Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի


«Շատ եմ զրուցում Խաչիկի հետ, պատկերացնում, թե ինչ-որ քայլ անելուց առաջ նա ինչ կմտածեր. չէր սիրում, որ մարդիկ չարանում էին». Խաչիկ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր ու չարաճճի: Սիրում էր գրականությունը, հումանիտար առարկաների հանդեպ մեծ հակում է ունեցել: Ազդվում էր մեր էպոսից, մեր մշակույթն իր համար յուրահատուկ տեղ ուներ, բայց, միևնույն ժամանակ, Խաչիկը համամարդկային կերպար էր: Սիրում էր նաև դիցաբանությունը: Գեղեցիկ ձեռագիր ուներ, կարող էր թռչնատառերի նման գրել: Ճկուն մտածելակերպով էր աչքի ընկնում, մի հարցի վերաբերյալ կարող էր մի քանի տեսակետ արտահայտել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Խաչիկի մայրիկը:

Ասելիքը շատ է, հույզերն՝ անսպառ, այսպիսին են տղաների մասին մեր զրույցները: Մայրիկն ընդգծում է՝ քննարկումների ու զրույցների ժամանակ Խաչիկն ասում էր, որ Աստված պատերազմներ չի ուզում, բայց եթե թշնամին ներխուժում է քո տուն, ի՞նչ է, պետք է ձեռքերդ ծալած նստես ու սպասես, թե ե՞րբ է գլխիդ խփելու: «Ոչ, եթե հարձակվում են քեզ վրա, առաջինը դու պետք է խփես, գլուխդ չկախես: Նաև յուրահատուկ մոտեցում ուներ հերոս կոչման վերաբերյալ: Միշտ շեշտում էր՝ ամեն մեկին հերոս չի կարելի ասել, բոլորին մի հավասարեցրեք իրար»: Տիկին Լուսինեն ասում է՝ չնայած որդին հակումներ ուներ հումանիտար առարկաների նկատմամբ, սակայն տարբեր պատճառներով ընդունվեց Պոլիտեխնիկի քոլեջ՝ ընտրելով ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունը:

«Սովորեց և ավարտեց: Կարծում էր նաև, որ մարդը պետք է նոր տեխնոլոգիաներով զբաղվի: Ասում էր՝ հիմա ինֆորմացիայի դար է, պետք է շատ ինֆորմացված լինես, ինչ էլ անելու լինես, ամեն ինչ պտտվելու է համակարգչի շուրջ: Մտածում էր նաև բիզնես ունենալու մասին, որ լեզուները և տնտեսագիտությունը պետք է կապեր իրար, այնքան մտքեր ուներ: Ասում էր՝ մարդը որքան շատ բան իմանա, այնքան մյուսներն իրենից կախված են լինելու: Մարդն այդ դեպքում լծակներ կունենա»: Խաչիկը զորակոչվել է պարտադիր զինծառայության 2022 թ.-ի հունվարի 19-ին: Ծառայում էր Կապանում՝ Կարմրաքարում գտնվող զորամասում: Տիկին Լուսինեն խոստովանում է՝ 44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, ուներ անհանգստություն, անգամ մտածում էր երկրից հեռանալու մասին, քանի որ, իր իսկ խոսքով, «մեր պայքարն արդյունք չէր տալիս, մեկ ստորագրությամբ հանձնում էին»:

«Առաջարկեցի Խաչիկին գնալ երկրից, պատասխանեց՝ ուշացել ես, «սխալ» ես դաստիարակել, ուշացած եկել ես ու սխալ բաներ ես ասում: Եթե ուզում ես, գնա, բայց ես չեմ գալու: Դա եղել է Խաչիկի վճռական խոսքը: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Խաչիկս արդեն նախազորակոչային էր, 18 տարեկան էր դառնում: Դասընկերները, ընկերները գնացին բանակ: Խաչիկը սովորում էր Պոլիտեխնիկի քոլեջում, բանակ չէին տանում: Պատերազմի օրերին անհանգիստ էր, ընկերներից մեկը վիրավոր էր, մյուսը զոհվել էր: «Իմ տարեկիցները զոհվում են, իսկ ես Երևանում նստած եմ»: Այս հարցն իրեն շատ էր տանջում, մարդ էր փնտրում, որ իրեն տանի Արցախ: Մի անգամ Խաչիկին «պահեցինք»՝ ասելով, որ եթե մեր տնից ինչ-որ մեկը գնա, հայրն է լինելու: Մի անգամ այդպես կանխեցինք: Բանգլադեշում ունենք Արամոյի ջոկատ, ընկերներով գնացել էին, ասել, որ ուզում են մեկնել ռազմի դաշտ: Արամոն ասել էր՝ այո, դուք պետք է գնաք, բայց ձեր ժամանակին: Այդ օրը շատ տխուր եկավ տուն, բայց դադարեցրեց այլևս ճանապարհների փնտրտուքը դեպի Արցախ: Իսկ երբ նոյեմբերի 9-ին «հանձնեցին», հիշում եմ իր բարկությունը, հուզմունքը: Հաճախ էինք միասին գնում Եռաբլուր, շրջում:

Զրուցում էինք, տղաների պատմություններն էի պատմում: Ու չեմ մոռանա իր աչքերի կրակը, սեղմված բռունցքերը, երբ ասաց՝ երանի մի հրաշքով Եռաբլուրի տղաները ոտքի կանգնեին, ու կգնայինք մինչև Արևմտյան Հայաստան: Հարցրեցի՝ դու քեզ ինչո՞ւ իրենց միացրեցիր: «Ինչի՞, կասկածո՞ւմ ես քո տղուն, իրենցից պակա՞ս մեկն եմ»»: Մայրիկն ասում է՝ ծառայության ամիսներին որդին դիրքեր էր բարձրանում: «Չէր սիրում խոսել ծառայության ընթացքից, պատմել, թե որտեղ է լինում՝ լիներ դա հեռախոսով, թե անգամ այն օրերին, երբ արձակուրդ էր գալիս: Այդ հարցում «չի կարելին» էր գործում: Ասում էր՝ մա՛մ, քեզ նման հարցերը չպետք է հետաքրքրեն, կարևորը՝ գիտես, որ ծառայում եմ, լավ եմ: Պատերազմն սկսվելուց ժամեր առաջ եմ խոսել Խաչիկի հետ, դադարեցրեց զրույցը՝ մա՛մ, պետք է դիրքը պահեմ, այլևս իրավունք չունեմ խոսելու»: Սեպտեմբերի 13-ը Խաչիկի զոհվելու օրն է: Մայրիկն ասում է՝ այդ օրը դադարել է բաբախել նրա սիրտը: Զոհվելու վայրը Սյունիքի մարզի Շիկահողի դիրքն է:

«Մինչև հիմա փնտրում եմ Խաչիկին, քանի որ իրեն վերջին հրաժեշտը չեմ կարողացել տալ»: Խաչիկի անունը եղել է անհետ կորածների ցուցակում և ոչ զոհվածների, այդ պատճառով ծնողները ԴՆԹ հետազոտություն չեն հանձնել: Բայց Խաչիկը եղել է այն 35 տղաներից մեկը, որոնք տուն «վերադարձան» օրեր անց: «Շարունակում էինք իրեն փնտրել, ժիր էր, աշխույժ, հույս ունեինք, որ իրեն չէր կարող որևէ վատ բան պատահած լինել: Խաչս ծանր տեխնիկայից է կրակել ու ընդառաջ գնացել ադրբեջանցիներին, թե ինչո՞ւ, այդ հարցի պատասխանը չունենք: Ավելի մոտ է տեղափոխվել, որ ավելի դիպուկ կրակի»: Խաչիկի ընտանիքը բազմաթիվ անպատասխան հարցեր ունի, տարբեր մարդիկ տարբեր պատմություններ են ներկայացնում, և ծնողները այդ բոլոր պատմությունների մեջ փորձում են գտնել ճշմարիտը, իրականությունը: Դա անելը բարդ է, քանի որ, տիկին Լուսինեի խոսքով, նաև պետական մակարդակով իրենց ոչինչ չի ասվում:

«Մի մասն ասում էր, որ Խաչիկը զոհվել է, մյուս մասը՝ որ վերևում վիրավոր է մնացել: Մեկ տարի անց իմացանք՝ ծանր վիրավորում է ունեցել, երբ ադրբեջանցիները վերցրել են իրենց դիրքը: Այդ ժամանակ են իրեն սպանել: Այդ մասին փաստում են դատաբժշկական փորձաքննության արդյունքները»: Քրեական գործի վարույթի շրջանակներում շարունակվում են քննել Խաչիկի զոհվելու հանգամանքները: Ընտանիքը հույս ունի քննության ավարտին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: «Արդեն մեկ տարի չորս ամիս է, ինչ Եռաբլուրում ենք բնակվում: Մեր օրը սկսվում և վերջանում է այնտեղ: Մի հերթապահություն էլ մենք ենք իրականացնում: Հետպատերազմյան աղետն ավելի սարսափելի է, քան պատերազմյանը»: Խաչիկը կրտսեր եղբայր ունի: «Երբ արձակուրդ էր եկել, մի միտք ասաց՝ ես ամեն ինչ անելու եմ, որ Էրիկը չծառայի: Անակնկալի եկա: Այնպես ստացվեց, որ Էրիկն օրենքով ազատվեց ծառայությունից»: Խուստուփը Խաչիկի սիրելի սարն էր:

«Զրույցների ընթացքում ասում էր՝ Սյունիք ոտք դնելուց ի՞նչ եք զգում: Չե՞ք զգում Նժդեհի շունչը, Նժդեհի, որը պաշտպանել է Սյունիքը: Հիմա շատ եմ զրուցում Խաչիկի հետ: Միշտ պատկերացնում եմ, թե ինչ-որ քայլ անելուց առաջ ինչ կմտածեր Խաչիկը: Չէր սիրում, որ մարդիկ չարանում էին, չար մարդ չէր սիրում: Բարկանում էր, երբ մեր ժողովրդին բան էին ասում, ասենք՝ «մեր հայերը լավը չեն»: Շեշտում էր՝ ժողովուրդը մեզանից է «սկսում», յուրաքանչյուրիցս, ամեն անգամ նման արտահայտություն անելիս պետք է մեր գործողություններին նայենք, եթե ամեն մեկս մեր ներսից լավը լինենք, փոխվենք, մեր երկիրն էլ լավը կլինի: Մեր երկիրը շատ լավն է, գուցե երբեմն մենք ինչ-որ հարցերում լավը չենք: Պիտի փոխվենք: Հիմա, երբ վերլուծում եմ Խաչիկիս մտքերը, մտածում եմ՝ այս ինչպե՞ս այդքան խտացված կյանք ապրեց: Խաչիկի էությունն էր այդպիսին»: Այս սերն է Խաչիկին ու հարյուրավոր տղաների առաջնորդել պատերազմների ծանրագույն օրերին: Այս անձնազոհության արդյունքը պետք է զարգացող ու հզոր հայրենիքը լինի, հակառակ դեպքում ինչպե՞ս ենք նայելու տղաների աչքերին:

Հ. Գ. - Խաչիկ Գրիգորյանը Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն», իսկ զորամասի կողմից՝ «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին