Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում


Աշխարհաքաղաքական դիմակայության հիմնական սլաքները․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում ընթանում է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից և ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված համակարգը ճաքեր է տալիս, իսկ միջազգային մեխանիզմները չեն գործում ու ի վիճակի չեն կայունություն ապահովել։ Իսկ նոր մեխանիզմների ստեղծման ճանապարհը տեղի է ունենում սուր դիմակայության և տեկտոնիկ տեղաշարժերի պայմաններում։ Մի կողմից՝ Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ ցանկանում է պահպանել իր հեգեմոնի և թելադրողի դիրքերը միջազգային հարաբերություններում, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի պատկերացրած միաբևեռ աշխարհակարգին մարտահրավեր են նետել մի շարք ուժեր, որոնց մեջ կենտրոնականը Չինաստանն ու Ռուսաստանն են, ապա նաև Իրանը։ Ուստի, պատահական չէ, որ այս երեք երկրները Արևմուտքի ճնշման ներքո են գտնվում։

Ռուսաստանի և Իրանի նկատմամբ արևմտյան խիստ պատժամիջոցներ են սահմանվել, իսկ Չինաստանի պարագայում որոշակի տնտեսական և տեխնոլոգիական սահմանափակումներ են գործում։ Արևմուտքի կողմից ճնշումները պայմաններ են ստեղծել, որ Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը խորացնեն իրենց հարաբերությունները և փորձեն կառուցել բազմաբևեռ աշխարհակարգ։ Այդ նպատակին հասնելու համար այս երկրները ձգտում են այլ զարգացող պետությունների հետ միասին համագործակցության ընդհանուր միջազգային հարթակներ ստեղծել, որը հնարավորություն կտա մարտահրավեր նետել Արևմուտքին։ Այդ հարթակներից մեկն էլ ԲՐԻԿՍ երկրների խումբն է, որը ոչ միայն ընդլայնման մեծ հնարավորություններ ունի «գլոբալ հարավի» պետությունների շրջանում, այլև դրա շրջանակներում այնպիսի թեմաներ են շրջանառության մեջ դրվում, ինչպիսիք են համատեղ դրամահաշվարկային համակարգի, արժույթի ստեղծումը և ամերիկյան դոլարից հրաժարումը։

Իսկ Շանհայի համագործակցության կազմակերպությունը մեկ այլ հարթակ է, որը կարող է օգտագործվել բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման ճանապարհին։ Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի գործակցությունն իրավիճակային է և քաղաքակրթական հիմքեր չունի, քանի որ այս երկրները տարբեր արժեքներ են կրում։ ԱՄՆ-ի կողմից երկարաժամկետ հեռանկարի մասով գլխավոր մարտահրավերը դիտվում է ոչ թե Ռուսաստանից կամ Իրանից, այլ հենց Չինաստանից։ Եվ պատահական չէ, որ ամերիկյան վերլուծական շրջանակների կողմից պարբերաբար ահազանգեր են հնչում Չինաստանի աճող ազդեցության մասին։

Չինաստանին հաջողվել է մի շարք տնտեսական ծրագրերի իրականացման շրջանակներում ներթափանցել տարբեր տարածաշրջաններ, այդ թվում՝ Ամերիկա աշխարհամաս, որը ավանդականորեն համարվում է ԱՄՆ-ի հետնաբակը։ Չնայած այս հանգամանքին, հենց Ռուսաստանն է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում անուղղակի ռազմական առճակատման մեջ է Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի հետ։ Պարզ է, որ եթե չլինի արևմտյան աջակցությունը, ապա Ուկրաինան ի վիճակի չի լինի դիմագրավել աշխարհում երկրորդ հզոր բանակն ունեցող Ռուսաստանին։

Բայց, միևնույն ժամանակ, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, Արևմուտքը շահագրգռված չէ Ուկրաինայի լիակատար հաղթանակով, քանի որ այն մեծացնում է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հավանականությունը։ Մյուս կողմից էլ՝ արևմտյան ռազմաքաղաքական դաշինքին պետք չէ Ռուսաստանի քայքայումը, քանի որ Ռուսաստանն առավել կանխատեսելի է անվտանգության ապահովման տեսանկյունից, քան այդ երկրից անջատված մասերն ու խմբավորումները, որոնք կարող են հասանելիություն ունենալ միջուկային զենքին։ Ըստ տարբեր արևմտյան վերլուծաբանների, Ռուսաստանի մասնատումը կարող է ձեռնտու լինել առաջին հերթին Չինաստանին, որն էլ կտիրանա Ռուսաստանի արևելքին ու կլցնի եվրասիական տարածաշրջանում առաջացած վակուումը։

Ուստի, Արևմուտքի հիմնական ռազմավարական խնդիրը ամփոփվում է հիմնականում Ռուսաստանին թուլացնելու շրջանակներում։ Եվ Արևմուտքն իր ազդեցության գոտին ընդլայնում է, ու ՆԱՏՕ-ն դեպի արևելք է ծավալվում նրա հաշվին, որ Ուկրաինան ավերվում է, իսկ հազարավոր ուկրաինացիներ զոհվում են։ Բայց մյուս կողմից էլ՝ Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը և Ուկրաինայում ընթացող պատերազմը էապես վնասել են մի շարք եվրոպական երկրների։ Ռուսական հումքի՝ մասնավորապես էներգետիկ ռեսուրսների մատակարարման դադարեցումը Եվրոպայում էներգակիրների գների բարձրացման, արտադրության սահմանափակման, ինչպես նաև ինֆլ յացիայի պատճառ են դարձել։ Օրինակ՝ Գերմանիայի տնտեսությունը մեծապես տուժում է դրանից։ Եթե նախկինում ռուսական գազի մատակարարման պայմաններում գերմանական գործարաններն աշխատում էին ամբողջ հզորությամբ, ապա այժմ խնդիրներ են առաջացել արտադրությունը, ապա նաև արտահանումը կազմակերպելու ուղղությամբ։ Ու բազմաթիվ ընկերություններ դիտարկում են իրենց գործարաններն այլ երկրներ տեղափոխելու հնարավորությունը։ Իսկ թանկացումները դժգոհությունների պատճառ են դառնում բնակչության շրջանում։

Մյուս կողմից էլ՝ այլ տարածաշրջաններում, մասնավորապես Մերձավոր Արևելքում անկայունությունն ու ռազմական բախումները, ինչպիսին, օրինակ՝ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի դեմ հայտարարված պատերազմն է, կարող են էներգակիրների թանկացման ու գնաճի նոր ալիքի պատճառ դառնալ։ Բացի այդ, արևմտյան երկրների բնակչության շրջանում ուկրաինական պատերազմից որոշակի հոգնածություն և հետաքրքրության անկում է նկատվում, ինչն ազդեցություն է ունենում նաև այդ երկրների քաղաքականության վրա։ Օրինակ՝ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ը, տարբեր գնահատականների համաձայն, 93,5 տոկոսով ավելի քիչ օգնություն է տրամադրել Ուկրաինային, քան տարվա առաջին ամիսներին էր։

ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն ունի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, միանշանակ կողմ չի արտահայտվում Ուկրաինային շարունակաբար տրամադրվող մեծաքանակ օգնության հարցում։ Իսկ հաջորդ տարի երկրում նախագահական ընտրություններ են սպասվում, և հանրապետականների նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստանում է ընտրվելու դեպքում դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը՝ հաշվի առնելով, որ այն Երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու պոտենցիալ ունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը