Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում


«Զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով». կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթս պայծառ և ուրախ էր, համով չարաճճի, հումորով ու ազնիվ: Երբեմն իրեն ասում էի՝ հնարավոր է՝ քո ազնվությունից տուժես: Մենք էինք իրեն այդպիսին դաստիարակել, բայց երբեմն նեղվում էինք իր պարզությունից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ որդին սիրում էր սովորել, խելացի էր: Դպրոցի մասին զրուցելիս մայրիկը մի դրվագ է վերհիշում. «Ուսուցչուհին մի օր ասում է՝ ձեր աչքերը փակեք և պատկերացրեք, որ խնձոր եք ուտում: Բոլորն աչքերը փակում են և իբր իրենց խնձորն են կծում, իսկ Դավիթը զարմացած նայում է ուսուցչուհուն, և նրա հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չես կծում քո խնձորը, ասում է՝ բայց իմ խնձորը որդնած էր: Շատ հումորով էր»: Դպրոցն ավարտելու տարիներին Դավթի հետաքրքրությունը նկատելի էր հատկապես ֆիզիկայի հանդեպ: «Ուզում էր ընդունվել Պոլիտեխնիկ, պարապում էր, ֆիզիկայի հանդեպ այդ ընթացքում սերն ավելի մեծացավ, կար նաև բուհ ընդունվելու համար իր հետ պարապող ուսուցչի գործոնը: Ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի տնտեսագիտության բաժին: Հասցրեց ուսանող լինել: Սիրով դասերի էր հաճախում»:

2020 թ. հունվարի 8-ին Դավիթը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Վեց ամիս ծառայել է Գյումրիում՝ հակատանկային գումարտակում, հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Շատ սիրով պատրաստվեց ու մեկնեց զինծառայության: Ավանից յոթ ընկեր միանգամից նույն տեղը զորակոչվեցին: Դա էլ նպաստեց, որ ավելի հանգիստ վերաբերվի ծառայությանը: Ոչ մի անգամ որևէ բանից չի տրտնջացել, իր բնավորությամբ այդպիսին չէր: Դեռ պատերազմից առաջ մի օր զրուցում էինք, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ է կատարվում երկրում, քաղաքում: Համավարակի շրջանն էր, սկսեցինք զրուցել, պատմեցի բոլորից, նորություններով կիսվեցի իր հետ: «Մա՛մ, ամեն ինչ լավ է, բոլորից տեղյակ եմ, բոլորը լավ են, բայց քանի որ արդեն զինվոր եմ, պետք է մոռանամ քաղաքացիական կյանքը և մտածեմ միայն իմ զինվորական առօրյայի մասին»:

Հետո սկսեց ոգևորված իր զենքի մասին պատմել, հարցրեց՝ մամա՛, գիտե՞ս, թե իմ զենքի անունն ինչ է: Չգիտեի, ասաց՝ ֆագոտ: Արձագանքեցի՝ ֆագոտն ի՞նչ է: «Մամա՛, գուգլը բացի ու կտեսնես, թե քո տղեն ինչ զենքի է տիրապետում»: Հաշվարկներից շատ լավ էր, և իրեն վստահել էին այդ զենքը»: Մայրիկը հիշում է՝ երբ որդուն ինչ-որ քաղցրավենիք պիտի ուղարկեին, պարտադիր պիտի հուշեր՝ տղաներից մեկն այսինչ բանն է սիրում, մյուսն՝ այնինչը, և այսպես շարունակ: «Գիտեմ, որ միայն իմ Դավիթն այդպիսին չէր, բոլոր տղաներն էին կիսվում իրենց ունեցածով»: Մայրիկի ու որդու զրույցները մի տեսակ յուրահատուկ են եղել: Երբեմն-երբեմն Դավիթը սկսել է պատերազմի մասին խոսել: «Այդ օրերին վատ հոգեվիճակում էի, զրուցում էինք, ապրիլն էր, պատերազմի մասին անգամ խոսք չկար: Պատմում էր՝ որ պատերազմ լինի, զինվորն իրեն ինչպես պիտի պահի, որ չպետք է թույլ տա իր զենքը գողանալ, դա թուլության նշան է, դրոշն այնքան կարևոր է, չպետք է թույլ տաս, որ այն տանեն՝ «պատերազմի ժամանակ զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով»: Սեպտեմբերի 22-ին մայրիկը, հայրիկն ու քույրիկը ուղևորվում են Սանասար Դավթին տեսնելու:

«Զրույցի ժամանակ ինձ ցույց է տալիս իր գլխարկն ու ասում, որ այնտեղ թվեր կան գրված, հարցնում եմ՝ ի՞նչ թվեր, Դավի՛թ, «որ պատերազմ լինի, այդ թվերով ինձ պիտի գտնեք»: Հետո գոտին պտտեցրեց. «Տե՛ս, մա՛մ, նույն թվերն էլ այստեղ են գրված: Որ պատերազմի ժամանակ գլխարկիս հետ մի բան լինի, գոտիի թվերով կգտնեն»: Վերադարձանք Երևան: Սեպտեմբերի 25-ին զանգահարեց, իրեն ժամանակ առ ժամանակ գումար էինք փոխանցում, որ անհրաժեշտության դեպքում օգտագործի: Երբ այդ օրը հարցրեցի՝ պապան գումար փոխանցի՞, մերժեց՝ մա՛մ, մեր էլ ինչին է պետք փողը, պետք չի: Այդքանով թեման փակվեց: Այդ ժամանակ Դավիթն արդեն Ջրականի ճանապարհին էր, չնայած ինձ ոչինչ չասաց այդ մասին: Հետո սկսվեց պատերազմը: Ամեն օր խոսել ենք, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, մեզ մոտ հանգիստ է: Նույն խոսքերը, ինչ ասում էին բոլոր տղաները: Դավիթին գտնելուց հետո ամուսինս հանդիպեց իր հրամանատարին, նա շատ բաներ էր պատմել, ասել է՝ քաջ ու հերոս տղա է եղել Դավիթը: Քաջալերել է տղաներին, նրանցից մեկը պատմում է, որ պատերազմի թեժ պահերին հումոր էր անում: Ցուրտ է եղել, չոր խոտերը բերել ու լցրել է իր ու ընկերոջ վրա, որ տաքանան: Ընկերն է նշում՝ նույնիսկ այդ պահին հումոր էր անում, ասում՝ ծղոտների մեջ պառկած ենք»:

Որդու հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 2-ին. «Ինձ մեղավոր եմ զգում, որ թույլ չէի տալիս երկար խոսել, վախենում էի, որ նա կարող է ԱԹՍ-ների համար թիրախ դառնալ: Հարցնում էր՝ մա՛մ ջան, ի՞նչ են ասում մեր մասին, ասում էր՝ մա՛մ ջան, հանկարծ չնեղվես, դուխդ չգցես»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 4-ին ԱԹՍ-ի հարվածից: «Հոկտեմբերի 2-ից հետո իրենից որևէ զանգ չենք ստացել: Չէինք էլ կարող պատկերացնել, թե նրա հետ ինչ է պատահել, նույն կերպ՝ նաև իր զինակից ընկերները, ասում էին՝ Դավիթը չի կարող զոհված լինել: Չորս ամիս փնտրում էինք նրան: 2021 թ. հունվարի 28-ին իր հրաժեշտի օրն էր: Ի դեպ, մի տեսանյութ կա՝ հունվարի 28-ին Գյումրիի մշակույթի կենտրոնում տղաները պարում են, նրանց մեջ նաև Դավիթն է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկ տարի անց այդ օրն իր համար լրիվ այլ նշանակություն է ունենալու»: Որդու ֆիզիկական բացակայության օրերին տիկին Կարինեն ուժ է գտել կյանքը շարունակելու:

«Վշտի տարբեր փուլերով եմ անցել ու անցնում: Ինձ ապրելու ուժ տվեց իմ աղջիկը: Մտածել եմ, որ նա իր եղբորն է կորցրել, իր հայրական տան տաքուկ խաղաղությունը: Սկզբում մտածում էի՝ ավելի լավ է չապրեմ, բայց դա մի քանի օր տևեց: Հետո հասկացա, որ ինձ հետ հավասար ու գուցե ինձանից ավելի տանջվում է իմ ամուսինը: Երբ տանն էի փակվել իմ վշտի հետ, ի տարբերություն ինձ, ամուսինս, իր ցավը սրտում, կարողացել էր անգամ մի քանի անգամ օգնություն ուղարկել Արցախ: Դավթին սպասելով, ցավը սրտում, մի աչքը թաց, մեկը՝ չոր, կարողացել է շատ բան անել: Ինչպե՞ս կարող էի այդ իրավիճակում ինձ եսասերի պես պահել: Ուղղակի ամեն օր քնելիս մտածում եմ՝ մեկ օրով էլ մեծացա: Ուզում եմ հավատալ, որ մի օր Դավիթի հետ հանդիպելու եմ: Ցավն այնքան մեծ է, որ քանի տարի էլ անցնի, ոչինչ չի փոխվելու: Հիմա շատ է խեղդում կարոտը: Օրեր առաջ քնած էի, և Դավթի ձայնն ընկավ ականջիս, ու վեր թռա քնից՝ «մա՛մ, տուն եմ գալիս, ի՞նչ բերեմ»»: Զրույցի ամենադժվար րոպեները: «Ես երեք երեխա ունեի, հիմա միայն մեծ աղջիկս է հետս: Միջնեկ աղջկաս՝ Լիլիթիս, Դավթիցս չորս ամիս առաջ եմ կորցրել հիվանդության պատճառով: Ես երևի ապառաժ եմ, որ այսքան դիմանում եմ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը