Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից


Իրականում ո՞վ է էլեկտրական շիկացման լամպի գյուտարարը՝ Էդիսո՞նը, թե՞...․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լամպի արհեստական լույսն այնքան ամուր է մտել մեր առօրյա կյանք, որ մենք դադարել ենք նույնիսկ նկատել, թե ժամանակին որքան կարևոր է եղել այդ գյուտը մարդկության համար: Մենք կարող ենք գնահատել դրա անհրաժեշտությունը միայն այն ժամանակ, երբ կարճաժամկետ անջատվում է էլեկտրամատակարարումը, այն էլ՝ եթե դա տեղի է ունենում երեկոյան, երբ մութ է: Փորձենք վերհիշել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել էլեկտրական լամպի ստեղծման պատմության մեջ: Առաջինը 1840 թվականին անգլիացի Դե լա Ռյուն է լույս ստանալու փորձեր կատարել՝ վակուումային ապակե գլանում տեղադրված պլատինե մետաղալարով անցկացնելով էլեկտրական հոսանք: Բայց համարվում է, որ առաջին շիկացման լամպը հորինել է ռուս էլեկտրիկ, ինժեներ Ալեքսանդր Լոդիգինը: Որպես շիկացման թել նա օգտագործել է ածխածնային թելը, որը դրվել է վակուումային ապակե անոթի մեջ:

1874 թվականի ամռանը Լոդիգինը արտոնագիր է ստացել իր գյուտի համար: Բայց նա այդ ամենով չի սահմանափակվել և շարունակել է իր հետազոտությունները՝ փորձելով որպես շիկացման թելիկ օգտագործել հրակայուն մետաղները: Դրանից մեկ տարի անց Վասիլի Դիդրիխսոնին հաջողվել է բարելավել Լոդիգինի լամպը՝ երկարեցնելով դրա ծառայության ժամկետը: Նա առաջարկել է օդը ամբողջությամբ հանել ապակյա անոթից, ինչպես նաև օգտագործել ոչ թե մեկ, այլ մի քանի շիկացման թելեր: Լոդիգինին զուգահեռ նույն ուղղությամբ աշխատել է նաև ամերիկացի հայտնի գյուտարար Թոմաս Էդիսոնը: Իր շիկացման լամպի մեջ նա օգտագործել է պլատինե թելիկ, և 1879 թվականին արտոնագրել է իր գյուտը: Այնուամենայնիվ, նման շիկացման լամպը շատ թանկ է ստացվել, ուստի այն լայնորեն չի օգտագործվել:

Ածխածնային թելիկին վերադառնալով՝ Թոմասը մեկ տարի անց ստեղծել է լամպ, որն աշխատել է քառասուն ժամ: Ընդ որում, նույն Էդիսոնն է հորինել լամպի հիմքն ու վարդակը և որոշ ժամանակ անց սկսել է արտադրել էլեկտրական լամպեր և վաճառել դրանք՝ հատը երկուսուկես դոլար արժեքով: Լամպը Էդիսոնի հայտնագործությունը չէր, սակայն նա է դարձել այն լամպի և էլեկտրաբաշխիչ համակարգի ստեղծողը, որոնք ունակ են միասնական և խնայողաբար աշխատել: Այդ լամպերով նա ամբողջությամբ լուսավորել է իր հայտնագործությունների լաբորատորիան: Թոմաս Էդիսոնի շնորհիվ սկսվել է էլեկտրական էներգիայի դարաշրջանը: Նա երազում էր լուսավորել ամբողջ Նյու Յորքը, իսկ հետո՝ նաև ամբողջ աշխարհը: Դա տեղի է ունեցել 1882 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը երեքին: Լոդիգինը, շարունակելով աշխատել հրակայուն մետաղների հետ, ստեղծել է վոլֆրամի և մոլիբդենի թելիկով էլեկտրական լամպը: 1906 թվականին General Electric- ը նրանից գնել է այդ գյուտի արտոնագիրը:

Երեք տարի անց ընկերության աշխատակից Իրվինգ Լանգմուիրը հասել է լամպի վոլֆրամի թելիկի շահագործման ժամանակի ավելացմանը՝ լամպի ապակյա անոթը իներտ գազ արգոնով լցնելով: Դրանից որոշ ժամանակ անց ամերիկացի ֆիզիկոս Ուիլ յամ Դեյվիդ Քուլիջը կարողացել է բարելավել վոլֆրամի թելիկի պատրաստման տեխնոլոգիան: Այդ բոլոր գյուտերն էլ միասին թույլ են տվել, որ վոլֆրամի թելիկով շիկացման լամպը աստիճանաբար գրավի ամբողջ աշխարհի շուկան և դուրս մղի իր մրցակիցներին: Բայց դա՝ միայն որոշ ժամանակով, ներկայումս շիկացման թելիկով լամպերն են դուրս մղվում այլ արդյունավետ լամպերի կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան