Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Խորհուրդ կտամ բոլոր մոլորյալներին` լսել Բագրատ սրբազանի խոսքը Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ Զաքարյան Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը


«Առայժմ հարցը փակուղի է մտել». «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Ճանապարհը զիջե՛ք. Թուրքիան ստիպում է Հայաստանին բացել Զանգեզուրի միջանցքը» վերնագրով հոդվածում գրում է, որ տարեսկզբին Թուրքիան կրկին սկսեց խոսել Զանգեզուրի միջանցքի ստեղծման մասին։ Նախ՝ տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մանրամասն անդրադարձավ նախագծին։ Նրա խոսքով, երթուղու ադրբեջանական հատվածը գրեթե պատրաստ է, իսկ Նախիջևանի էքսկլավում զուգահեռաբար կառուցվում է մայրուղի և երկաթուղի, երթուղու թուրքական հատվածը նույնպես ակտիվորեն իրականացվում է։ «Ընդհանուր առմամբ, այդ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Այսինքն, կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է թուրք նախարարը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ երթուղու մի մասը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Պաշտոնյայի խոսքով, նախագիծը նախկինում բացասական էր գնահատվում Երևանում, սակայն վերջերս Նիկոլ Փաշինյանը սկսել է «դրական ազդանշաններ» ուղարկել։ Թուրք նախարարը հիշեցրել է նաև, որ անցյալ տարի լայնորեն քննարկվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով ճանապարհի ստեղծման հարցը, և Անկարան երկու երթուղիներն էլ ողջունում է։ Նախարարի ելույթից հետո թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը առավել մանրամասն է անդրադարձել ճանապարհների կառուցմանը։ Ըստ հրապարակման, Ադրբեջանում 45 %-ով պատրաստ է երկաթուղին, և նախատեսվում է այն ավարտել մինչև տարեվերջ, 80 %-ով էլ պատրաստ է մայրուղին, որի մեծ մասը ունենալու է վեց գոտի։ Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը iz.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ Երևանը վտանգ է զգում իր տարածքային ամբողջականության համար և ձգտում է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։

«Հայաստանը հստակորեն կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների ապաշրջափակմանը, սակայն կտրականապես դեմ է ինչ-որ հատուկ միջանցքի։ Առայժմ այդ հարցը փակուղի է մտել։ Միգուցե որոշ ժամանակ անց Բաքուն և Անկարան գիտակցեն իրականությունը և լսեն մեր առաջարկները»,- նշել է նա։ Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն էլ ասել է, որ խնդրի լուծման հեռանկար չի տեսնում։ «Ըստ երևույթին, ներկա փակուղային իրավիճակը կպահպանվի մինչև 2025 թվականը՝ եռակողմ հռչակագրի ժամկետի ավարտը։ Մինչ այդ ադրբեջանական և թուրքական հատվածներում կավարտվեն երթուղու վերջին հատվածները։ 2025 թվականից հետո Երևանի հետ երկխոսությունը այլ սկզբունքներով է ընթանալու»,կարծիք է հայտնել նա iz.ru-ի հետ զրույցում։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետաքրքրությունն իսկապես նվազել է։

«Մենք տեսնում ենք, որ Իրանի տարածքում սկսվել է հաղորդակցությունների կառուցումը։ Կարծում եմ, որ Փաշինյանի թիմը բաց թողեց իր հնարավորությունը, Հայաստանը, կարծես թե, դուրս է մնացել խոշոր նախագծերից: Ադրբեջանը Իրանի և Ռուսաստանի հետ միասին մասնակցում է Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծմանը և, ըստ երևույթին, կկարողանա լուծել դեպի Թուրքիա ցամաքային ճանապարհի հարցը: Այդ ամենը երկիրը կդարձնի կարևոր լոգիստիկ կենտրոն»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Խորհուրդ կտամ բոլոր մոլորյալներին` լսել Բագրատ սրբազանի խոսքըՈւկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՖուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըԴայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Քաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ) Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հայտնի է՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում, որ համարի ներքո ելույթ կունենաս Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առաջնեկին (լուսանկարներ) Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՓողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը