Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին


Գոյաբանական վտանգներ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինքնիշխանությունը պետության համար ենթադրում է ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականության իրականացում, սակայն Հայաստանի այսօրվա իշխանությունների պարագայում պետությունը շարժվում է մի ուղղությամբ, որը ոչ թե բխում է իր շահերից, այլ իր համար գծել են ուրիշները, առավել ևս՝ հակառակորդ երկրները։ Բայց նույնիսկ դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը հայտարարել, թե իբր տեղի ունեցող գործընթացների արդյունքում ամրապնդում են պետականությունը, ինքնիշխանությունը և...

Հայաստանի չորրորդ հանրապետության հիմքերն են դնում։ Փաշինյանն ու իշխանական պատգամավորներն իրենց ելույթներում հակառուսական շեշտադրումների ֆոնին այնպես են ներկայացնում, թե Ռուսաստանից կախվածությունը չի թողել, որ Հայաստանն ինքնիշխանություն ունենա, իսկ հիմա, երբ մեր երկիրը դիստանցվում է Ռուսաստանից, ինքնիշխանություն ունենալու հնարավորություն է առաջ գալիս։ Միակողմ կախվածությունն, իհարկե, լավ բան չէ, դրա համար էլ տարիներ շարունակ փորձ է արվել հնարավորինս բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնել: Հիմա, սակայն, ինքնիշխանության անվան տակ Ռուսաստանից կտրվելով՝ Հայաստանի իշխանությունները փաստացի ընկնում են մեկ այլ ծայրահեղության մեջ՝ դարձյալ միավեկտոր ուղղության տեսանկյունից: Ըստ այդմ, պատահական չէ, որ մեր տարածաշրջանում ակտիվանում է Արևմուտքը մասնավորաբար ՆԱՏՕ-ի միջոցով։

Պատահական չեն նաև արևմտյան ռազմաքաղաքական այս դաշինքի պաշտոնյաների հայտարարությունները, որ իրենք պատրաստ են խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ Նույնիսկ ակնարկներ կան այն մասին, թե Հայաստանը կարող է արտաքին քաղաքական շրջադարձ իրականացնել։ Բնական է, որ ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։ Իհարկե, իր դաշնակից Հայաստանին կարևոր պահին աջակցելու հարցում Ռուսաստանի անվճռականությունը չենք արդարացնում, սակայն պարզ է, որ երբ հարցը վերաբերում է իր կենսական շահերին, Մոսկվան հակված է շատ կոշտ արձագանք տալ։ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվացումը Ռուսաստանը դիտարկում է որպես իր դեմ ուղղված քայլ, ինչի մասին հատկապես վերջին երկու շաբաթը շատ ակտիվորեն բարձրաձայնում են ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները:

Մոսկվան կոնկրետ ներկայություն ու ազդեցություն ունի մեր տարածաշրջանում։ Ու այնպես չէ, որ Ռուսաստանը հենց այնպես թողնելու է ու հանգիստ հեռանա Հարավային Կովկասից։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արևմուտքը գործնական հողի վրա Հայաստանում ու մեր տարածաշրջանում չունի այնպիսի ներկայություն, որ կարողանա փոխարինել Ռուսաստանին։ Նույնիսկ Ֆրանսիան, որի հետ մեր հարաբերությունների խորացման մասին այդքան շատ նշվում է, ընդունակ չէ լրացնել Ռուսաստանի տեղը։ Իսկ Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների ներկայությունն ընդհանրապես եղանակ չի փոխում։ Նրանք նույնիսկ ի վիճակի չեն կանխել Ադրբեջանի կողմից հարձակումները։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանին ՆԱՏՕ-ն կարող է փոխարինել միայն իր դաշնակից Թուրքիայի դեմքով, որի դիրքերը Հարավային Կովկասում վերջին շրջանում էականորեն ամրապնդվել են։

Թուրքիան սկսել է մեծ թափով հաստատվել Ադրբեջանում, ու այդ երկրի բանակն էլ համապատասխանեցվում է թուրքական ՆԱՏՕ-ական չափանիշներին։ Վրաստանի տնտեսության մեջ էլ թուրքական կապիտալը զգալի դերակատարություն ունի։ Մնում է միայն Հայաստանի հարցը։ Բայց պետք է հաշվի առնել, որ եվրատլանտյան ռազմաքաղաքական դաշինքում Թուրքիան գործում է իր գծած, նախանշած ուղղությամբ՝ հարկ եղած դեպքում շանտաժի ենթարկելով ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան անընդհատ սպառնում է ՆԱՏՕ-ի շրջանակներում իր դաշնակից Հունաստանին։ Հաշվի առնելով Անկարայի այսպիսի գործելակերպը՝ դժվար թե Հայաստանը թուլացնելու կամ քայքայելու ուղղությամբ տարվող քաղաքականության հարցում Թուրքիային կաշկանդեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները։ Ուստի, պետք է գիտակցել, որ նման հեռանկարը ուղղակի գոյաբանական վտանգ է մեր պետականության համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Տիգրան Աբրահամյանն իր գործընկերների հետ այցելել է բերման ենթարկված քաղաքացիներինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրելՎիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցըԳ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՎստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին