Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում


«Մեր պետությունը վճարում է սրանց՝ իշխանության աթոռը զավթելու գինը, և, ցավոք, այդ գինը միայն տնտեսական չէ, նախ և առաջ անվտանգային է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձագիտական հանրույթը 2024 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ արդեն օրեր շարունակ կարծիքներ և նաև մտահոգություններ է հայտնում, զուգահեռ օրվա իշխանությունը շեշտադրում է այն, որ, օրինակ՝ անվտանգության ու կրթական ոլորտներին հատկացումներն ավելացրել են, գիտակցելով, որ հատկապես առաջինը մեր «թույլ» կետն է: Մինչդեռ երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը միայն թվերի ներկայացումը չէ, այլ այն կարևոր փաստերը, որոնք թաքնված են այդ թվերի տակ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ մեծ հաշվով, ընթացիկ բյուջե է:

«Այն բավականին իրատեսականության ռիսկեր ունի, որովհետև բարձր տնտեսական աճի հիմքով է կանխատեսված, ցուցանիշները յոթ տոկոս տնտեսական աճի պարագայում են հաշվարկված: Իսկ յոթ տոկոս տնտեսական աճի հավանականությունը բավականին ցածր է: Նախ՝ մասնագիտացված միջազգային կազմակերպություններն էապես ցածր տնտեսական աճ են կանխատեսում՝ չորսից մինչև չորսուկես տոկոսի շրջանակներում: Յոթ տոկոսից ցածր կանխատեսում ունի նաև Կենտրոնական բանկը: Հույսներն, ըստ էության, նորից արտաքին պատահական գործոնի վրա է, որը բարձր տնտեսական աճ ապահովեց, և դրանով հիմա իրենք պարծենում են, բայց էական կապ չունեն այդ գործոնի հետ: Դա ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական բարենպաստ իրավիճակն էր մեր տարածաշրջանում: Օրինակ՝ բարձր տնտեսական աճ այդ գործոնով ապահովել է նաև հարևան Վրաստանը, որը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր չէ և նաև ԵԱՏՄ անդամ երկիր չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում է այլ ցուցանիշների: «Ասում են՝ թոշակ չենք բարձրացնում, նպաստ չենք բարձրացնում, բայց զարգացման ծրագրեր ենք անում, կապիտալ ծախսեր: Այդ կապիտալ ծախսերի նախատեսումը և իրականացումն էապես շեղված են: Նախատեսում են, նախագծում, հաստատում, գովում, հետո տարվա ընթացքում ամենատարբեր պատճառներով՝ սկսած կոռուպցիոն ռիսկերից մինչև ապաշնորհ կառավարում, այդ ծախսերը նախ թերակատարվում են, հետո մեծ վերաբաշխումներ են լինում:Օրինակ՝ ջրամբարի փոխարեն ասֆալտապատում արեցին Երևանի փողոցներում, և «պատահական զուգադիպությամբ» դա համընկավ քաղաքապետի ընտրությունների հետ: Հիմա էլ այլ տարբեր վերաբաշխումներով դզում-փչում են և փորձում մի ինչ-որ թվի շուրջ կատարողական ձևակերպել: Փոխարենը կարող էին օբյեկտիվորեն բարձրացնել, օրինակ՝ աղքատության նպաստները, որ ընտանիքի հաշվով միջինը 32 հազար է, իսկ այդ թիվը նույնիսկ ընտանիքի մեկ անդամի նվազագույն սպառողական ծախսերից 2,1 անգամ պակաս է»,-հավելում է Ավետիսյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, սա է ծայրահեղ աղքատության վերացում խոստացող, աղքատությունը կրկնակի նվազեցնելու խոստում տված իշխանության իրական վարքագիծը: «Մնացածը՝ նորից պոպուլիզմ, բառաշատություն, անիմաստ քննարկումներ և իրար գովել: Տպավորություն ստացա, որ կարծես խորհրդային ինչ-որ գյուղսովետի նիստի եմ մասնակցում: Գովում են իրար, անթաքույց իրար ծափ տալիս: Ինչի՞ համար է պառլամենտի մեծամասնությունը ծափ տալիս վարչապետին՝ Արցախը հանձնելո՞ւ, հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող մեր նաև նյութական արժեքները հանձնելո՞ւ, թե՞ այս մահաբեր հինգ տարվա վարքագծի ու ապագա անորոշությունների և պատերազմի սպառնալիքի համար, որը նաև տնտեսական անվտանգության խորացող ռիսկեր է բերում: Իրար գովեն, պատահական՝ իրենց հետ չկապված գործոններից ստացված արդյունքն ամբողջությամբ իրենց վերագրեն, իսկ իրենց ձախողումներն էլ ուրիշի վզին փաթաթեն ու այս անպատասխանատու վախկոտի վարքագծով նման բարդ իրավիճակում երկիր կառավարեն: Անխուսափելի են դրա հետևանքները, ինչին ամեն օր ականատես ենք լինում»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Կարծիքներ են նաև հնչում, որ երբ դիտարկում ես, թե որքան ֆինանսական միջոցներ են հատկացվում ասֆալտապատմանը և դպրոցների ու մանկապարտեզների կառուցմանը, ինչն, այո, ևս կարևոր է, տպավորություն է, թե իշխանություններն այս կատարված աշխատանքով նախապատրաստվում են հետագայում կայանալիք ընտրություններին: «Իրենց սատանայական մտածելակերպն ու դրանից բխող վարքագիծը դժվար է կանխատեսել, բայց մի բան վստահաբար կարելի է պնդել: Ինչ էլ անեն, իրենց բացարձակ շահն իշխանությունը պահելու շահն է, որն արդեն վաղուց հակադրված է մեր ազգային, պետական շահերին, և հետևանքներն էլ անդառնալի են լինում՝ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերից մինչև սոցիալական իրավիճակի, նաև տնտեսական անվտանգության սպառնալիքներ: Սա է իրողությունը: Փաստ է նաև, ինչը երևում է վերջին ելույթներից, որ իրենց իշխանությունը պահելու, մանևրելու համար մեր տուն, մեր երկիր են բերել աշխարհաքաղաքական ամենասուր լարվածության բախման կետերը: Սրանք խիստ վտանգավոր, առարկայական, ոչ թե վերացական սպառնալիքներ են: Մեր ժողովուրդը, մեր պետությունն ու հայրենիքը վճարում են սրանց՝ իշխանության աթոռը զավթելու գինը, և ցավոք, այդ գինը միայն տնտեսական չէ, սոցիալական չէ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում ձախողումները չեն, նախ և առաջ անվտանգային է և վերաբերում է մեր գոյաբանական հարցերին ու սպառնալիքներին»,-նշում է նա:

Նոյեմբերի 16-ին՝ Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2024 թ. պետբյուջեի նախագծին, ասաց, թե այն «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Ժամանակներն, անխոս, պատմական են, ավաղ, ոչ դրական իմաստով, ինչը փաստում է նաև մեր զրուցակիցը: «Սա մեր պատմության սև էջերից է: Պատմական ժամանակներ են, որովհետև պատմության սև էջերը լինում են նաև պատմական շրջաններ, և մենք հիմա ապրում ենք մեր պատմության սև էջը: Իսկ բյուջեն պատմական է այնքանով, որքանով մեր պատմության սև էջ գրող խմբակը նաև գրել և ներկայացնում է այդ բյուջեն: Միայն այդքանով կարող ենք այն պատմական կոչել»,-եզրափակում է պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»