Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով


«Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների համատեքստում». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկարայի ճգնաժամային հետազոտությունների և քաղաքականության հետազոտության կենտրոնի ankasam.org պարբերականը «Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների համատեքստում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները սկսվել են դեռ 12-րդ դարից՝ Կիլիկիայի հայկական թագավորության օրոք, և շարունակվում են մինչ օրս։ Ընդ որում, այդ դարավոր կապերը վերջին քառորդ դարի ընթացքում գնալով ավելի են ամրապնդվել։ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններն ուժի մեջ են մտել 1992 թվականի փետրվարի 24-ին։

Երկու երկրների հարաբերությունները հիմնված են դիվանագիտական, մշակութային և ռազմական ոլորտներում համագործակցության վրա։ Երկրների կապին աջակցում է Եվրոպայի ամենամեծ հայկական սփյուռքը Ֆրանսիայում, որի թիվը կազմում է ավելի քան կես միլիոն ֆրանսահայ: Օրինակ՝ 2006 թվականը Ֆրանսիայում հայտարարվեց «Հայաստանի տարի»։ Ֆրանսիան ունի երրորդ ամենամեծ հայկական սփյուռքն աշխարհում՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո, և այն անհամեմատ մեծ է ԵՄ այլ երկրների հայկական սփյուռքների համեմատ։ Հայաստանում ֆրանսիական սփյուռքն ամրապնդում է մշակութային կապերը երկու երկրների միջև։ Ֆրանսիա-Հայաստան գործընկերության հիմքն ամրապնդվում է ընդհանուր արժեքներով, ինչպիսիք են համերաշխությունը և ժողովրդավարությունը։

Պատմականորեն երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունները դարձել են ավանդույթ։ Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքական դիսկուրսներն ամրապնդվում են այդ երկրների խորհրդարանների, ինչպես նաև մունիցիպալ մակարդակով, դյուրացվում է սերտ միջխորհրդարանական համագործակցությունը, օրեցօր ընդլայնվում է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի մասնակցությանը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացմանը։ Երկու երկրների միջև գործընկերությունը միտված է խորացնելու Հայաստանի և ԵՄ-ի միջև քաղաքական երկխոսությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի ոլորտներում։

Բացի դա, Ֆրանսիան, նոր առևտրային և ներդրումային հնարավորություններ ստեղծելով Հայաստանի համար, նաև խթանում է համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի, տրանսպորտի և շրջակա միջավայրի հարցերում։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները ցույց են տալիս միջազգային դիվանագիտության կարևորությունը երկրների համար։ Մինչ թե՛ Ֆրանսիան, թե՛ Հայաստանը շարունակում են ակտիվորեն զարգացնել քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը, նրանք նաև մեծացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում. Ֆրանսիան աջակցում է Հայաստանին ռազմական տեխնիկայով։ Ղարաբաղի հարցին ուշադրությամբ հետևում են բազմաթիվ միջազգային երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, որի վերաբերյալ այդ երկիրը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Ղարաբաղը տարածաշրջան է, որը գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության կենտրոնում։

Ֆրանսիան Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը հիմնավորում է պատմական, քաղաքական և ռազմավարական գործոններով, հանդես է գալիս, այսպես կոչված (ձևակերպումը պարբերականինն է-«Փաստ»), Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին և աջակցում է Հայաստանին պատմամշակութային կապերի միջոցով։ Երբ 2020 թվականին բորբոքվեց Ղարաբաղյան պատերազմը, Ֆրանսիան բացահայտորեն աջակցեց Հայաստանին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանեց Հայաստանին Ղարաբաղյան հակամարտությունում և աջակցեց հրադադարի հասնելու միջազգային ջանքերին։ Հակամարտությունների հետ կապված իր հայտարարություններում Ֆրանսիան ավելի հաճախ ընդգծել է Հայաստանի իրավունքները, քան չեզոք դիրք գրավել։

Թեև Ֆրանսիան աջակցում էր Հայաստանին Ղարաբաղյան հարցում, սակայն նա պահեց իր սերտ հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ։ Ֆրանսիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում չի սահմանափակվել միայն Հայաստանին աջակցելով, նա եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը աշխատում էր այդ տարածաշրջանային հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։ Ֆրանսիան ոչ միայն դիվանագիտորեն է աջակցել Հայաստանին, այլ նաև ռազմական օգնություն է ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտությունում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան այցելել է Հայաստան այն բանից հետո, երբ ռազմական գործողությունից հետո Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը Ղարաբաղում, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին անվտանգության և պաշտպանության բանակցություններից հետո հայտարարել է, որ զենք կուղարկվի Հայաստանի պաշտպանության ուժեղացման համար, քանի որ Ադրբեջանը Ղարաբաղը գրավելուց հետո կարող է թիրախավորել Հայաստանի հարավը։

Եզրափակելով՝ կարելի է ասել, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հիմնականում հիմնված են դրական և պատմական հիմքերի վրա։ Ֆրանսիան, որն ունի մեծ հայկական սփյուռք, ավելի շուտ աջակցում է Հայաստանին, քան թե միջնորդում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի շուրջ ընթացող հակամարտության կարգավորմանը: Ֆրանսիայի վերաբերմունքը Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ արտացոլում է նաև այդ երկրի ռազմավարական շահերը և տարածաշրջանում արտաքին քաղաքական նպատակները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Տիգրան Աբրահամյանն իր գործընկերների հետ այցելել է բերման ենթարկված քաղաքացիներինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրելՎիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցըԳ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՎստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար