Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին


Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել Արցախը պաշտպանելու համար. Արշակ Կարապետյան

TV

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը չափազանց վտանգավոր է, որը Հայաստանի իշխանությունները չեն հասկանում։ 

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում նշել է, որ կողմը, որը խաղում է այդ խաղը, ամենևին էլ Հայաստանը չէ։ Հայաստանի գործող իշխանություններին դրել են հեռավար կառավարման տակ այն մարդիկ, ովքեր նստում են ամերիկյան դեսպանատանը։ 

Արշակ Կարապետյանը հիշեցրել է, որ սովորել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, անձամբ ուսումնասիրել և գիտի, թե ինչպես են տանում այդ խաղը։ Միևնույն ժամանակ չի տեսնում հիմնավորումներ, չի տեսնում անվտանգային այն պրոդուկտը, որ արևմտյան երկրները կարող են տալ Հայաստանին։ 

«Անվտանգությունը պատմական հիմնավորում պետք է ունենա, մեր նախնիներն առաջինը գնացել էին Պետրոս Մեծի, ապա Եկատերինայի մոտ»,- հիշեցրել է Արշակ Կարապետյանը, նշել, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որի հետ Հայաստանն ունի դաշնակցային պայմանագիր, որին կարող է մեղադրել, որ բավարար չափով չի արել մեր անվտանգության համար, Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարող են գնալ և պահանջել, որ կատարի իր պարտավորությունները, իր խոսքում ընդգծել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքականությունը չի հանդուրժում երեխայի վարք, եթե կա խնդիր, պետք է նստել սեղանի շուրջ և քննարկել։ Եվ այդ վարքը ոչ թե Հայաստանինն ու հայ ժողովրդինն է, այլ Հայաստանի գործող իշխանություններինը։

Աշխարհաքաղաքակնությունն այն է, որ երբ կա խնդիր, երկրի ղեկավարը պետք է գա և փորձի լուծել այն իր օգտին, այլ ոչ 3000 կմ հեռավորությունից նեղացածություն ցուցադրի, պետք է աշխատել այդ մարդկանց հետ, աշխատել ՀԱՊԿ-ում, նշում է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ 

Անդրադառնալով ադրբեջանական բանտում հայտնված քաղաքական գործիչներին՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ այդ հարցն անմիջականորեն կապված է Արցախի հետ, փաստում, որ այս անգամ հնարավոր էր պաշտպանել Արցախը, պետք էր նստել բանակցությունների, պետք էր ուժ ցույց տալ և այդ դեպքում միայն մեր դաշնակիցները կկարողանային աջակցել Հայաստանին։

«Հայաստանի իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն արել պաշտպանելու համար Արցախը, պարզապես հանձնել են»,- նշում է Կարապետյանը։ Ավելին, արձանագրում է, որ հայաստանյան դատարանները կարող են արդարացնել գործող իշխանություններին, փաստերը կարող են կեղծել, կարող են ամեն կերպ հերքել իրենց առաջադրվող մեղադրանքները, սակայն հայոց պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունները մնալու են որպես դավաճան և դա այլևս անհերքելի փաստ է։ 

Մեկ այլ կարևոր դրվագ, որն արձանագրում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, Արցախի պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտությունն է։ Օրինակ բերելով նույն թշնամուն՝ Ադրբեջանին, Կարապետյանը հիշեցրել է, որ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը ստեղծել էր վտարանդի կառավարություն, որն իբր պետք է ղեկավարեր Լեռնային Ղարաբաղը հետագայում և միջազգային ասպարեզում առաջ էր մղում իր շահերը։ Իսկ այժմ Արցախը հանձնելուց հետո, արցախցիների Հայաստան տեղափոխվելուց հետո, Հայաստանի գործող իշխանությունները գնում են հակառակ ուղղությամբ, ջանքեր են գործադրում այդ պետական ինստիտուտները ցրելու ուղղությամբ, որպեսզի վերացնեն արցախյան հետքը։ 

Եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշախանությանը հաջողվի ցրել Արցախի պետական ինստիտուտները, Արշակ Կարապետյանի գլխավորած «Համահայկական ճակատ» շարժումը կմտածի դրանք այլ վայում հիմնելու մասին, քանի որ դա իսկապես պատմական անհրաժեշտություն է։ Կարապետյանը նաև նշել է, որ Արցախը կարող էր դիմադրել և պայքարել, ավելին, մեր զենքն ավելի շատ էր, քան նույն պաղեստինցիների, որոնք այսօր հաջողությամբ պայքար են մղում ռազմատեխնիկական առումով ամենահագեցած բանակներից մեկի դեմ և կարողանում են հաջողությունների հասնել, իսկ արցախյան նույն ստորաբաժանումները, որոնք 2020 թվականին լուրջ դիմադրություն են ցույց տվել թշնամուն, այս անգամ պարզապես հրամանով հանձնել են հսկայական քանակությամբ զենք։


Հայկ Առաքելյան

Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները