Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Past». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը


«Մինչ օրս էլ մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ Դավիթս կարող է տան դուռը բացել ու ներս մտնել». Դավիթ Վիրաբյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց Դավիթը իր հասակակիցներից շատ տարբերվող երեխա էր: Չափազանց խելացի էր, յուրահատուկ ընդունակություններով օժտված: Շատ էր սիրում նկարել: Ամեն ինչ փորձում էր անել Դավիթը: Եթե ինչոր բանով զբաղվում էր, ապա դա անում էր գերազանց, կատարյալ: Աշխույժ էր, ընկերասեր, բարի, շփվող, ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ ծնողների, տատիկ-պապիկի հանդեպ յուրահատուկ կերպով ուշադիր էր: Անսահման սիրում էր կրտսեր եղբորը՝ իր Ալենին, ապրում էր Ալենով: Ալենն իր ամեն ինչն էր: Իրեն մի անգամ հարցրել են, թե ամենաշատն ում է սիրում: Բոլորն, իհարկե, պատասխանում են՝ մայրիկին: Իսկ Դավիթը ասում էր՝ առաջինն Ալենիս, իսկ հետո՝ մամայիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ առողջ ընտանիքում են մեծացել իր որդիները: Սա շեշտելու անհրաժեշտություն անգամ չկար, որովհետև երկու եղբոր անվերապահ սերն այլ բանի մասին վկայել չի կարող: Երբ մտովի տեղափոխվում ենք Դավիթի դպրոցական տարիներ, մայրիկն ասում է՝ որդու տարերքը մաթեմատիկան էր: «Ապրում էր մաթեմատիկայով: Դավիթը դպրոցի պարծանքն էր: Սովորել է Ավանի թիվ 170 դպրոցում, ուսուցիչները միշտ հպարտանում էին նրանով: Որքան ներկա եմ եղել նրա ծնողական ժողովներին, փայլելով եկել եմ տուն: Երբ պետք է գնայի ժողովներին, Դավիթն ասում էր՝ գնա՛, գնա՛, մա՛մ ջան, տես, թե տղադ ինչ է արել: Ուսուցիչներն էլ միշտ ասում էին, որ Դավիթը տարբերվող է իր մաթեմատիկական ունակություններով, որը բնածին է»: Մայրիկի խոսքով, Դավիթը նաև բժշկություն էր շատ սիրում, ուզում էր սրտաբան դառնալ, բայց երբ եկավ որոշելու պահը, 12րդ դասարանում հստակ որոշեց ընդունվել Ամերիկյան համալսարան:

«Ընտրեց «Բիզնեսի կառավարում» բաժինը: Հասցրեց ուսանող լինել, պետք է դեկտեմբերին զորակոչվեր ծառայության, սակայն ասաց, որ չի ուզում կիսատ թողնել կիսամյակը՝ «թող ոչինչ կիսատ չմնա», և հունվարին զորակոչվեց բանակ: Մեծ սիրով ու հպարտությամբ էր դասերին հաճախում: Մեծ նպատակներ ուներ ուսման, գիտելիքներ ձեռք բերելու հետ կապված: Ցանկանում էր օգնել ներդրողներին, ամեն ինչ անել, որ մեր երկիրն ավելի լավը դառնա, մեր պետությունն ավելի լավը լինի: Երկրի մասին էր մտածում: Ուզում էր, որ մեր երկրում ամեն ինչ լավ լինի»: Նպատակներն ու երազանքները մտքում՝ Դավիթը 2020 թ.-ի հունվարի 8-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Նրա ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրու հրետանային զորամասում՝ հակատանկային դասակում: Հետո Դավիթը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Կուբաթլուի հակատանկային դասակ:

«Մեծ ոգևորվածությամբ է զորակոչվել Հայոց բանակ, չեք էլ պատկերացնի, թե ինչ ոգևորված էր, որ պետք է կրի այդ համազգեստը: Հպարտանում էր, սպասում այդ օրվան: Իր ընկերն արձակուրդ էր եկել, այդ ժամանակ Դավիթը դեռ չէր ծառայում, ինձ ասաց, որ քիչ անց կգա: Մեկ էլ ինձ նկարներ է ուղարկում: Ընկերոջ տուն էր գնացել, հագել Էդուարդի համազգեստը, նկարվել և նկարներն ուղարկել ինձ: «Մա՛մ, տղայիդ սազո՞ւմ է համազգեստը», արձագանեցի՝ «շատ, Դավի՛թ ջան»: Դավիթը շատ էր կարևորում իր բանակ գնալը, ասում էր, որ պետք է անպայման ծառայել Հայոց բանակում՝ «ո՞նց կլինի չծառայել, մա՛մ ջան, չի լինի»: Այն հայրենասիրությամբ, որ մեր ընտանիքն է սերմանել իր մեջ, այլ տարբերակ չէր կարող լինել: Հրաշալի էին նաև իր տպավորությունները, երբ արդեն ծառայում էր: Երբեք որևէ բանից չի դժգոհել, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է: Հրամանատարական անձնակազմի կողմից երկու անգամ նամակ ենք ստացել, որ հրաշալի որդի ունենք, գերազանց առաջադիմությամբ է ծառայում: Մենք էլ նույն ոգևորությամբ ու սիրով իրեն բանակ ենք ճանապարհել՝ տղա է, պետք է ծառայի»: 2020 թ.-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց, սակայն զգացում ունենք, որ մինչ օրս չի էլ ավարտվել:

«Պատերազմն սկսվելուց օրեր անց ամուսինս մեկնեց Արցախ, որ Դավիթին հասնի: Բայց իրենք այդպես էլ չհանդիպեցին: Ամուսինս մինչև պատերազմի ավարտը մնաց Արցախում, նաև դրանից հետո՝ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ: Պատերազմն սկսվելուն պես, չնայած անհանգիստ լինելուն, չենք փորձել զանգել Դավթին: Ես չեմ զանգահարել, Դավիթն է զանգել սեպտեմբերի 29-ի երեկոյան: Խոսեցինք, անհանգիստ ձայնով ասացի՝ Դա՛վ ջան, ընդհատեց՝ մա՛մ ջան, եթե չեմ զանգում, չի նշանակում, որ զոհվել եմ: Կռիվ է, կռվում ենք: Այսպես ասենք, չէր թաքցնում ոչինչ: Հետո ասաց, որ ամեն ինչ լավ է, հանգիստ լինեմ: Մի քիչ զրուցելուց հետո հեռախոսը փոխանցեցի Ալենին, նա էլ ասել էր, որ հայրիկն ուզում է գնալ Դավիթի մոտ: Միանգամից անջատեց հեռախոսն ու զանգեց հայրիկին, խոսեց նրա հետ, համոզվեց, որ ամեն ինչ կարգին է. «Պա՛պ ջան, մեզ մոտ մի՛ արի, ոչ մի լուրջ բան չկա»: Բայց գիտեր, որ հայրիկն իրեն չի լսելու և գնալու է: Սեպտեմբերի 30-ին զանգել է իր ընկերուհուն, որն այդ պահին Դավիթի հորեղբոր տանն է եղել: Խոսել է հորեղբոր ընտանիքի բոլոր անդամների հետ, համոզել, որ ամեն բան կարգին է, հանգիստ լինեն»:

Դավիթը Ջրականում է եղել, Մարջանլու կոչվող տարածքում՝ Անանուն բարձունքում: Դավթի կռիվը վեց օր է տևել: «Տղաները շատ լավ են կռվել, տղաները չեն նահանջել իրենց հրամանատարների հետ: Եվ բոլորը միասին զոհվել են հոկտեմբերի 3-ին: Հինգ ամիս որոնումներից հետո ԴՆԹ հետազոտությամբ գտնում ենք Դավթին. մարտի 5-ին հաստատվում է ԴՆԹ-ն: Մարտի 8-ին նրան հուղարկավորել ենք: Իրեն փնտրելու ողջ ընթացքում հայրիկը մասնակցում էր որոնողական աշխատանքներին: Թուրքերը տղաների մարմինները տարել էին, նրանք իրենց զոհվելու վայրում չեն եղել: Բայց այդ տեղից ամուսինս գտնում է Դավոյիս գլխարկը, մասունքներ»: Սպասման ամիսները հեշտ չեն տրվել: «Հոկտեմբերի 5-ից գիտեինք, որ Անանուն բարձունքը, որտեղ գտնվում էին Դավիթն ու իր ընկերները, թուրքերը գրավել են: Նահանջող տղաներ կային, որոնք ողջ էին, իսկ մյուսները չկային: Իրականությանը պարզ էինք նայում, պատերազմ էր եղել, և գիտակցում էինք, թե ինչ է տեղի ունեցել: Այնպես չէր, որ ասում էինք՝ Դավիթը ողջ է և վերջ, բայց սրտի անկյունում հավատ ունեինք ու սպասում էինք հրաշքի: Մյուս կողմից՝ կար այն գիտակցումը, որ երեխաների մարմինները չկան: Չեմ տեսել երեխայիս ու մինչ օրս էլ մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ մի օր նա կարող է տան դուռը բացել ու ներս մտնել: Մենք ոչինչ չենք տեսել, մեր երեխաներին փակ տարանք և ...»:

Մայրիկները հաճախ են ինձ ապշեցնում իրենց ամրությամբ, զսպվածությամբ, երբեմն կարող են զրույցի ժամանակ ինձ իրենց փխրունությունը ցույց տալ, բայց դա մի ակնթարթ է տևում: Ցավն արժանապատվորեն կրելու մասին նաև տիկին Լիլիթն է նշում. «Պետք է արժանի լինեմ իմ Դավիթին, արժանապատիվ ապրեմ: Պետք է այնպես ապրեմ, ինչպես որդիս կցանկանար: Պետք է հանուն Դավիթիս ու Ալենիս ապրեմ, հանուն ամուսնուս: Ապրելու ենք, որ ապրեցնենք: Մեր հասարակությունը պետք է փոխվի, պետք է սիրենք ու հարգենք իրար ու նաև մեկս մյուսով ապրենք: Պետք է գիտակցենք, որ դարավոր թշնամու հետ ենք կռվել, պատերազմ է եղել, և մեր տղաներն անհնարինն են արել: Դավիթն էլ է անձնազոհության գնացել, գիտակցված անձնազոհության, և ես հարգում եմ իր որոշումը: Նա այդ քայլն արել է հանուն մեր ընտանիքի, հանուն իր սիրելի մարդկանց, հանուն իր Ալենի, որին պաշտում էր: Ալենը սպորտսմեն է, սպորտն օգնեց իրեն հաղթահարել սթրեսը: Նա շատ չի արտահայտվում, բայց Դավոյով է ապրում: Տղաներս հայրիկի հետ ընկերներ էին, հիմա այդ ընկերությունը շարունակվում է Ալենի և հայրիկի միջև»:

Հ. Գ. - Դավիթ Վիրաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գետարգելի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Past». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ