Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան


«Մեր վերջին զրույցի ժամանակ Արենն ինձ հրաժեշտ տվեց, ուղղակի ես չհասկացա». Արեն Միրզոյանն անմահացել է Կարմիր շուկայում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, խելոք, համեստ ու խելացի տղա էր Արենս: Գյուղի դպրոցը գերազանց առաջադիմությամբ է ավարտել: Երեք տարի հաճախել է ավագ դպրոց՝ արդեն Իջևանում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ: Ապագա ծրագրավորող էր»,-«Փաստի» հետ զրույցում Արենի մայրիկի՝ տիկին Քրիստինեի հետ որդու մանկություն ենք տեղափոխվում:

Երբ մայրիկն ասում է, թե որդին ինչ ուղղությամբ էր որոշել շարունակել բարձրագույն կրթությունը, կարծես գուշակում եմ նաև մյուս հարցիս պատասխանը՝ Արենի սիրելի առարկան դպրոցում մաթեմատիկան էր: «Մյուս առարկաները հավասարաչափ սովորում էր, կարծես ռուսաց լեզվից էր մի քիչ թերանում»: Որպես սիրելի սպորտաձև՝ Արենի կյանքում յուրահատուկ տեղ ուներ ֆուտբոլը: «Տղաների հետ գյուղում շատ էին ֆուտբոլ խաղում, գյուղերի միջև մրցումներ կազմակերպում: Հաճախել է տարբեր սպորտաձևերի՝ կարատեի, մարտեր առանց կանոնների և այլն: Սպորտային կազմվածք ուներ, հետևում էր իրեն: Պարտադիր պարապում էր, որ հանկարծ ավելորդ քաշ չունենա»: Արենը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2020 թ. հունվարի 17-ին: Ծառայել է Լուսակերտի, Արմավիրի զորամասերում: Նույն թվականի հունիսի 29-ին կրտսեր սերժանտի կոչում ստացած Արենը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Իվանյան (Խոջալու): Մայրիկի խոսքով, որդին շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը:

«Բոլոր տեղերում շատ լավ է անցել իր ծառայությունը, խիստ, կազմակերպված, ամեն ինչն իր տեղում: Կյանքում երբեք որևէ հարցում չի տրտնջացել, ծառայությունից էլ շատ գոհ էր»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: «Ամեն օր իր հետ կապի մեջ եմ եղել: Միայն պատերազմի սկսվելու օրը չի զանգել: Սպասում էի, գիշերը ժամը երկուսին զանգեց այլ համարից: Մեր ամենօրյա զրույցների ժամանակ երբեք չի ասել, թե որտեղ է: Դեպքից հետո ենք միայն իմացել, որ ամենաթեժ կետերից մեկում է եղել՝ Կարմիր շուկայում: 36 օր պատերազմի մեջ է եղել Արենս, ամեն ինչ տեսել է: Վերջին օրն ինձ հրաժեշտ է տվել, ուղղակի ես չհասկացա, չհասկացա, որովհետև չգիտեի, թե նա որտեղ է: Խոսքով ինձ հուշեց, որ էլ չի գալու»: Մայրիկի հետ Արենի վերջին զրույցը եղել է նոյեմբերի 1-ին՝ 16:27 րոպեին: «Ու վերջ… Այդ գիշեր դեպքը տեղի է ունեցել Կարմիր շուկայի դպրոցի մոտ»:

Արենը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: «Բոլորի նման մենք էլ փնտրեցինք: 20 օր ենք փնտրել, ուրիշների համեմատ դա շատ քիչ է: Նորմալ վիճակում իրեն տուն ենք բերել»: Արենն ավագ եղբայր ունի, նա բարձրագույն կրթություն է ստացել, նույն բաժինն ավարտել, ինչ եղբայրը, իսկ հիմա աշխատում է բանկում: Իսկ վերջում մի մշտական հարց, որն այնքան տարբեր պատասխաններ ունի՝ ի՞նչն ուժ տվեց կյանքը շարունակելու: «Արենից հետո կյանքը շարունակելու ուժ ինձ փոխանցեցին որդեկորույս մայրիկների ու հոգևորականների հետ շփումները: Տավուշի թեմի առաջնորդի՝ տեր Բագրատ Սրբազանի հետ համարյա ամենօրյա հանդիպումները շատ են օգնում այս ծանր օրերում»:

Հ. Գ. - Արեն Միրզոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Ակնաղբյուր գյուղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»