Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»


«Ակտիվ էր, սիրված, կատակասեր, կյանքով լի». կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր մեջ երկու տարվա տարբերություն կա, բայց ես ու Յուրան զույգ քույր ու եղբոր պես ենք մեծացել: Տանն ամեն ինչ հավասար կիսվում էր մեր միջև, իրար մասին հոգ էինք տանում: Երբ 2016 թ.-ին Բերդից տեղափոխվեցի Իջևան՝ բարձրագույն կրթություն ստանալու, հատկապես սկզբնական շրջանում շուտ-շուտ էինք հիվանդանում: Ընթացքում բացահայտեցինք, որ կարոտից է, երբ հանդիպում էինք, միանգամից առողջանում էինք: Երբ դասերս սկսվում էին, մի երկու օր անց երկուսս էլ հիվանդանում էինք, ջերմում, Յուրան զանգում էր՝ արի, որ լավանանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նինան՝ Յուրայի քույրիկը:

Խոսելով եղբոր բնավորության մասին, ժպիտով է նշում՝ Յուրան խելոք էր, իսկ ինքը՝ տան անկարգը: «Հայրիկս էլ միշտ ասում էր, որ, մեր բնավորությունները հաշվի առնելով, պետք է հակառակ սեռի ծնված լինեինք: Յուրան մեր խաղաղության աղավնին էր: Ամեն ինչին ուրիշ կերպ էր նայում, կարծես ինքը մեծը լիներ, ոչ թե ես: Խորն էր մտածում, կշռադատում: Խորհուրդներով միշտ իմ կողքին էր»: Նինայի խոսքով, եղբայրը շատ խելացի էր: «Դասղեկն ասում էր՝ մաթեմատիկոս ես դառնալու: Ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից շատ ուժեղ էր, տրամաբանությունը` զարգացած: Դասարանում գերակտիվ էր, շատ սիրված, կատակասեր, նմանակում էր ուսուցիչներին, շրջապատի մարդկանց, երգում էր: Կյանքով լի էր, որևէ մեկը չի հիշի երևի մեկ դեպք, որ նստեր իր հետ և, ասենք, տխուր բաներից խոսեր»: Ծառայության զորակոչվելուց առաջ Յուրան ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա ֆակուլտետը, ցանկանում էր ծրագրավորող դառնալ:

«Մեկ քննություն հանձնեց մաթեմատիկայից, ընդունվեց և զորակոչվեց բանակ: Թղթերը իր զոհվելուց հետո համալսարանից վերցրեցինք: Երբ արդեն բանակում էր ծառայում, բազմաթիվ կրծքանշաններ էր ստացել, պատվոգրեր, շատ լավ էր ծառայում: Պատերազմի օրերին զրույցների ժամանակ ասում էր, որ զինվորականի կյանքն էլ է շատ սիրում, նշում՝ զինվորականի մասնագիտությունն էլ է իրեն դուր գալիս, հնարավոր է, որ շարունակի այն: Շատ սիրով էր ծառայում: Մի բան հիշեցի: Ծառայության օրերին իր ընկերներից մեկը շատ էր կարոտում տունը, հարազատներին: Տնից զանգահարել էին, Յուրային պատմել այդ մասին, ասել, որ չի ուտում, տրամադրությունն ընկած է: Յուրան Գյումրիում էր ծառայում, ընկերը՝ Սյունիքում: Յուրան այդ զորամասում ծանոթ տղա էր գտել, ուղարկել ընկերոջ մոտ, որ զրուցեն, հետո ինքն էլ զանգել, խոսել էին: Ու կարճ ժամանակում բոլոր հարցերը կարգավորվեցին: Առհասարակ, ընկերների մասին շատ էր մտածում, անձնազոհ էր: Ընկերների ծնողների հետ էր շատ խոսում: Երբ այս անգամ չստացվեց իր մոտ՝ Բերդ գնալ, բարձրացա Եռաբլուր՝ Յուրայիս ընկերոջ մոտ, իր ծնողների հետ զրուցեցի, պարզվեց, որ Յուրան պատերազմի օրերին իրենց էլ է շատ հաճախ զանգել: Այդ տղան օրեր շարունակ կորած էր համարվում, ծնողներն ասում են՝ Յուրան ամեն օր զանգում և հույս էր տալիս, որ իրենց տղան գտնվելու է:

«Պատերազմի ընթացքում մեզ այնքան ուժ էր տալիս, ասում, որ խոսել է մեր տղայի հետ, գիտի, որ լավ է, շուտով կհայտնվի, լուր կստանանք, շատ չմտածենք»: Ընկերոջ ծնողներն ասում են՝ կրկնակի ցավ ապրեցինք, երբ մեր որդուն «գտանք», հետո էլ Յուրայի զոհվելու լուրը ստացանք»: Յուրան բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 5-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրիում՝ Հրետանային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Վարանդա: «Պատերազմի ծանր օրերին անգամ բոլորից պետք է հետաքրքրվեր: Ընդամենը մեկ օր տուն չի զանգել, մյուս օրերին միշտ իր հետ կապ ենք ունեցել»: Յուրան ֆագոտի հրամանատար էր: «Իր հրամանատարության տակ 11 զինվոր է եղել: Սկզբում եղել է Վարանդայում, հետո տեղափոխել են Ջրական: Այնտեղ երեք օր շրջափակման մեջ կռվել է, հետո գնացել են Հադրութ, այնտեղից էլ՝ ոտքով Մարտունի, որտեղ էլ հոկտեմբերի 30-ին զոհվել է»: «Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 30-ը ծավալված մարտական գործողությունների ընթացքում կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ, 5 ՀՄՄ, 3 «Ուրալ» մակնիշի մեքենա, 2 «Կամազ» մակնիշի մեքենա, 2 տրակտոր»,-այս տվյալները ներկայացված են Յուրայի մարտական ուղու մեջ:

Պատերազմի ժամանակ Յուրան նաև վիրավորվել է, բայց անգամ բուժկետ չի գնացել, շարունակել է կռվել: Նինայի խոսքով, Յուրան թշնամուն նաև մարդուժի կորուստներ է պատճառել: «Շատ ուժեղ էր իր հավատը, բանակ գնալուց առաջ մկրտվեց: Պատերազմի օրերին խոսում էինք իր հետ, ասաց՝ գիտե՞ս, որ հենց այս պահին դիմացս երևի մի երեսուն թուրք զինվոր աղոթում է: Մի հատ կրակեմ, բոլորը կզոհվեն: Բայց ո՞նց կրակեմ, աղոթում են, Աստված ինձ կների՞: Հետո մի օր էլ ասաց՝ ես էսքան մեղքի տակից ո՞նց եմ դուրս գալու, ինչքան մայրեր են ինձ անիծելու»: Յուրայի զոհվելու լուրն անմիջապես հասել է Բերդ, նա շուտ է տուն «վերադարձել», իսկ հետագայում ընտանիքն արդեն իմացել է որդու զոհվելու հանգամանքները: «Մեքենային ԱԹՍ-ն է հարվածել, 30 զինվորից միայն մեկն է փրկվել: Նա պատմում է, որ եղբորս շնորհիվ է ողջ մնացել: Յուրան շուտ է մեքենան նստել, բայց ինքը չի նկատել ու սկսել է Յուրային փնտրել: Ասում է՝ եթե ես էլ շուտ նստեի մեքենան, ուրեմն, ես էլ կզոհվեի»: Քույրիկի հետ զրույցի ընթացքում տարբեր զգացումներ են իրար հաջորդում՝ ժպիտ, ծիծաղ, հուզմունք, կարոտ: Յուրայից հետո նրա հոգում մնացած անբացատրելի դատարկությունը կարծես լցվում է ջերմ ու անսպառ հիշողություններով:

«Հիմա մի քիչ հանգստություն կա մեջս: Հիմա մեզ հիշողություններն են ապրեցնում: Յուրան տոների սիրահար էր: Միշտ սիրում էր հենց կեսգիշերին ու առաջինը շնորհավորել: Բոլորիս համար բացիկներ էր պատրաստում, բարեմաղթանքներ գրում, շատ նրբանկատ էր: Երբ բանակ էր գնացել, ես էլի հիվանդացա, ջերմությունս շատ բարձր էր, չգիտեի, թե ինչ անեմ: Իրեն ասացի, որ կարոտել եմ, չգիտեմ, թե ինչ անեմ, այն ժամանակ հանդիպում էինք, կարոտս առնում էի, լավանում, իսկ այս ընթացքում հանդիպելու հնարավորություն չունենք: Յուրան էլ արձագանքեց՝ ի՞նչ պիտի անես, նկարս տպում ես մայկայի վրա ու հագնում, ջերմությունդ միանգամից կիջնի: Իր զոհվելուց հետո արդեն Յուրայի նկարով շատ շապիկներ տպվեցին, որ եթե հիվանդանամ կամ կարոտեմ, հագնեմ ու լավանամ: Թեկուզ այդպես իր ներկայությունը միշտ ապահովում եմ: Մեզ իրենց ջերմությամբ նաև մեր ընկերներն են ապրեցնում:

Թե՛ իմ, թե՛ Յուրայի ընկերները պարբերաբար մեր տան հյուրերն են, հավաքվում են, հիշողություններով տեղափոխվում երջանիկ օրեր, ապրեցնում Յուրայիս, բայց նաև մեզ մեծ ուժ փոխանցում: Իրենից հետո ինձ ուժ տվեց այն փաստը, որ սկսեմ պայքարել այն ամենի համար, ինչի համար ինքը կպայքարեր, ցանկացա սովորել այն, ինչն ինքը չի հասցրել սովորել: Մագիստրատուրայի ուսանող էի, երբ Յուրաս զոհվեց, ուզում էի հետ կանգնել սովորելու մտքից, հիասթափվել էի, թուլացել: Հետո երազ տեսա՝ Յուրան ինձ «ստիպում» էր, որ պետք է սովորեմ: Զոհվելուց առաջ նաև իմացավ, որ բալիկի եմ սպասում, շատ ուրախ էր: Զոհվելուց հետո էլ երազներիս գալիս էր, երեխայիս անունը երազում իր հետ եմ որոշել: Ինձ միշտ ուժ է տալիս, միշտ պատկերացնում եմ, որ ինձ հետ է: Հիմա էլ անգամ մի փոքրիկ դժվարության դեպքում իրեն եմ դիմում, մտովի իր հետ խոսում, որ ինչ-որ կերպ ինձ օգնի վերևից»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը Արցախի Հանրպետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Ծառայության տարիներին արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանների: Հուղարկավորված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը