Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել


«Իմ ուժը ստանում եմ երկնքից, իմ Անդրանիկի ուժն ինձ է փոխանցվում». Անդրանիկ Վարդանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այնքան աշխույժ, ուրախ, կյանքով լի երեխա էր Անդրանիկը: Յուրահատուկ էր, յուրատեսակ, չգիտեմ էլ, թե ինչպես բնութագրեմ իրեն: Երբ ծանոթանում ես մեր անմահացած տղաների կենսագրությանը, ուղղակի ապշում ես, թե ինչպես բոլորը կարող են իրար այդքան նման լինել, բոլորն էին յուրահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Անդրանիկի մայրիկը:

Նշում է՝ որդին շատ լավ ձայն ունի, հրաշալի երգում է, եղել է Թովմաս Պողոսյանի սանը՝ «երաժշտության հետ շատ կապված էր»: Որդիների մասին պատմությունների ժամանակ ներկա ու անցյալ ժամանակներն այնքան սահուն են իրար հաջորդում, բայց երկրորդն այնքան անսովոր է թե՛ ասողի, թե՛ լսողի համար: Անդրանիկը նաև տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ թենիսի, կարատեի, ֆուտբոլի, սակայն որևէ տեղ երկար չի մնացել: Մայրիկի խոսքով, հիասթափվում էր, մի պատճառ գտնում, որ դադարի հաճախել պարապմունքների: «Դպրոցական տարիներին շատ ակտիվ էր: Խելացի էր, բայց ծուլանում էր: Ուսուցիչները միշտ ասում են՝ իրեն շատ ենք սիրել իր աշխուժությամբ ու անկարգություններով հանդերձ, որովհետև երբեք չի հակաճառել, միշտ հարգանքով է եղել յուրաքանչյուրի հանդեպ: «Միշտ հարգել ենք իր մարդ տեսակը»:

Հատկապես 8-րդ դասարանն ավարտելուց հետո չէր սովորում: Նոր դասագրքերը ստանում էր և նույն՝ մաքուր ու խնամված տեսքով տարեվերջին հանձնում: Ասում էր՝ գրքերը լավ եմ պահում, որ հաջորդ ստացողը վերցնի և ուրախանա, որ նոր գիրք է ստացել»: Անդրանիկը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: Գերազանց առաջադիմությամբ և կարմիր դիպլոմներով բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած քույրերի եղբայրը որոշել էր ընդունվել Ագրարային համալսարան՝ գինեգործության բաժին: «Շատ էր սիրում այդ ուղղությունը: Առանց պարապելու քննություն հանձնեց, մեկ բալի պատճառով չընդունվեց իր նախընտրած բաժինը: Ասաց. «Ոչինչ, չեմ հուսահատվի, կծառայեմ, կգամ, կպարապեմ ու կընդունվեմ»»: 2021 թ.-ի առաջին զորակոչով Անդրանիկը մեկնում է ծառայության: «Իրեն ասում էինք՝ դեռ ժամանակ ունես, մինչև մարտի, ապրիլի վերջ ժամանակ կա:

«Մա՛մ ջան, ի՞նչ տարբերություն»: Գնաց զինկոմիսարիատ, իր օրը փոխեց՝ «շուտ գնամ, որ շուտ հետ գամ»: Շատ էր ուզում ծառայել, իր ընկերներից, դասընկերներից զոհված տղաներ կային, շատ ծանր տարավ նրանց կորուստը: 44-օրյայի ժամանակ ընկերների հետ այնքան օգնություն էին հավաքում, դասավորում և ուղարկում, գիշերը շատ ուշ նոր տուն էր գալիս: Նվիրված էր հայրենիքի, բանակի գաղափարին: Մեզանից թաքուն նաև գնացել էր, որ մարտի դաշտ մեկներ, բայց իրեն հետ էին ուղարկել՝ «քո ժամանակը չի, երբ քո ժամանակը կգա, կգնաս»: Եկել էր տուն, հուզված, ձեռքը խփում էր սեղանին՝ մա՛մ, ո՞նց կարող եմ հաց ուտել, երբ իմ ընկերներն այնտեղ զոհվում են: Հետո, երբ Եռաբլուրում այցելել էր զոհված տղաներին, շիրիմների մոտ իր ընկերներին ասել էր՝ մի լացեք, երկու տարի հետո էլ ես եմ այստեղ լինելու, իմ տեղն այստեղ է: Անդրանիկի զոհվելուց հետո իր ընկերները պատմեցին, որ նման բան է ասել: Մեզ հետ զրույցների ժամանակ էլ ասում էր՝ մա՛մ, մեր թիվն անիծված թիվ է: Երբ բանակ ճանապարհելուց ասացի՝ Ա՛նդ ջան, բարով գնաս, բարով գաս, արձագանքեց՝ մա՛մ ջան, Աստծու ձեռքում է, եթե կամենա, կգամ, եթե չէ, ուրեմն չէ: Հավատքով էր: Տանը սրբապատկերների մի անկյուն ուներ: Միշտ աղոթում էր, համբուրում և նոր տանից դուրս գալիս»:

Երբ մայրիկին հարցնում եմ, թե ինչպիսին էին նրա զգացողությունները, երբ պատերազմից հետո որդուն բանակ էր ճանապարհում, արձագանքում է՝ մեր մեջ միշտ վախ կար: «Ամիսը երկու անգամ գնում էինք իր մոտ, վախ ունեինք, որ հանկարծ մի բան չլինի իրեն: Երբ դիրքեր էր բարձրանում, ամուսինս ու ես մեր տեղը չէինք գտնում»: Անդրանիկի ծառայության առաջին տարին անցել է Վայքի զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Ջերմուկ: Մեկ տարի և յոթ ամսվա ծառայող էր, երբ 2022 թ.-ի սեպտեմբերին թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: «Հունիսից դիրքերում էր: Պետք է օգոստոսին արձակուրդ գար, բայց իրեն չուղարկեցին, քանի որ դիրքերից չէին իջնում: Զանգում էր՝ պա՛պ, չենք կարող իջնել, ոչինչ, հոկտեմբերին կգամ: Բայց հոկտեմբերին իրեն բերեցին, ինքը չեկավ: Տպավորություն է, որ կանխազգում էր ամեն ինչ: Իրենից որևէ բառ չենք լսել: Միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Պատերազմի ժամանակ իր ընկերների հետ էր կապ հաստատել, ասել՝ չեմ ուզում, որ մերոնք իրենց վատ զգան, երբ իմանան, որ շատ վատ վիճակի մեջ եմ: Թող իմ պատճառով չնեղվեն: Ընկերները հորդորել էին զանգել մեզ, հանգստացնել, արձագանքել էր՝ չեմ կարող խոսել: Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 13-ի լուսադեմին՝ վեց անց կես:

Տղաները լուսադեմին են զոհվել: Տասնմեկ հոգով մինչև լուսադեմ պայքարել են, որ թուրքի տեխնիկան չմտնի իրենց դիրք, իսկ հետո՝ Ջերմուկ: Իրենց դիրքի շնորհիվ է, որ հիմա Ջերմուկը կա: Տղաներն իրար մեջ երդվել են, որ դիրքը չեն լքելու: «Այսքան տանջվել ենք ու չենք լքելու մեր դիրքը»: Այս զրույցի մասին մեզ հետո այլ տղաներ են պատմել»: Անդրանիկը ուշ է տուն «վերադարձել», իսկ հոկտեմբերի 4-ին նրա մարմինն ամփոփվել է Եռաբլուրում: «Մերոնք մի քանի անգամ գնացել են Անդրանիկին ճանաչելու: Վնասվածքներ ուներ գլխին, դեմքը փոխվել էր, այդ առումով դժվար էր իրեն նույնականացնելը: Հետո եկել է ԴՆԹ հետազոտության պատասխանը: Նախքան բանակ գնալը, ատամներին բրեկետներ էր կրում, որոնք ծառայության ժամանակ հանել էր: Մերոնք Անդրանիկիս ատամնաբույժին են խնդրում գնալ իրենց հետ: Հետաքրքիր է, բայց բժիշկն ասել էր, որ իր երկար տարիների աշխատանքի ընթացքում երբեք որևէ հիվանդի ատամների գիպսը չի պահել, բայց Անդրանիկինը, չգիտես ինչու, պահել էր: Նաև դրա օգնությամբ է հաստատվել մեր որդու ինքնությունը»:

Ծանր օրերից հետո Անդրանիկի ծնողները մի բարդ, բայց կարևոր ու ապրեցնող որոշում են կայացրել՝ իրենց ընտանիքում կրկին պետք է երեխայի ճիչ լսվի: Ապրիլին կծնվի Անդրանիկի եղբայրը: «Անդրանիկը շատ էր ուզում եղբայր ունենալ, միշտ ասում էր՝ քույրիկներին քույրիկ ես բերել, իսկ ես եղբայր չունեմ: Արձագանքում էի՝ դու իմ միակն ես, իմ ամբողջ սերը, որպես որդու, քեզ եմ տվել: «Մա՛մ, ինձ էլ եղբոր թև ու թիկունք էր պետք»: Ծանր օրեր ապրեցի, բարդագույն օրերի միջով անցանք ու շարունակում ենք անցնել: Բայց հավատ ունեմ, իմ հավատն ու հույսն Աստված է, իմ կապն Աստծո հետ ավելի է ամրացել: Ուժս ստանում եմ երկնքից, իմ երեխու ուժն ինձ է փոխանցվում: Ես չեմ չարացել, ուրախանում եմ բոլորի ուրախությամբ: Երբ նեղսրտում եմ, լալիս, ինձ հաճախ ասում են՝ երեխաներ ունես, թոռներ, իրենցով ուրախացիր: Էլի ուրախանում եմ, մեր աղջիկները մեր թև ու թիկունքն են, մեր ամեն ինչը, մեր ուժը: Բայց ամեն երեխա իր սերն ու տեղն ունի: Այնքան երազանքներ ունեի Անդրանիկի հետ կապված: Բացի դա, ծնողի համար ամեն երեխա իր տեղն ունի: Իմ Անդրանիկն ուրիշ էր: Ինձ միշտ ասում էր՝ մամա՛ ջան, քեզ միշտ ջահել տեսնեմ, իմ մաման միշտ պետք է ջահել լինի: Հիմա էլ այս մտքերն են մեզ ուժ տալիս, որ փորձենք ամուր մնալ, ուժեղ լինել՝ հանուն Անդրանիկի, որովհետև մեր որդին մեզ կուզեր այդպիսին տեսնել»:

Հ. Գ. -Անդրանիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և պատվոգրերով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան