Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը


«Սա հերթական՝ գեղեցիկ փաթեթավորմամբ ականն է, որ մատուցվում է իշխող ուժի կողմից»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հանրային խոսույթ՝ որպես քննարկման հերթական թեմա բերեց Սահմանադրության փոփոխման հարցը՝ «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»: Հաջորդ թեժ թեման «Հայոց պատմության» առարկան վերանվանելու հարցն է: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանից հետաքրքրվում ենք՝ արդյոք նոր Սահմանադրություն գրելու հենց միայն միտքն ու մտահղացումն իրենց մեջ վտանգներ չե՞ն պարունակում մեր երկրի պետականության համար, էլ ուր մնաց դրա գործնական կիրառումը:

«Թե՛ «Հայոց պատմություն» առարկայի վերանվանման, թե՛ նոր Սահմանադրություն ունենալու հարցերի դեպքում պատահական չէ հանրային դիսկուրսը և հանրության մեծ լսարանի ուշադրությունը դրանց նկատմամբ, որովհետև նորություն չէ՝ ինչ այս քաղաքական ուժը եկել է իշխանության, իրենց օրակարգում մշտապես եղել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը: Սակայն ուշագրավ է, որ Սահմանադրության փոփոխության օրակարգային խնդիրը վերածվեց նոր Սահմանադրության ընդունման: Միգուցե անտեղյակ կամ ոչ մասնագետ քաղաքացին, երբ առաջին անգամ լսի այդ տեղեկությունը, կմտածի, թե ինչ տարբերություն, սակայն կա շատ մեծ տարբերություն: Սահմանադրական փոփոխությունների պարագայում իրենք կարող էին փոփոխություններ անել գրեթե բոլոր դրույթներում, բայց կար մեկ կաշկանդվածություն, որն իրենք միայն նոր Սահմանադրությամբ կարող են իրականացնել: Խոսքը Սահմանադրության նախաբանում և անփոփոխելի հոդվածներում փոփոխության մասին է:

Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում իրենք կաշկանդվածություն ունեին Սահմանադրության նախաբանում և անփոփոխելի հոդվածներում փոփոխություններ իրականացնելու հարցում: Հետևաբար մեզ այստեղ գալիս է հուշում, որ այս ձևաչափի փոփոխությունը, հնարավոր է, վտանգավոր միտում ունի փոփոխություն կատարելու Սահմանադրության նախաբանում և մեր Երրորդ հանրապետության համար ակունքային դրույթներում: Դրան նաև հավաստման է գալիս արտաքին գործերի նախարարի հավաստումը, որ, այո, ադրբեջանական կողմն արտաքին հարաբերությունների ուղեծրում, բանակցային գործընթացում ունի պահանջ առ Հայաստանի Հանրապետություն՝ կատարել սահմանադրական փոփոխություններ: Այսպես կոչված՝ իշխանական սատելիտներից գալիս են պնդելու, որ Ադրբեջանը պահանջում է հրաժարում բոլոր ռևանշիստական միտումներից: Սակայն չմոռանանք, որ սրանք ռևանշիստական միտում չեն, մեր Երրորդ հանրապետության ակունքներում գտնվող փաստաթղթի, իրավական ակտերի մասին է խոսվում, մասնավորապես, խոսքն առաջին հերթին մեր Անկախության հռչակագրի մասին է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը:

Ընդգծում է՝ ամփոփելով՝ գալիս ենք այն եզրահանգման, որ այս պրոցեսն իր մեջ հավանական վտանգներ է պարունակում: «Հայտնի դարձավ, որ գոյություն ունի Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծ: Սպասենք՝ երբ մեր հանրությանը կհրամցվի փաստաթուղթ, և թղթին տրված տեքստից արդեն պարզ կդառնա, թե ինչ են պատրաստվում իրականացնել»,- նշում է մեր զրուցակիցը:

Նոր Սահմանադրությունն ընդունելու համար պետք է հանրաքվե անցկացվի, իսկ մեկ-երկու օրվա քննարկումներն արդեն իսկ ահազանգ են, որ քաղաքացիները տարակուսում են՝ մեզ անհրաժե՞շտ է նոր Սահմանադրություն: Մեր իրականության մեջ ընթանում են քննարկումներ, բայց տիկին Մելոյանը ուշադրություն է հրավիրում արդեն իսկ թղթի վրա ունեցած արդյունքներին՝ մատնանշելով Երևանի ավագանու ընտրությունները: «Այն աննախադեպ էր իր արդյունքներով և աննախադեպ էր նաև բացասական առումով: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով արձանագրված՝ քաղաքացիների աննախադեպ՝ թվաքանակով ցածր մասնակցելիությունը լրջագույն ահազանգ էր մեր քաղաքական ուժերին, խոսքը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մասին է: Դա վկայում է մարդկանց անտարբերության, իներտության ու անվստահության մասին: Սա լրջագույն ահազանգ է, հենց այսպես են սկսվում պետությունների վախճանները, երբ քաղաքացին ու հանրությունը դառնում են անտարբեր երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների հանդեպ՝ պայմանավորված դրանց նկատմամբ անվստահությամբ: Գալիս ենք այն եզրահանգման, որ նախ՝ ունենք նախադեպը, թե ինչպիսին է այս գործող ուժի նկատմամբ հանրային տրամադրվածությունը: Երկրորդ՝ ես լիահույս եմ, որ հաշվի առնելով մեր երկրում տեղի ունեցած ողբերգության մասշտաբը՝ թե՛ որակական, թե՛ քանակական առումով, քաղաքացիները գոնե բնազդային մակարդակով պետք է գիտակցեն, որ սա հերթական, գեղեցիկ փաթեթավորմամբ ականն է, որ մատուցվում է իշխող ուժի կողմից»,-ընդգծում է սահմանադրագետը:

Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունն ունի՞ նոր Սահմանադրության կամ էլ սահմանադրական փոփոխությունների կարիք: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ իր գնահատմամբ, ունենք բավականին որակյալ Սահմանադրություն: «Հետհայացք նետելով՝ նշենք, որ մեր Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ին: Երեք անգամ է փոփոխության ենթարկվել: Սահմանադրական երկու բարեփոխումները տեղի են ունեցել տասնամյա միջակայքով՝ 2005 և 2015 թվականներին: Տասնամյակը բավականին ժամկետ էր նույն գործադիր իշխանության ղեկավարի կողմից արծարծված էվոլ յուցիային համընթաց մեր իրավակարգավորումները դարձնելու համար, այսինքն՝ դրանք պայմանավորված էին իրավունքի զարգացմամբ, իրավահարաբերությունների զարգացմամբ, ժամանակների մարտահրավերներով: Դրանց հաջորդեց խայտառակ, մեզ պատիվ չբերող, հակասահմանադրական երրորդ սահմանադրական փոփոխությունները, որոնք զուտ ամփոփում էին Սահմանադրական դատարանի շուրջ խայտառակ գործընթացները:

Ի հեճուկս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, որ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության չի կարող լինել սահմանադրական փոփոխություն, իրենք, այնուամենայնիվ, գնացին և հակասահմանադրական բնույթի հերթական գործընթացն արեցին: Եվ ամենակարևորը՝ հաշվի առնելով այսօր Հայաստանի Հանրապետության առջև ծառացած լրջագույն, առաջին հերթին անվտանգային մարտահրավերները, հղում կատարեմ ԱԳ նախարարի այն խոսքին, որ, այո, այս պահի դրությամբ էլ կա պատերազմի սպառնալիք, սահմանադրական փոփոխություններն այն վերջին գործիքներից պետք է լինի, որն արժե այս պահի դրությամբ կիրարկել երկրում: Դա կարող է նաև ներքին իրավիճակն ապակայունացնող գործոն հանդիսանալ»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից