Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան «Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ» Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»


Հայաստանի գործող իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշը դիլետանտությունն է. Արշակ Կարապետյան

Քաղաքական

2020 թվականի պարտությունից հետո թվում էր, թե հանրությունն այլևս չի կարող հանդուրժել դիլետանտ իշխանության գոյությունը և ամեն ինչ կանի նրանց հեռացնելու և Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար։

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը կրկին զավթեց իշխանությունը, իսկ նրան ամենաընդդիմադիր քաղաքական ուժերը, խորհրդարանում խմբակցություններ ստանալով, ոչինչ չձեռնարկեցին Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Պարզ ասած, գրեթե 6 տարի Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժը, որը խոստանում էր պայքարել «պադավատների», հովանավորչության, կոռուպցիայի և ամեն ինչի դեմ, ինքը թաղվել է բոլոր այն մեղքերի մեջ, որոնցում մեղադրում էր իր նախկիններին։ Իսկ պատերազմում պարտությունը և Արցախի հանձնումը նույնիսկ չկարողացան խթան դառնալ, որպեսզի հանրային լայն զանգվածները կարողանան ոտքի կանգնել և հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Ո՞րն է, ի վերջո պատճառը, որ մանիպուլյատիվ տարբեր հնարքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասցվել է թմբիրի այնպիսի վիճակում է, որ չի հետաքրքրվում իր վաղվա օրով։ Ընդ որում բարդ է պատկերացնել, թե միայն Փաշինյանի իշխանությունն ունի այնպիսի քարոզչական հմտություններ և այնքան պատրաստվածություն, որ կարողանա նման վիճակի հասցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Ըստ էության, Փաշինյանը հակահայկական իր դրսևորումներում միայնակ չէ, ունի հրաշալի դաշնակից՝ ի դեմս Արևմուտքի։ Մեր տարածաշրջանում Արևմուտքն իր սեփական խաղն է թելադրում, իսկ գործող իշխանությունները, որոնք պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ դրվել են հեռակառավարման վահանակի և արտաքին կառավարման տակ, չափազանց վտանգավոր խաղ են խաղում, ընդ որում վտանգավոր խաղ են խաղում մի քանի ուղղություններով։ Առաջին և գլխավոր ուղղությունը հենց տարածաշրջանային իրողություններն են։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակաբար ավելացնում են իրենց պահանջները Հայաստանից, նորանոր ճնշումների են ենթարկում՝ ընդհուպ պահանջում են Հայաստանից փոխել սեփական Սահմանադրությունը և պարտադրում են իրենց օրակարգը։

Այս օրակարգին, ըստ էության, գործող իշխանությունները ոչինչ չեն հակադրում, ընդհակառակը, փորձում են տարբեր մանիպուլյացիաներով հանրությանը համոզել Սահմանադրության փոփոխությանը՝ այլևայլ քայլերի մեջ։ Մեկ այլ վտանգավոր ուղղություն Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի դեմ գործող իշխանությունների ձեռնարկած քայլերն են, ընդ որում Փաշինյանն ինքն էլ բառացիորեն երեկ հայտարարել է, թե մտադրություն չունի դուրս գալու Ռուսաստանի հետ անվտանգային համակարգից, ընդամենը փորձում է դիվերսիֆիկացնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Հայաստանը, ըստ Փաշինյանի, չի մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, սակայն աշխատում են հարաբերություններ հաստատել նաև Եվրամիության հետ։

Որոշակի մեղմացում թերևս կարելի է նկատել Փաշինյանի երեկվա և վերջին մի քանի ամիսների հայտարարությունների մեջ, կամ գործող իշխանություններն իրենք էլ հասկացել են, թե ո՞ւր է տանում իրենց քայլերի հերթականությունը, կամ էլ հրահանգ են ստացել արտաքին տերերից՝ առայժմ փոքր-ինչ ավելի մեղմ քաղաքականություն վարել՝ Ռուսաստանին չզայրացնելու համար։

Եվ երրորդ, ամենակարևոր ուղղությունը, որ Փաշինյանն իրականացնում է Հայաստանի դեմ, հենց Հայաստանի քաղաքացուն վերջնականապես դեգրադացնելու, նրա մոտ պետության և հայրենիքի նկատմամբ զզվանք ներշնչելու քայլերն են։ Որքան Փաշինյանը փորձում է տարանջատել պետությունն ու հայրենիքը, այնքան ավելի ու ավելի լուրջ և չափազանց անգնահատելի դիսկուրս է ներմուծում հայ իրականության մեջ՝ դրանով խնդիրներ լուծելով Հայաստանի և հայաստանցու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամաբ՝ Հայաստանի գործող իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշը դիլետանտությունն է։ Իսկ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կլինի անդունդ գլորվելու ամենավերջին քայլը։ Ըստ Արշակ Կարապետյանի մեր տնտեսությունը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ հայկական արտադրանքի ամենամեծ բաժինն իրացվում է այդ շուկայում, կորցնելով այդ շուկան կկորցնենք նաև մեր տնտեսությունը, իսկ դա նրանք չեն հասկանում։

Այսպիսով, գործող իշխանությունը մի ցանկություն ունի՝ իշխանությունը պահել և անձնական շահերն ավելի բարձր են գնահատում, քան Հայաստանի Հանրապետության շահերը, մինչդեռ չափազանց վտանգավոր իրավիճակում է գտնվում Հայաստանը և պետք է օր առաջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հայկ Առաքելյան

«Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան «Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Տիգրան Աբրահամյանն իր գործընկերների հետ այցելել է բերման ենթարկված քաղաքացիներինԱկնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրելՎիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցըԳ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ)