Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը


«Արտաքին քաղաքական աջակցությունն իշխանությունը փոխելու պարտադիր պայման է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականը մեկնարկեց «կախիչցնցուղ» օպերացիայով: Տարեսկզբի առաջին աշխատանքային օրը Նիկոլ Փաշինյանը սկսեց մարզային կրթական հաստատություններ այցերով՝ ստուգելու, թե ինչպես են այնտեղ ընթացել շինարարական աշխատանքները: Գտավ խնդիրներ, տվեց հանձնարարականներ, որոնց մասով, ըստ մամուլի հրապարակումների, դեռ քրգործեր չեն հարուցվել, Լոռու մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ազատվեցին պաշտոններից: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը տեղի ունեցածին կարճ բնորոշում է տալիս՝ սա PR շոու էր:

«Այն բխում է իր կողմից ստեղծված կառավարման համակարգի օրինաչափություններից: Իր կողմից ձևավորված անձնիշխան կառավարման համակարգը, երբ ամեն ինչ պետք է ծառայի մեկ անձի շահերի, ունի իր օրինաչափությունները, դրանցից մեկն այն է, որ պետք է ցույց տա իր ընտրազանգվածին, որ երկրում ամեն ինչ որոշում է մեկ մարդ՝ որակն է ստուգում և, եթե որակով արտադրանք չի լինում, պատժում է տեսանելի պաշտոնյաներին: Ստուգեց որակը և, երբ որակից գոհ չեղավ, պատժեց տեսանելի պաշտոնյաներին՝ Լոռու մարզպետին ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին:Խնդիրն այն չէր, որ ուղղակի պատժեր, այլ պատժեր այնպիսի մարդկանց, որոնք տեսանելի են, որովհետև իրականում հասկանալի է, որ ո՛չ մարզպետը, ո՛չ քաղշին կոմիտեի ղեկավարը պարտավոր չեն դպրոցներ գնալ և կախիչներ ստուգել, տեսնել՝ ամուր են դրանք, թե ոչ: Սա նրանց գործառույթը չէ, դա անում են ավելի ցածր օղակի ներկայացուցիչները, տարբեր տեսակի տեսչական կառույցները, որոնք ստուգում են շինարարությունը և համապատասխան թղթերով ստուգումներ անցկացնում, տեսնում՝ արդյոք բոլոր աշխատանքները կատարվա՞ծ են, թե՞ ոչ:

Եթե բոլոր աշխատանքները կատարված են, ընդունում են, եթե ոչ, չեն ընդունում, եթե լինում են ինչ-որ խնդիրներ, դատական գործընթացով շինարարի և ընդունողի միջև հարցերը կլուծվեն, եթե շինարարը համաձայն չէ: Եթե, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը պատժեր ինչ-որ ցածր օղակի մի պաշտոնյայի, ասենք, տեսչության աշխատակից Պողոս Պողոսյանին, նույն «արձագանքը» չէր լինի, չէ՞ որ ոչ ոք նրան չի ճանաչում, բայց երբ մարզպետին է պատժում, դա արդեն ուրիշ արձագանք է ունենում իր ընտրազանգվածի մոտ: Տեղի ունեցածն ընդամենը PR շոու էր, որը բնորոշ է կիսաավտորիտար կառավարման համակարգ ունեցող տարբեր երկրների: Նույնն անում են Բելառուսում, միջինասիական հանրապետություններում, որտեղ կառավարման այս համակարգը կա: Երբ Հայաստանը ժողովրդավարական երկիր կլինի, նման բաներ արդեն չենք տեսնի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է քաղտեխնոլոգը:

Բայց արդյոք այս տեսարանները շարունակո՞ւմ են ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Բադալ յանը հստակ է արձագանքում՝ այո: «Իր ընտրազանգվածի համար այս տեսարանները շարունակում են ազդեցություն ունենալ, իր ընտրազանգվածը տեսնում է, որ իրենց ղեկավարը, որի օգտին քվեարկել են և ընտրել որպես վարչապետ, բավականին խիստ է, տեր է կանգնում իրենց, չի թողնում, որ իրենց իրավունքները ոտնահարվեն, որ իրենց անորակ դպրոց հանձնեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որտեղ կարծիքներ են հնչում 2024 թվականին Հայաստանում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին:  Փորձագետներն այս հարցում տարակարծիք են: Մեր զրուցակցի կարծիքով, Հայաստանում արտահերթ ընտրություններ կարող են լինել այն ժամանակ, երբ այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին 2018 թ.-ին բերել են իշխանության, որոշեն, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ: «Այս հարցը Հայաստանի իշխանությունները չեն որոշում, այլ արևմտյան այն կենտրոնները, որոնք այս մարդկանց 2018 թ.-ին բերել են իշխանության: Իրենք են որոշում՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ, և եթե լինեն, ի՞նչ արդյունք պետք է լինի: Ընտրությունների ինստիտուտն արդեն երեսուն տարի է, ինչ Հայաստանում չի աշխատում: Եթե անգամ լինեն արտահերթ ընտրություններ, թող ոչ ոք չմտածի, որ այդ դեպքում հաղթանակ է տանելու իշխող քաղաքական ուժի նկատմամբ: Մոռացեք դա: Հայաստանում ընտրություններում միշտ հաղթում է այն ուժը, որն իշխանության է այդ պահին, իհարկե, շեշտենք, հաղթում է՝ ըստ պաշտոնական տվյալների: Թե իրականում ինչ է լինում, դա արդեն ուրիշ հարց է: Դրա համար էլ այս և նախորդ իշխանությունների ժամանակ անցկացված բոլոր ընտրությունների ժամանակ հաղթել և հաղթելու են այս և նախորդ իշխանությունները: Ուստի հույս ունենալ, որ արտահերթ ընտրություններով կարող ես իշխանությունը փոխել, դրա մասին մոռացեք:

Երկրորդ՝ այս պահի դրությամբ չեմ տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու ինչ-որ պատճառ: Հնարավոր է՝ արևմտյան կենտրոններն ուզում են արտահերթ ընտրություններ անցկացնել, դա հստակ ասել չենք կարող: Բայց հստակ է, որ չեմ տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու ինչ-որ խնդիր: Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, հասարակության շրջանում ինչ-որ լարվածություն չկա, բոլորի վարկանիշն է ընկնում: Որքան ՔՊ-ինն է ընկնում, նույնքան էլ ընդդիմությանը: Իշխող քաղաքական ուժը խորհրդարանում ճգնաժամ չունի, իշխանությունը մեծամասնություն է, քվեարկում են, իրեն անհրաժեշտ ցանկացած օրենք անցկացնում է, ընդդիմությունն էլ թեթևակի քննադատություններով որևիցե ազդեցություն չի կարողանում ունենալ անցկացվող օրենքների որակի վրա: Այսինքն, որևիցե քաղաքական խնդիր չկա, որպեսզի որոշում կայացվի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելով լիցքաթափել հասարակությանը: Եթե մարդիկ դժգոհ են, հեռանում են արտասահման, ինչպես արել են վերջին 30 տարվա ընթացքում: Հայաստանի հասարակության դժգոհությունը երևում է արտագաղթելով, դժգոհության ցուցանիշը երևում է արտագաղթի չափով: Արտագաղթ կա, դժգոհները հեռանում են, նրանք, որոնք կարող են հեռանալ: Իսկ ովքեր մնում են, պոտենցիալով թույլ են ինչ-որ գործողություն իրականացնելու համար»,-ընդգծում է նա:

Բայց մյուս կողմից՝ վերջին շրջանում տեսանք իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիների, կարծիք կա, սակայն, որ նրանց տրամադրությունները, վճռականությունը ճիշտ ուղղորդում չստացավ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից: «Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է անել, եթե ունես արտաքին քաղաքական աջակցություն: Եթե չունես այդ աջակցությունը, որքան էլ հասարակությունը դժգոհի, չես կարող իշխանափոխություն անել: Արտաքին քաղաքական աջակցությունն իշխանությունը փոխելու պարտադիր պայման է, կապ չունի՝ դա կլինի Արևմուտքը, թե Ռուսաստանը»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Իսկ ինչպիսի՞ն են ակնկալիքները մեկնարկող տարվանից: «Պետք է սպասել Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության արդյունքին Ուկրաինայի տարածքում: Կախված նրանից, թե Ռուսաստանն ինչ հաջողություն կունենա Ուկրաինայում Արևմուտքի դեմ պայքարում, ըստ այդմ էլ քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում կփոխվի: Մաքսիմալ հաղթանակի դեպքում մաքսիմալ փոփոխութան կենթարկվի Հարավային Կովկասի իրավիճակը, չի բացառվում ամբողջովին իշխանափոխություն Հայաստանում, Արցախի հարցի լրիվ այլ կոնտեքստի զարգացում և այլն: Եթե Ռուսաստանը քիչ կամ միջին հաջողություն ունենա Ուկրաինայում, ուրեմն այս անորոշ վիճակը կարող է շատ երկար, անգամ տարիներ շարունակվել, նայած թե որքան կշարունակվի Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը: Սրանից է կախված, թե ինչպիսին կլինեն Հայաստանի Հանրապետության սահմանները, այսինքն՝ քանի քառակուսի կիլոմետր կլինի, Հայաստանում իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ: Չնայած հիմա էլ Արցախի հարցը փակված չէ, բայց այդ զարգացումներից է կախված՝ այն ակտիվ կզարգանա՞, թե՞ ոչ, հիմա այն քնեցված վիճակում է, դրանից է կախված, թե ինչ սահմաններում կլինի Արցախը, արցախահայությունը կվերադառնա՞ Արցախ, թե՞ ոչ: Բոլոր հարցերը որոշվում են Ուկրաինայում, Հայաստանի Հանրապետությունում էլ ոչ մի հարց չի որոշվում, բացի դպրոցներում «ռուչկեքի» ու ցնցուղների փոփոխությունից»,-եզրափակում է Արմեն Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը