Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում


«Կոռուպցիա կա կոռուպցիա», բայց այն համակարգային չէ՞.... «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ իշխանությունները (կարևոր չէ, թե՝ որ) խրոխտ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մտապատկերում առաջ է գալիս սեփական պոչը բռնել ցանկացող շունիկի պատկերը: Սա տողերիս հեղինակի պատկերավոր դիտարկումը չէ, բայց այն չափազանց դիպուկ է՝ հատկապես փաշինյանական կառավարության վերջին նիստի ընթացքում հնչած որոշ «հակակոռուպցիոն» հայտարարությունների նախաբնութագրման համար: Հարցն այն է, որ երբ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչներն են խոսում կոռուպցիայի դեմ պայքարից, ապա այստեղ միայն գեղարվեստական պատկերով դժվար է բնութագրել երևույթը: Դա երևի այդպիսի գիտափորձ է՝ եփած հավերի ծիծաղը շարժելու նպատակով, ըստ որում՝ ոչ թե փոխաբերական, այլ ամենաուղիղ իմաստով:

Լավ, դեռ մի կողմ ենք դնում էկոնոմիկայի նախարարությունում «բռնոցի-կալանոցին», դրան շաղկապված թեմատիկ ճյուղավորումներն ու այլ ճառագայթները: Ինչ-որ բան հուշում է, որ իշխանամերձ ու իշխանամեջ անձանց հետ կապված այդ պատմության խմորը դեռ «ցիստեռններով» ջուր է քաշելու: Այնպես որ, դրա հետ կապված անդրադարձերի պակաս չի լինի:

Վերցնում ենք զուտ պետական գնումների հետ կապված դիտարկումը, որ կառավարության վերջին նիստում բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը: Քննարկվում էր գնումներին, կոռուպցիոն ռիսկերին առնչվող հարց, Փաշինյանը, որպես իրեն հենց նոր հայտնի դարձած մի մեծ գաղտնիք, նկատեց, թե գործարարները պետական գնումներին մասնակցելու հետ կապված ասում են. «Լավ, է՜, ձեր գնումներին մասնակցենք՝ ՊՎԾ-ն, ԱԱԾ-ն գալու են, մամուլը գրելու է...»:

Մի փոքր բացենք ասվածը: Խոսքն այն մասին է, որ ինչ-ինչ գործարարներ ասել են, որ եթե իրենք ներգրավվեն պետական գնումների գործընթացում, ապա իշխանության պատժիչ մարմինները կընկնեն իրենց ու իրենց ընկերությունների ետևից: Քավ լիցի, նման մարմինների պակասություն չկա՝ հարկային, վերահսկողական, ոստիկանություն, ԱԱԾ և այլն: Այստեղ հետաքրքիրը «եթե պետական գնումների մրցույթին մասնակցենք» ձևակերպումն է: Մենք, իհարկե, հակված չենք նրան, որ պետական գնումներին չմասնակցողները ճնշումների չեն ենթարկվում, սակայն հետաքրքիր է, թե ինչու են գործարարները շեշտադրում հենց պետական գնումները: Այ, այստեղ հետաքրքիր շերտեր կան: Եկեք մի պահ «հանգիստ թողնենք» Հայաստանում կոռուպցիան հաղթահարած լինելու մասին դեռ քանի տարի առաջ հպարտ-հպարտ ազդարարած Փաշինյանին ու մի փոքր բացենք նրա ականջին գործարարների հասցրած դառը ճշմարտությունը:

Այդ մարդիկ ի՞նչն են սխալ ասել:

Ակնհայտ է, որ «Նիկոլի թվի» Հայաստանում տնտեսավարումը, առավել ևս՝ պետական պատվերների հետ կապված գործընթացները քաղաքականացված են: Այդ ասպարեզում պատահական անձինք կամ ընկերություններ չեն էլ կարող հայտնվել: Նախ՝ այո, գործարարները միանգամայն հիմնավոր մտավախություններ ունեն, որ այս կամ այն պետական պատվերն ստանձնելու համար պայքարի մեջ մտնելու դեպքում իրենց դեմ կկիրառվեն զանազան ճնշումներ՝ «ֆավորիտ» ընկերության օգտին:

Երկրորդ՝ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ իր ընկերության մասնակցությունը կամ ավելի ճիշտ՝ հայտ ներկայացնելը չի օգտագործվելու ներկայացրած առաջարկությունները կամ գաղափարները կրկնօրինակելու և յուրացնելու, աշխատանքի կամ ծառայության գները նախապես պարզելու և դրանցից ավելի ցածր գներ նշելու, ինչպես նաև՝ գնման գործընթացին օրինականության պատրանք հաղորդելու նպատակով: Այսինքն՝ իբր, տեսեք, ամեն ինչ լավ է, մի քանի հայտ է եղել, մրցակցություն է եղել, ընտրվել է ամենից ցածր գին առաջարկողը, կա ամենից ձեռնտու տարբերակ առաջարկողը:

Երրորդ՝ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ եթե նույնիսկ ինքը մասնակցի գնման գործընթացին, չի հայտնվելու քաղաքական պարտադրանքի տակ, այսինքն՝ չեն ստիպելու իրեն, որ դառնա, կոպիտ ասած, «նիկոլական»: Դե, հրաժարվելու դեպքում... տեսեք վերը՝ ստուգումների մասին գործարարների խոսքերը՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ:

Եվ վերջապես, ոչ մի գործարար չի կարող վստահ լինել, որ Փաշինյանի կառավարության հետ գործ բռնելու դեպքում չի «քցվելու»: Այդ գործում, ի վերջո, փաշինյանական իշխանությունը չեմպիոնների չեմպիոն է: Է՛լ ավելին, ոչ մի գործարար չի կարող վստահ լինել, որ Փաշինյանի իշխանության պայմաններում «պետական պատվեր» ստանձնելու դեպքում հարկադրված չի լինելու պարբերաբար չնախատեսված մուծումներ անել հանրահայտ որոշ հիմնադրամների:

Շարունակությունն ավելի ճո՛խ է:

Եկեք միասին շնչադադար վերցնենք ու ինքներս մեզ հարց տանք. իսկ այդ ո՞ր կառավարությունը, ո՞ր վարչապետն է խոսում պետական գնումների ժամանակ մրցակցությունից և ՄՐՑՈՒՅԹԻՑ:

Սա այն կառավարությունն է, որն ուղղակի կարելի է անվանել «մեկ անձից գնումների» կառավարություն: Այսինքն, այս կառավարությունը պետական միջոցներով աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնումները, որպես կանոն, իրականացնում է առանց մրցույթների, իբրև թե՝ հրատապության կարգով, «մեկ անձից»: Մամուլը պարզապես հեղեղված է այդ մասին հրապարակումներով: Ու կապ չունի՝ ինչ-որ հուշանվերներ է ձեռք բերո՞ւմ ինչ-որ նախարարություն, թե՞ օտարերկրյա պատվիրակության են «ռեստորան տանում»: Արդեն չենք խոսում ասֆալտի, դպրոց կառուցելու, մոդուլային շինություն հավաքելու մասին, ցնցուղն ու կախիչն էլ՝ ձեզ փեշքեշ: Մեկ անձից գնել է, որ գնում են:

Ի՜նչ մրցույթ, ի՜նչ մրցակցություն...

Այնպես որ, եթե անգամ գործարարները Փաշինյանի կամ նրա որևէ կարկառունի ականջին բան են ասել, այդ «բանը» ակտուալ է և դեռ այնքան ակտուալ կլինի, որքան գոյություն կունենա այս իշխանությունը:

Վերադառնանք Փաշինյանին ու կոռուպցիան հաղթահարած լինելու մասին մի ժամանակվա նրա պնդումներին, նաև սրբագրումներին, թե՝ չէ, ոնց որ կոռուպցիա դեռ կա, բայց այն համակարգային չի... Հա, իր նախարարներից մեկն էլ էր նախօրեին այդ մասին խոսում՝ հենց վերջին «բռնոցի-կալանոցիի» թեմայի մեջ:

Իյա՜, իրո՞ք: Այսինքն, համակարգ արդեն չկա, դրա համար՝ համակարգային չէ՞, թե՞ մեկ այլ հասարակ մահկանացուներիս անհասկանալի նրբերանգ կա: Ի՞նչ ասել է՝ «համակարգային կոռուպցիա չկա» մի իշխանության պարագայում, որն ընդամենը «օրինականացրել» է անհիմն բարձր պարգևավճարումները, որի ներկայացուցիչները թանկարժեք անշարժ գույք ձեռք է, որ ձեռք են բերում, ի լրումն՝ կասկածելիորեն նպաստավոր պայմաններով վարկավորվելով: Ի՞նչ ասել է՝ «համակարգային կոռուպցիա չկա» մի իշխանության պարագայում, որի բարձրաստիճան ներկայացուցիչների ազգականները, բարեկամները, ընկեր-խնամիծանոթները ներգրավված են նույն իշխանության մեջ, այս մի քանի տարվա մեջ բիզնես «վերելք» են արձանագրել և այդպես շարունակ: Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, քանզի իրապես շատ տխուր է: Ու ոչ միայն այս առումով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի