստիարակել», ասում էր՝ դու ուժեղ ես: Սեպտեմբերն էր, զրուցում էինք՝ կյանքում ինչ իրավիճակ էլ լինի, չթողնես քեզ խղճան: Ինձ համար կյանքը շարունակելու ուժն այդ ծանր օրերին դարձավ մեր անպաշտպան տղան, պետք էր ուժեղ լինել հանուն նրա: Շարժիչ ուժ նաև իր խոսքերն են եղել՝ պետք է սառը դատես, ուժեղ լինես. այո, ուժեղ եմ, սպայի կին եմ: Մեր ընտանիքի համար ամենացավոտն այն է, որ այսօր Արցախ չունենք: Երբ կողքից ասում են, որ տղաները ոչ մի բանի համար գնացին ու զոհվեցին, պատասխանում եմ՝ եթե ոչ մի բանի համար գնացած լինեին, հիմա այստեղ չէիք լինի: Եթե մեր 5000 տղաներն իրենց կյանքը չզոհեին, հիմա թշնամին Հայաստանը վերցրած կլիներ: Այն ժամանակ տղաները մեր կյանքն են պահել»:

Հ. Գ. - Փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության համար արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շքանշանների: Հուղարկավորված է հայրենի Սևքար գյուղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին