Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը


«Աշխարհում վերահսկողության պայքար է գնում. սա պայքարի խաչմերուկ է, ոչ թե խաղաղության». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չկայացած բանակցություններ ու հանդիպումներ, չստորագրված «խաղաղության պայմանագիր» և այլն: Ի՞նչ փուլում ենք:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նշում է, որ այս կոնտեքստում պետք է մեկ կարևոր բան հասկանալ՝ թուրքական կողմը չի ցանկանում գնալ որևէ հանդիպման: «Ադրբեջանը հետաքրքրված չէ որևէ պայմանագրի ստորագրումով, չի ցանկանում իր որևէ իրավունք կամ երազած ծրագիր սահմանափակել: Միշտ էլ այսպես է լինելու: Եվրոպական հարթակներում հասավ մաքսիմալին, հիմա փորձելու է այլ հարթակներում, այդտեղ կհասնի, կրկին կիսատ կթողնի, կգնա ուրիշ հարթակներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Շեշտում է՝ նույն փուլում ենք, ինչ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո: «Պատերազմի մեջ ենք, որն ինքներս չենք գիտակցում, ունենք պարտված իշխանություն, որը միայն նոր պարտություններ է բերելու, ունենք թշնամի, որի ախորժակը բացվում է ամեն անգամ նոր հաջողություն գրանցելուց, ունենք կորուստներ մեկը մյուսի հետևից»,-նշում է մեր զրուցակիցը: Թշնամին, սակայն, ասում է՝ որևէ տարածքային պահանջ չունեմ Հայաստանից: «Այդ նույն թշնամին էր, չէ՞, որ խոսում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ուժի չկիրառման մոտեցման մասին: Ի՞նչ տարբերություն, թե ինչ է ասում: Եվրոպական այսօրվա չինովնիկների մեծ մասն ասում էր՝ Ադրբեջանը մեզ խոստացել էր, որ ռազմական գործողություններ չի կատարելու Արցախում, բայց արեց էթնիկ զտումներ, հետո ասում էին՝ հիասթափված ենք դրանից, ու վերջ: Ադրբեջանը հո չի ասելու, թե տարածքային նկրտումներ ունի, ասելու է, որ ունի անվտանգության խնդիր, և քանի որ անվտանգության խնդրի համար իրեն պետք է նոր բարձունքներ վերցնել, ինչպես իրենք են բացատրում, նոր բարձունքներ ու դաշտեր կվերցնեն: Չի ասում՝ տարածքային հավակնություններ ունեմ, ասում է՝ Հայաստանը խոսք է տվել, որ մենք պետք է ունենանք Զանգեզուրի միջանցք: Էրդողանն ասում է՝ ժամանակն եկել է, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է կատարի իր խոստումները»,-ընդգծում է փորձագետը:

Հայաստանի իշխանություններն էլ զբաղված են քաղաքական ու ռազմական այլընտրանքների փնտրտուքներով: Պողոսյանն արձագանքում է. «Թշնամու հետ խոսելու միակ այլընտրանքը, որն այսօր կարող է ձևավորվել, հայկական ազգային միասնությունն է, ինքնակամ գիտակցված նոր բանակցողի առաջ գալը, որը կփորձի խաղաքարտերը սեղանի շուրջ խառնել: Ռուսաստանի հետ ես, թե ոչ, Արևմուտքի հետ ես, թե ոչ, դա թշնամուդ համար այլընտրանք չէ: Նա երկու տեղում էլ ձեզանից ավելի լավ սովորել է խաղալ, երկու տեղում էլ ընկալվում է որպես իրական խաղացող: Այնպես որ, այլընտրանքի մասին խոսելիս պետք է հասկանալ, թե ինչի համար է մեզ այլընտրանք պետք: Մեզ պետք է թշնամու համար ձևավորել այլընտրանք, որ նա չկարողանա իր նպատակներն առաջ տանել, այլ ոչ թե այլընտրանք, թե այսօր ինչ հայտարարություն եմ արել: Իմ հայտարարության մեջ չպետք է այլընտրանք լինի:

Պետք է ձևավորվի այնպիսի մի իրավիճակ, որ թշնամին իրար խառնվի: Այդ մարդը պետք է հասկանա, որ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, և հանուն հայրենիքի ու Հայաստանի՝ ինքնակամ գնա, և մեկ ուրիշը նստի սեղանի շուրջ: Բանակցությունը գիտություն է: Երբ բանակցային սեղան է ձևավորվում, սենյակ մտնելուց առաջ ձևավորում ես այլընտրանքներ: Հիմա լավ է, թե վատ, ուզում ես, թե չես ուզում, քեզ ծրագրավորել են, քեզ ավելի լավ գիտեն, քան դու: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ, երբ ու ոնց անեն, որ դու քո նպատակները չիրագործես: Այ, դրա համար պարտված բանակցողն ինքն է հասկանում, որ հանուն ավելի մեծ գաղափարի, եթե, իհարկե, ունի այն, ամեն ինչ դրանից է սկսվում, պետք է ինքնակամ գնա, որ հակառակ կողմը, մտնելով բանակցային սենյակ և տեսնելով մեկ ուրիշին, զարմանա և չիմանա, թե ինչ պետք է անի:

Ձևավորվի այլընտրանք, ազգային միասնություն, թշնամին հասկանա, որ հայ ազգը միասնական է, դա է ուժը: Թե չէ բերեցիր Արևմուտք, Ադրբեջանը նրա հետ քեզանից ավելի լավ պայմանագրեր ու կշիռ ունի, քեզանից ավելի լավ արժեքներ է ձևավորել և սովորել է իրենց հետ աշխատել: Ում պետք է, կաշառել է, ում պետք է, գնել է, ում պետք է, համոզել է և այլն: Իր նավթը, գազը և մնացածը նրանց համար ավելի կարևոր է, քան քո ասած ժողովրդավարությունը և մնացածը: Այսօր աշխարհը գնում է միայն ու միայն չոր շահերի հետևից: Սա՝ Արևմուտքի պարագայում: Ռուսաստանի հետ ևս նա կարողացել է գտնել աշխատանքային այն մեխանիզմները, երբ Ռուսաստանում ձևավորվող որոշումների և դրանց վրա ազդող ինստիտուտների ներկայացուցիչները Կրեմլի սենյակ մտնելուց ասում են՝ Ադրբեջանն ավելի ճիշտ է, քան Հայաստանը: Արևմուտք կգնաս, թե Ռուսաստան, սա չէ այլընտրանքը: Այլընտրանքը պետք է հակառակ կողմի համար զարմանքի և անսպասելիության նշանակություն ունենա, և նա բանակցային սենյակ մտնելիս հասկանա, որ կա այլ ուժ, որի վրա ազդել չի կարող: Միակ բանը, ինչի վրա մեր թշնամիները չեն կարող ազդել և դրանից կզարմանան, մեր ազգային միասնությունն է, միասնական հայ ազգը»,-ասում է Պողոսյանը:

Կարծիք է հայտնում, որ այսօր մեր թշնամին գտել է մեր միասնականությունը պառակտելու, քայքայելու ճանապարհները: «Այդ ամենը պետք է փոխվի, մինչև դա չանես, իրականում քո մոտ այլընտրանքի խնդիր չկա: Դու ոչ մի այլընտրանք չունես: Չես կարող գնալ ու համոզել եվրոպացիներին, որ ադրբեջանական գազ չգնեն: Չես կարողանալու գնալ ու ռուսներին ասել՝ արի, գնանք Բաքուն գրավենք, Բաքվի հետ ընկերություն մի արա, Ղարաբաղն էլ հետ տուր մեզ: Այսօր Ռուսաստանն Ադրբեջանի հետ ավելի կարևոր հարցեր է լուծում, իր գազը վաճառում է Եվրոպային Ադրբեջանի միջոցով, էլ չասեմ մնացած առճակատումների մեջ դա է իր պատկերացմամբ եղած խաղը, որով նա ավելի լավ է խաղում Ադրբեջանի, քան քո հետ: Երկու տեղում էլ դու պարտված իրավիճակում ես, ոչ մի նորություն չունես առաջարկելու, ուստի այլընտրանքն այդ հարցում չէ»,-նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

«Խաղաղության խաչմերուկը» շարունակում է ամենաքննարկվող թեման մնալ: Այս մասին ևս մեկնաբանություն խնդրեցինք մեր զրուցակցից: «Խաղաղությունը երբևէ օդից չի ընկնում, այն պարտադրվում է: Եթե չունես ինչ-որ բան պարտադրելու, էլ ի՞նչ խաղաղության մասին ես խոսում: Թշնամին ասում է՝ ես էլ եմ խաղաղություն ուզում, բայց իմ խաղաղությունն եմ ուզում, և նկարագրել է այն՝ չլինի հայոց պետականությունը, Հայաստանը, հայերը չլինեն այս տարածաշրջանում կամ լինեն գերեզմանում: Նա գնում է իր խաղաղության հետևից, ամեն ինչ քայլ առ քայլ անում է՝ էթնիկ զտումներ ու ցեղասպանություն արեց Արցախում, Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում, որ մեր պետականությունը վերանա: Դա ես չեմ ասում, Ալեն Սիմոնյանի խոսքերն են՝ «մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության վերացումն է»: Նույնիսկ իրենք են այդ մասին իմանում և խոսում: Թշնամին ասում է՝ խաղաղության կողմնակիցներ ենք, պարզապես այդ բառի բովանդակության մեջ ինքն իր պատկերացումներն ունի:

«Խաղաղության խաչմերուկի» մասով յուրաքանչյուրն իրենն ասել է: Էրդողանն ասել է՝ մեզ պետք է մեր ճանապարհները կապել իրար, դրանք լինելու են մեր վերահսկողության տակ: Ռուսաստանն առաջ է բերում Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, ասում է՝ ես պետք է վերահսկեմ: Իրանն ամեն ինչ արեց, որ իր պատկերացմամբ այլընտրանքային երևույթ ձևավորվի, իր միջոցով այդ բոլոր տրանսպորտային կապերը գնան, որ ինքը վերահսկի: Արևմուտքը փորձում է իր վերահսկողության խնդիրներն առաջ բերել: Նայում է՝ այսօր ամենաթույլ օղակը Հայաստանն է, եկեք Հայաստանի հետ խաղանք, ուղարկենք մեր անգլիացի խորհրդականներին, որ սահմանապահներին սովորեցնեն վերահսկել, ուղարկենք մեր դիտորդներին, որ վերահսկեն և այսպես շարունակ:

Հիմա աշխարհում վերահսկողության պայքար է գնում: Իրենցից յուրաքանչյուրն իր վերահսկողության կռիվն է տալիս: Հայաստանը խոսում է «խաչմերուկի» մասին, բայց բոլորը ծիծաղում են և ամեն ինչ տանում են իրենց ուղղությամբ: Սա հզորների պայքարն է վերահսկողության համար: Արևմուտքը և Ռուսաստանը պայքարում են, թե ով է վերահսկելու երևույթները, բայց թե հայ ազգի հետ ինչ է լինելու, կարևոր չէ: Այսօր ամենաթույլ օղակը Հայաստանն է, Հայաստանով են համագործակցում, վաղը Հայաստանը չի լինի, մյուսի հետ են համագործակցելու ու պայքարը տանելու: Այս «խաչմերուկն» առայժմ պայքարի խաչմերուկ է, ոչ թե «խաղաղության»»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»